ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ. Հայ գրականության գալիք օրը


Ծխական մտավորականի քաղաքացիական աշխարհայացքը ծխական գործերից այն կողմ չի անցնում,  նրա քաղաքական ասպարեզը ծխական դպրոցն ու եկեղեցին է, նրա հոգեկան աշխարհն ամփոփված է այդ կեղեւի մեջ: Նրա` ազգային կոչված իդեալներն այդ ծխական ու թեմական դպրոցի ու եկեղեցու հետ են կապված, դրանից դուրս նա չի կարողանում ուրիշ գոյություն ու կյանք պատկերացնել հայ մարդու համար:

Վահան Տերյանի անծանոթ նամակը


(Հատված 1915 թ. սեպտեմբերի 13-ին Պետրոգրադից Ցոլակ Խանզադյանին հասցեագրված նամակից) … Ռուսների (ոչ միայն Ռուսիայի) նկատմամբ ես բավականաչափ հիասթափված եմ. մինչդեռ ես չէի՞ այն ռուսոֆիլն արդյոք (այս գաղափարի համար նույնիսկ տուժեցի դաշնակների կեղմից). իհարկե, սա դեռ նահանջ չէ, բայց ստիպում է սա շատ ավելի լուրջ մտածելու, ռուս պետության չեմ ասում, ռուս ժողովրդի «միսսիայի» նկատմամբ: Իմ … More Վահան Տերյանի անծանոթ նամակը