Սևակի մեծ սերը. Սուլամիթա Ֆրիդբուրգ


Թե դատարկ է անցյալդ, Ի՞նչ իմանաս` Հուշն ինչ է: Պ. Սևակ Ռաֆայելյան նշանավոր Աստվածամոր նախատիպը եղել է մի հասարակ հացթուխի աղջիկ` Մարգարիտ անունով, որին սիրում էր Ռաֆայելը: Կգրվե՞ր, արդյոք, «Աստվածային կատակերգությունը», եթե չլիներ Բեաթրիչեն` Դանթեի հոր ընկերոջ դուստրը, որին սիրում էր նա: Պետրարկայի սոնետները ներշնչեց Լաուրան, իսկ Բոկկաչոն իր «Դեկամերոնի»  համար պարտական է Ֆիամետային…

ԻՆՉԸ, ԻՆՉՊԵՍ-Ը ԵՎ ՈՐՊԵՍ-Ը


Հարցազրույցը վարել է գրականագետ Ալբերտ Արիստակեսյանը -Ե՞րբ և ինչպե՞ս եք սկսել բանաստեղծություններ գրել: Ի՞նչը մղեց բանաստեղծություն գրելուն։ Ե՞րբ են տպագրվել Ձեր առաջին գործերը, որտե՞ղ, ի՞նչ հանգամանքներում։ -Բանաստեղծություններ սկսել եմ գրել մանկական հասակից, 11 տարեկանից, բնավ որևէ իմաստ չդնելով նրանց մեջ։ Տարօրինակ ձևով իմ առաջին ոտանավորը գրել եմ Տուրգենևի «Առաջին սեր» պատմվածքը կարդալուց հետո։ Շատ անբացատրելի … More ԻՆՉԸ, ԻՆՉՊԵՍ-Ը ԵՎ ՈՐՊԵՍ-Ը

Նամակներ Սուլամիթային


«Իմ ամենասիրելի, ամենամտերիմ, ամենաանհասանելի… Քո ժլատ տողերը, որքան շատ ջերմություն, սեր և կյանք են նրանք ինձ տալիս: Ես արդեն ամենևին չեմ հավատում, թե ինչ-որ տեղ կարող եմ պետք լինել, և հանկարծ քո անհաստատ, փութկոտ տողերը, բառերը… և դու կրկին համակում ես ինձ և հասնում ես սրտիս ու սկսում ես հեղափոխել այն, որը հափշտակում է ինձ … More Նամակներ Սուլամիթային

Մեծերը Սևակի մասին


Իր մեծ նախորդների` Նարեկացու և Շնորհալու, Աբովյանի ու Ալիշանի, Սիամանթոյի ու Չարենցի ոգին էր, որ հարազատ որդու իրավունքով ժառանգել էր նա: Կոմիտասյան անլռելի զանգակատան արձագանքներն էին նիրհում նրա արյան մեջ, որ արթնացան ու հնչեցին այնքան ուժգին, այնքան հարազատ ու հայրենաշունչ… Հնչեցին իրենց ղողանջները փլելով ամբողջ հայ ժաղովրդի հոգում` Մայր Հայաստանից մինչև Սփյուռքի հեռավոր ծայրերը… ՎԱՀԱԳՆ … More Մեծերը Սևակի մասին

Բանաստեղծություններ


Եթե մեռնե՜լ… Թո՛ղ որ մեռնեմ հուր-կայծակից՝ Միանգամի՛ց, մի վայրկյանո՛ւմ, հանկարծակի՛, Այնքա՜ ն արդար, խղճիս ձայնին մի՛շտ ունկընդիր, Որ՝ համաձայն բիբլիական հին լեգենդին՝ Հանգիստ անցնեմ և ասեղի նեղլիկ ծակից…

Ինքնակենսագրություն


Ինքնակենսագրություն գրել նշանակում է վերհիշել անցյալը: Իսկ անցյալի վերհիշումը ոչ այլ ինչ է, քան անցյալին ներկայիս հայացքով նայել, այսինքն ոչ թե տեղափոխվել անցյալ, այլ անցյալը տեղափոխել ներկա. անցյալը ներկայացնել: Սա անխուսափելի է մանավանդ նրանց համար, ովքեր արվեստագետ կոչվելու պատիվն ու պարտականությունն ունեն, և որոնց համար երեկը դառն ու քաղցր հուշերի օթևան չէ, այլ մտորումների օրրան: … More Ինքնակենսագրություն

Կենսագրությունը


Պարույր Սևակը ծնվել է 1924 թվականին Չանախչի (այժմ Սովետաշեն) գյուղում: Միջնակարգ կրթություն ստանալով տեղում, նա 1940 թվականին ընդունվում է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, որն ավարտում է 1945թ.-ին: Նույն թվականին ընդունվում է Հայաստանի գիտությունների ակադեմիայի Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ասպիրանտուրան` հայոց հին գրականության մասնագիտությամբ: