Mediaeducational blog

12-րդ դասարանի ծրագիր

Оставить комментарий


Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

 2011 –20 12 ուս.տարի

Ելենա Սարգսյան

Հայ գրականություն

12-րդ դասարան

Շաբաթական` 2 ժամ
Ուսուցման նպատակը.
XX դարի երկրորդ կեսի հայ գրականության զարգացման ուղիների իմացություն
գրականության մեջ XX դարի պատմական, քաղաքական, սոցիալական իրադարձությունների արտացոլման իմացություն
բանաստեղծական մտքի նոր դրսևորումների, լեզվաոճական նորամուծությունների և նոր արտահայտչամիջոցների ընկալման կարողություն
գեղարվեստական արձակի մեջ նոր հերոսի, նրա նոր մեկնաբանության ընկալում
-հայ նորագույն գրականության գաղափարների և թեմաների ընկալում
Ուսումնական գործունեությունը.
գեղարվեստական արձակ և չափածո երկերի ընթերցում, վերլուծություն և մեկնաբանում
գրական տեքստի համակողմանի վերլուծություն
վերլուծական շարադրանքներ` գրական երկի, հեղինակի գրական ժառանգության, գրողի ոճի, գրական հերոսի բնութագրման վերաբերյալ
գրավոր կարծիք ուսումնասիրվող գրական երկի վերաբերյալ
բառային աշխատանք` ստեղծագործության բառապաշարի ոճական քննություն, հոմանիշների, հականիշների, հնաբանությունների, պատմաբառերի, նորաբանությունների ոճական կիրառության բացահայտում և գնահատում

 

Ստուգում և գնահատում

Ինքնաստուգում, ստուգում, փոխադարձ ստուգում, ստուգման այլընտրանքային ձևեր,

ստուգատես, ծես

Ստուգումն իրականացվում է երեք եղանակով` բանավոր, գրավոր և գործնական, 10 միավորանոց սանդղակով:

Ստուգումն օգտագործվում է  ոչ միայն որպես արդյունքների ստուգման և վերահսկման միջոց, այլ այն դառնում է ուսումնական գործընթացի անբաժանելի մաս:

Սովորողի վերջնական գնահատականը ձևավորվում է` նկատի ունենալով.

ամսական հաշվետվությունների, լրատվության, կայքի համար ստեղծված նյութերի, թարգմանությունների , ուսումնական և հայրենագիտական ճամփորդությունների արդյունքը

թեմատիկ գրավոր աշխատանքի, գործնական աշխատանքների, կիսամյակային ամփոփիչ աշխատանքների, ինքնագնահատման  և փոխադարձ գնահատման, բաց հարցերով  քննարկումների, կենտրոնի կողմից  անցկացվող ստուգումների արդյունքը

օլիմպիադաների մասնակցությունը

խմբային և ինքնուրույն աշխատանքների արդյունքը

հետազոտական աշխատանքների արդյունքը

ուսումնական կենտրոնի կողմից  անցկացված ստուգումների արդյունքները

Սովորողների հետազոտական աշխատանքներ

Ուսումնական տեսանյութերի, տեսահոլովակների, ուսումնական նյութերի ստեղծում, պրեզենտացիաների, տեսադարանների պատրաստում, փաստերի հավաքագրում, ամփոփում: Առաջադրանքների ստեղծում:

Մեդիամիջոցների, այդ թվում` կրթահամալիրի կայքի գործածություն

Դասընթացի դասավանդման ընթացքում օգտագործվում են բոլոր մեդիամիջոցները` համակարգիչ, էլգրատախտակ, ձայնագրիչ, կրիչ, ականջակալներ և այլն, դպրոցի կայքը` տարբեր աշխատանքներ իրականացելու համար: Մեդիամիջոցների օգտագործումը հիմնականում նախատեսվում է եւ դպրոցում, եւ  տանը: Ուսումնական կայքում տեղադրվում են սվորողների կողմից կատարված աշխատանքները, թարգմանությունները, ռեպորտաժները, հարցազրույցները եւ լրատվական ժանրի մյուս տեսակներով գրած նյութերը, ամսական հաշվետվությունները, այլ բնույթի գրվածքներ:

Առաջադրանքներ

Գուրգեն Մահարի «Մանկություն»

Հրաչյա Հովհաննիսյան « Հազարից մեկը» հուշ-պատառիկ  Զարյանի մասին

Ս. Աղաբաբյան -«Հովհաննես Շիրազ»

Համո Սահյան « Ինձ բացակա չդնեք»

Հ. Չարխչյան « Սևակի մահվան առեղծվածը»

Հ. Չարխչյան « Սևակի մեծ սերը.Սուլամիթա»

Նորագույն շրջանի հայ գրականությունը XX դարի երկրորդ կեսին

 

Գուրգեն Մահարի,կյանքը և ստեղծագործության ընդհանուր բնութագիրը: Մահարին բանաստեղծ և արձակագիր: «Ծաղկած փշալարեր» վիպակը:
Կոստան Զարյան, ստեղծագործության ընդհանուր բնութագիրը: «Նավը լեռան վրա» վեպը:
Շահան Շահնուր. ստեղծագործության ընդհանուր բնութագիրը: «Նահանջ առանց երգի» վեպը:
Նաիրի Զարյան, կյանքը և ստեղծագործության ընդհանուր բնութագիրը: «Ասք Անդրանիկ զորավարի» ասքը:
Հովհաննես Շիրազ, կյանքը և ստեղծագործության ընդհանուր բնութագիրը: «Բիբլիական» պոեմը, «Մայրս», «Կուզեի նստել մի քարի վրա…», «Կտակ» բանստեղծությունները:
Համո Սահյան, կյանքը և ստեղծագործության ընդհանուր բնութագիրը: «Մայրամուտից առաջ» և «Քարափների երգը» ժողովածուների ընդհանուր բնութագիրը:

Պարույր Սևակ

Ստեղծագործության ընդհանուր բնութագիրը: « Մարդը ափի մեջ» և «Եղիցի լույս» ժողովածուների ընդհանուր բնութագիրը:

Հրանտ Մաթևոսյան

Արձակի լեզվաոճական առանձնահատկությունները: «Աշնան արևը» վիպակը:

Ժամանակակից հայ բանաստեղծներ. Մարո Մարգարյան, Գևորգ Էմին, Սիլվա Կապուտիկյան, Վահագն Դավթյան, Ռազմիկ Դավոյան…

Ժամանակակից հայ արձակագիրներ. Լեռ Կամսար, Մկրտիչ Արմեն, Խաչիկ Դաշտենց, Սերո Խանզադյան, Մուշեղ Գալշոյան…

Ամփոփում և ստուգումներ

 

 

ՀԱՅՈՑ    ԼԵԶՈՒ

Շաբաթական`   4 ժամ

Առարկայի դասավանդման խնդիրները

Հայոց լեզու առարկան զարգացնում է հաղորդակցական հմտությունները, մշակում է խոսքը, համապատասխանաբար կանոնավորում է մտածողությունը։ Տեսական նյութերի ուսումնասիրմամբ  ճանաչողական գիտելիքներ է ապահովում լեզվի ստեղծման, դրա անցած փուլերի մասին, քերականական վերլուծությունների միջոցով մշակվում է դիտողականությունը, դասակարգելու հմտությունները։

12-րդ դասարանում խոսքի մշակույթը կոնկրետ ու արդյունավետ խոսելու հմտություններ է զարգացնում, գրաբարյան տեքստերի փոխադրմամբ (ուրեմն՝ տեքստերի վերլուծությամբ) գրաբարի քերականական որոշակի առանձնահատկություններն են պարզաբանվում, քերականական, խմբագրական վարժությունները տեքստերի ոճական կառուցվածքն են բացահայտում (մասնավորապես՝ շրջուն շարադասություն, խոսքի տեմպ ապահովող միջոցներ, փոխառություններ կամ դրանց թարգմանությունների նպատակային ընտրություն, խոսքային տարբեր շերտերի բառապաշարի նպատակային կիրառություն ոչ իր խոսքային միջավայրում և այլն)

-բանավոր և գրավոր խոսք կառուցելու կարողությունների մշակում

-լեզվաքերականական գիտելիքները խոսքի կառուցման ընթացքում կիրառելու հմտության ձևավորում

-կարդացածը պատմելու, քննարկելու, տարբեր թեմաներով զրույցներ անցկացնելու, երկխոսություններ կառուցելու միջոցով աշակերտների բանավոր խոսքի զարգացում

-խորացնել նյութի ընտրություն կատարելու, հետազոտելու, վերլուծելու, կարծիք հայտնելու, եզրակացության հանգելու կարությունները

-զարգացնել ստեղծագործական կարողությունները

-խորացնել և ընդհանրացնել հայերենի գործառական ոճերի իմացությունը,կարողանալ գործնականում օգտվել դրանցից

-զարգացնել լեզվագործածության հմտություններն ու կարողությունները

-ամրապնդել հայերենի կետադրության իմացությունը

- խորացնել նախադասությունների հաղորդակցական տեսակները տեղին և ըստ ոճական նպատակադրության կիրառելու հմտությունները

Բովանդակությունը

Խոսքի ընդհանուր հատկանիշները

Ստեղծագործական և վերլուծական շարադրություններ, շարադրանքի լեզուն , պլանը, բառընտրություն

Ձևաբանական միջոցների և ձևերի ընտրություն

Շարահյուսական միջոցների ու եղանակների ընտրություն

Գիտական շարադրանք, գրելու սկզբունքները և լեզուն

Գործառական ոճերգիտական, պաշտոնական, հրապարակախոսական,առօրյա-խոսակցական, գեղարվեստական, կիրառական ոլորտները

Հայոց լեզվի զարգացման փուլերը—գրաբար, միջին հայերեն,արևելահայերեն և արևմտահայերեն, բարբառներ

Հայագիտություն և հայերենագիտություն

Հնչյունաբանություն

Հնչյուններ և երկհնչյուններ

Ուղղագրություն

Վանկ, շեշտ, տողադարձ, հնչյունափոխություն

Բառագիտություն

Ձևաբանություն

 

Շարահյուսություն

Բառակապակցություն

Նախադասություն

Գոյական անդամի լրացումներ

Բայական անդամի լրացումներ

Դերբայական դարձված

Կոչական

Թերի նախադասություններ

Միակազմ նախադասություններ

Մեջբերվող ուղղակի և անուղղակի խոսք

Բարդ նախադասության փոխակերպումը պարզի

Կետադրություն

Շարահյուսական հոմանիշներ

Բառի, նախադասության,տեքստի բաղադրիչների դասավորությունը

Մակդիր, համեմատություն, փոխաբերություն

Տեղեկատվական ժանրեր

Գործնական գրություններ

 

Ուսումնական գրականություն

12-րդ դասարանի դասագիրք

Դ.Գյուրջինյան—գործնական աշխատանքների ձեռնարկ

Պ. Բեդիրյան—50 հարցարան

Լ.Եզեկյան – Հայոց լեզու

Ս. Մարկոսյան – գործնական քերականություն

Համացանց, էլեկտրոնային այլ ռեսուրսներ

Մեդիամիջոցների, այդ թվում` կրթահամալիրի կայքի գործածություն

Դասընթացի դասավանդման ընթացքում օգտագործվում են բոլոր մեդիամիջոցները` համակարգիչ, նվագարկիչ, էլգրատախտակ, ձայնագրիչ, կրիչ, ականջակալներ և այլն, դպրոցի կայքը` տարբեր աշխատանքներ իրականացելու համար: Մեդիամիջոցների օգտագործումը հիմնականում նախատեսվում է դպրոցում, որոշ առաջադրանքների դեպքում նաև տանը:

Ուսումնական գործունեությունը

Անհատական, խմբային

Միջավայրը` դասարան, գրադարան, համակարգչային սրահ

-ընթերցել միջին հայերենով և բարբառներով գրված արձակ և չափածո ստեղծագործություններից  նմուշներ

- ընթերցել և վերլուծել արևմտահայերեն  բնագրեր, համեմատություններ կատարել արևելահայերենի հետ

-հանրագիտարանից և այլ աղբյուրներից օգտվելով`հաղորդումներ և զեկուցումներ պատրաստել

-ընթերցել բնագրեր հին ուղղագրությամբ`պահպանելով արտասանական կանոնները

-թեստային աշխատանքներ

-աշխատանք բնագրի վրա

- գիտական բնագրերի կազմում- ռեֆերատ,զեկուցում,հաղորդում,հոդված

-  կազմել մասնագիտական տերմինների բառարան ըստ ուսումնասիրվող առարկաների

-ամսական հաշվետվության ձևակերպում

-խմբագրական աշխատանք

-կայքի համար նյութերի ստեղծում

-թարգմանություններ

Ստուգում և գնահատում

Ստուգումն իրականացվում է երեք եղանակով`բանավոր, գրավոր և գործնական, 10 միավորանոց սանդղակով

Ստուգումն օգտագործվում է  ոչ միայն որպես արդյունքների ստուգման և վերահսկման միջոց, այլ այն դառնում է ուսումնական գործընթացի անբաժանելի մաս

Սովորողի վերջնական գնահատականը ձևավորվում է` նկատի ունենալով.

-նախատեսված  գրավոր աշխատանքների,ամսական հաշվետվությունների, լրատվության,կայքի համար ստեղծված նյութերի, թարգմանությունների , ուսումնական և հայրենագիտական ճամփորդությունների արդյունքը

թեմատիկ գրավոր աշխատանքի, գործնական աշխատանքների, կիսամյակային ամփոփիչ աշխատանքների, ինքնագնահատման  և փոխադարձ գնահատման, բաց հարցերով  քննարկումների, կենտրոնի կողմից  անցկացվող ստուգումների արդյունքը

-օլիմպիադաների մասնակցությունը

-խմբային և ինքնուրույն աշխատանքների արդյունքը

-հետազոտական աշխատանքների արդյունքը

-ուսումնական կենտրոնի կողմից  անցկացված ստուգումների արդյունքները

Սովորողների հետազոտական աշխատանքներ

Ուսումնական տեսանյութերի, տեսահոլովակների, ուսումնական նյութերի ստեղծում, պրեզենտացիաներ պատրաստում, տեսադարանների պատրաստում, փաստերի հավաքագրում, ամփոփում: Առաջադրանքների ստեղծում:

Ա. Խաչատրյանի տուն-թանգարան /ճանաչողական/

Զվարթնոց /ուսումնական/

Հովհաննես Թումանյանի թանգարան /ուսումնական-հետազոտական/

Չարենցի տուն-թանգարան /ուսումնական-հետազոտական/

Պատկերասրահ /ճանաչողական/

Պատմության թանգարան /ճանաչողական/

Օպերայի և բալետի թատրոն /դաստիարակչական/

/Ցանկը ենթակա է  հնարավոր փոփոխման/

 

Սովորողի ձեռք բերած գիտելիքների և կարողությունների գործնական կիրառությունների ձևերը

Հետազոտական աշխատանքներ ամսական մեկ անգամ

Ելույթներ, բանավեճեր, կլոր սեղաններ ամսական մեկ անգամ

Ուսումնական թատրոններ

Մասնակցություն օլիմպիադաների, կլոր սեղանների, տարբեր քննարկումների

Մասնակցություն կրթահամալիրի ստուգատեսներին և սովորողին ուղղված այլ ծրագրերի

Ուսումնական ճամփորդություններ

Ուսումնական ճամփորդություն Զանգակատուն

 

        

                           

 


About these ads

Author: Yelena Sargsyan

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Вы комментируете при помощи своего аккаунта WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Вы комментируете при помощи своего аккаунта Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Вы комментируете при помощи своего аккаунта Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Вы комментируете при помощи своего аккаунта Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Отслеживать

Get every new post delivered to your Inbox.