Mediaeducational blog

ԼԵՎ ՕԶԵՐՈՎ` ՆԱՄԱԿ ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆԻՆ

Оставьте комментарий


…Պոեզիան: Ձեր պոեզիան, Համո Սահյան, ինձ` ընթերցողիս հետ անձնական խոր կապի տպավորություն է  թողնումՉիմանալով քնարերգուի անկետային տվյալները` ես ամեն ինչ, կամ էլ գրեթե ամեն ինչ գիտեմ նրա հոգեկան աշխարհի մասին: Տաղանդի ուժով և վարպետությամբ Դուք ինձ ստիպում եք հետևել Ձեր հոգեկան աշխարհին: Մենք նստած ենք դեմ  դիմաց և զրուցում ենք: Մեջտեղում` մեր միջև, Ձեր  գիրքն է:

    …Համո Սահյան, հասկացեք իմ ուրախությունը և սրտնեղությունը: Դուք գրել եք բանաստեղծություններ, որոնք ես պետք է գրեի:

   …Դուք վերցնում եք առօրեական փաստը, արտաքինից ոչնչով աչքի չընկնող փաստ, որի կողքով անտարբեր կանցնեն շատերը: Դրա հետ > բան եք անում, որից հետո փաստը ներկայանում է կերպարանափոխված: Ես կավելացնեմ  նաև` ոգեշնչված: Դուք այն գուրգուրանքով պահել եք Ձեր սրտի մեջ, շփել եք ձեռքերով, տաքացրել: Քար: Եզ: Քարափ: Մասրենի: Թռչուն: Ամպ: Արևմուտ: Ճանապարհ: Երգ: Այգաբաց: Ես դիտմամբ եմ առանձնացնում այս գոյականները: Դուք վերցնում եք դրանք իբրև բնության պարգև: Եվ սովորական առարկայի մեջ բացում եք նրա աշխարհը: Բայց առարկայի աշխարհը չէր բացվի, եթե միաժամանակ չբացվեր Ձեր աշխարհը, պոեզիայի աշխարհը:…Քարափը շնչավորված է, իսկ մարդը հավերժացվել, դարձել է նույն ինքը բնությունը, ձուլվել նրա հետ:

     …Ինձ հմայեց Ձեր Խաչիպապ պապը: Ինչպիսի ծերունի: Ինչպիսի հարազատությամբ է  մարմնավորել ժողովրդի գծերը: Ամեն ինչի վարպետ, նա ստեղծվել է բնության կողմից, որպեսզի կատարելով իր բոլոր  բարի գործերը, նորից ձուլվի բնությանը …Դուք քնարերգության մեջ որմնանկար եք արել: Այժմ ես այնպես եմ ծանոթ Խաչիպապին, որ  եթե հանդիպեի նրան փողոցում /իսկ նա ժողովրդի մեջ միշտ էլ կենդանի է, քանի որ հենց ինքը ժողովուրդն է/, կբարևեի և կխոնարհվեի նրա առաջ: Մինչև գետին կխոնարհվեի, որովհետև նա ինքը Հայաստանն է:

     Դուք խոսքի նկարիչ եք: Բնանկարի մեջ Դուք կարողանում եք տալ դիմանկար, դիմանկարի մեջ` բնանկար: >: Այստեղ բնանկարը և խմբանկարը  /մայրը և երեխաները օրորոցում/  ձուլվում են իրար:

     Խոսելով կտավի մասին` ես պետք է խոսեմ նաև գույների մասին: Դուք գույների վարպետ եք: Ձեր ներկապնակի շռայլությունը պետք է զգա յուրաքանչյուր անկանխակալ մարդ: Քամին Ձեր մի բանաստեղծության մեջ նախ կանաչ է, ինչպես Լորկայի մոտ, հետո` կարմիր, հետո` դեղին, իսկ հետո` սպիտակ: Քամիների մի ամբողջ գամմա: Եվ դա խաղ չէ: Ձեր քամին կապույտ է/այնուամենայնիվ, կապույտը Ձեր սիրած գույնն է/:

     …Կարդալով Ձեզ` ես ուրախացա, որ Հայաստանում, տաղանդներով աներևակայելիորեն հարուստ Հայաստանում կա այնպիսի բանաստեղծ, ինչպիսին Դուք եք:

     Կարդալով Ձեր գիրքը` ես շատ անգամներ թաքուն մտածել եմ.>:

Автор: Yelena Sargsyan

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s