Համո Սահյան. Կենսագրություն


(Հմայակ Սահակի Գրիգորյան) 20-րդ դարի հայ քնարերգության տաղանդավոր և մեծ ժողովրդականություն վայելող ներկայացուցիչներից է: Ծնվել է 1914թ. ապրիլի 14-ին Զանգեզուրի հեռավոր անկյուններից մեկում` Սիսիանի Լոր գյուղում`տոհմիկ հայ գյուղացու ընտանիքում: Հայրենական տան` «անպաճույճ գեղջկական խրճիթի» պատկերը հետագայում միշտ անբաժան է եղել նրանից` դառնալով քնարական և խոհական շատ բանաստեղծությունների ներշնչանքի աղբյուր:

ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆԻ ԺԱՄԱՆԱԿԸ


(Ծննդյան 120-ամյակի առթիվ) … Տերյանի ժամանակները սկսվել են շատ վաղուց, ավելի վաղ, քան ինքը՝ Վանիկը լույս աշխարհ կգար Ջավախք կոչվող չնաշխարհիկ անկյունում և աշխարհամուտի իր փաստաթուղթը՝ ՙՄթնշաղի անուրջները՚, կմեկներ աշխարհին՝ սրանից շուրջ 100 տարի առաջ (1908-ին):

Ոսկի հեքիաթ 1908-1911


1. ՀԱՏՎԱԾ Հոգնատանջ սրտով նստեցի մենակ Աշխարհում աղոտ, Անհայտ կողմերի մութ ճանապարհին, Ավեր շենքերի մոխիրների մոտ, Աշնան օրերի գունատ մահացող Ծաղիկների մեջ, ցուրտ հողի վրա, Ծանր երկնքի տաղտկորեն լացող Անձրևների տակ. — Մոռացա բոլոր հոգսերն առօրյա, Ցանկություններըս ապարդյուն ու սին, Անմիտ և ունայն տենչերիս ուղին, Սուտ վարդերն ու սուր փշերը նրա Մերժեցի ընդմիշտ, մատնեցի մահին, … More Ոսկի հեքիաթ 1908-1911

Գիշեր և հուշեր 1908-1911


1. ՃԱՄՓԱԲԱԺԱՆ Կանգնած եմ նորից ահեղ անտառում Ճանապարհների բաժանումի մոտ. Հանգչում են վերջին կրակներն աղոտ, Ու մութն է կրկին իջնում ու փռվում… Անցած օրերըս շարքերով դալուկ Շողում են ահա և անհետանում. Չըգիտեմ կյանքը ինձ ո՞ւր է տանում. — Ամեն ինչ հարց է, մթին հանելուկ։ Ծեծում են կուրծքըս քամիները բիրտ, Հազար ձայներով անտառն է խոսում, Ես … More Գիշեր և հուշեր 1908-1911

Փշե պսակ 1905-1908


1. ԱՂԲՅՈԻՐ Ալ. Ծատուրյան Մահու պես դաժան ձմեռն է իջել, Մարել են, մեռել — երգ, ծաղիկ ու բույր. Դու քար ցրտում էլ, ձյուների մեջ էլ, Հավետ կենդանի, կարկաչո՜ւն աղբյուր… Ժեռ սարի կրծքից դու դուրս ես թռչում, Սառույցը ճեղքում — գոհարներ ցողում, Ծաղրանքով ձյունի երեսն ես թրջում, Մռայլ երկնի դեմ պայծառ ծիծաղում։ Քո մեջ ապրում է … More Փշե պսակ 1905-1908