Mediaeducational blog

12-րդ դասարան, Հայոց լեզու և գրականություն, 2012-2013 ուս.տարի

Оставьте комментарий


Հայ գրականություն

12-րդ դասարան

 

Շաբաթական` 3 ժամ (2+1)
Ուսուցման նպատակը.
XX դարի երկրորդ կեսի հայ գրականության զարգացման ուղիների իմացություն
գրականության մեջ XX դարի պատմական, քաղաքական, սոցիալական իրադարձությունների արտացոլման իմացություն
բանաստեղծական մտքի նոր դրսևորումների, լեզվաոճական նորամուծությունների և նոր արտահայտչամիջոցների ընկալման կարողություն
գեղարվեստական արձակի մեջ նոր հերոսի, նրա նոր մեկնաբանության ընկալում
-հայ նորագույն գրականության գաղափարների և թեմաների ընկալում

— պետական ավարտական քննությունների նախապատրաստում
Ուսումնական գործունեությունը.
գեղարվեստական արձակ և չափածո երկերի ընթերցում, վերլուծություն և մեկնաբանում
գրական տեքստի համակողմանի վերլուծություն
վերլուծական շարադրանքներ` գրական երկի, հեղինակի գրական ժառանգության, գրողի ոճի, գրական հերոսի բնութագրման վերաբերյալ
գրավոր կարծիք ուսումնասիրվող գրական երկի վերաբերյալ
բառային աշխատանք` ստեղծագործության բառապաշարի ոճական քննություն,

Ստուգումևգնահատում

Ինքնաստուգում, ստուգում, փոխադարձ ստուգում, ստուգման այլընտրանքային ձևեր,

ստուգատես, ծես

Ստուգումն իրականացվում է երեք եղանակով` բանավոր, գրավոր և գործնական, 10 միավորանոց սանդղակով:

Ստուգումն օգտագործվում է  ոչ միայն որպես արդյունքների ստուգման և վերահսկման միջոց, այլ այն դառնում է ուսումնական գործընթացի անբաժանելի մաս:

Սովորողի վերջնական գնահատականը ձևավորվում է` նկատի ունենալով.

ամսական հաշվետվությունների, լրատվության, կայքի համար ստեղծված նյութերի, թարգմանությունների , ուսումնական և հայրենագիտական ճամփորդությունների արդյունքը

թեմատիկ գրավոր աշխատանքի, գործնական աշխատանքների, կիսամյակային ամփոփիչ աշխատանքների, ինքնագնահատման  և փոխադարձ գնահատման, բաց հարցերով  քննարկումների, կենտրոնի կողմից  անցկացվող ստուգումների արդյունքը

օլիմպիադաների մասնակցությունը

խմբային և ինքնուրույն աշխատանքների արդյունքը

հետազոտական աշխատանքների արդյունքը

ուսումնական կենտրոնի կողմից  անցկացված ստուգումների արդյունքները

ուսումնական օրացույցով նախատեսված տոների, ստուգատեսների, փառատոնների մասնակցությունը

 

Սովորողներիհետազոտականաշխատանքներ

Ուսումնական տեսանյութերի, տեսահոլովակների, ուսումնական նյութերի ստեղծում, պրեզենտացիաների, տեսադարանների պատրաստում, փաստերի հավաքագրում, ամփոփում: Առաջադրանքների ստեղծում:

Սովորողը պետք է տիրապետի մոնտաժային  ծրագրերի (AdobePremierPro, Vegas, PinnacleStudio և այլն), օգտվի ֆայլերի ձևաչափերը փոխարկող ծրագրերից ( Converter),  ունենա սոցցանցի` Facebooke, YouTube-ի, բլոգի իր էջը:

Ուսումնական միջավայր

Համացանցին միացված և անհրաժեշտ ծրագրերով ներբեռնված համակարգիչ, էլեկտրոնային գրատախտակ, անլար ինտերնետ, բացատրական, ուղղագրական, դարձվածաբանական, հոմանիշների, հականիշների, գրականագիտական բառարաններ, անհրաժեշտ գեղարվեստական գրականություն:

Ուսումնական միջավայր են   mskh.am   կայքը,  ուսումնական  TV. Mskh-ը, կրթահամալիրի գրադարանի էլեկտրոնային  ուսումնական փաթեթները, ‹‹Դպիր›› , ‹Լուսաստղ››  ամսագրերը, տարբեր բլոգներ, կայքէջեր, Youtube –ը, թատերական դահլիճները, կինոսրահները, մարմարյա սրահը, մեդիա-ընթերցասրահը:

Դասընթացի դասավանդման ընթացքում օգտագործվում են բոլոր մեդիամիջոցները` համակարգիչ, անհատական նեթբուք- նեթբուք,  էլ.գրատախտակ,  թվային ձայնագրիչ, տեսախցիկ, ֆոտոխցիկ,  կրիչ, ականջակալներ և այլն, մեդիագրադարանների, բլոգների, էլեկտրոնային ուսումնական նյութերի հղումներ, կրթահամալիրի կայքը` տարբեր աշխատանքներ իրականացելու համար: Մեդիամիջոցների օգտագործումը հիմնականում նախատեսվում է և՛ դպրոցում, և՛  տանը: Ուսումնական կայքում տեղադրվում են սովորողների կողմից կատարված աշխատանքները, թարգմանությունները, ռեպորտաժները, հարցազրույցները եւ լրատվական ժանրի մյուս տեսակներով գրած նյութերը, ամսական հաշվետվությունները:

 

Առաջադրանքներ

Գուրգեն Մահարի «Մանկություն»

Հրաչյա Հովհաննիսյան « Հազարից մեկը» հուշ-պատառիկ  Զարյանի մասին

Ս. Աղաբաբյան -«Հովհաննես Շիրազ»

Համո Սահյան « Ինձ բացակա չդնեք»

Հ. Չարխչյան « Սևակի մահվան առեղծվածը»

Հ. Չարխչյան « Սևակի մեծ սերը.Սուլամիթա»

 

 

 

 

Նորագույն շրջանի հայ գրականությունը XXդարի երկրորդ կեսին
Գուրգեն Մահարի, Մահարին բանաստեղծ և արձակագիր: «Ծաղկած փշալարեր» վիպակը:
Կոստան Զարյան, «Նավը լեռան վրա» վեպը:
Շահան Շահնուր. «Նահանջ առանց երգի» վեպը:
Նաիրի Զարյան, կյանքը և ստեղծագործության ընդհանուր բնութագիրը: «Ասք Անդրանիկ զորավարի» ասքը:
Հովհաննես Շիրազ, «Բիբլիական» պոեմը, «Մայրս», «Կուզեի նստել մի քարի վրա…», «Կտակ» բանաստեղծությունները:
Համո Սահյան, «Մայրամուտից առաջ» և «Քարափների երգը» ժողովածուների ընդհանուր բնութագիրը:

ՊարույրՍևակ

« Մարդը ափի մեջ» և «Եղիցի լույս» ժողովածուների ընդհանուր բնութագիրը: «Անլռելի զանգակատուն» պոեմը

ՀրանտՄաթևոսյան

Արձակի լեզվաոճական առանձնահատկությունները: «Աշնան արևը» վիպակը:

Ժամանակակիցհայբանաստեղծներ. Մարո Մարգարյան, Գևորգ Էմին, Սիլվա Կապուտիկյան, Վահագն Դավթյան, Ռազմիկ Դավոյան…

Ժամանակակիցհայարձակագիրներ. Լեռ Կամսար, Մկրտիչ Արմեն, Խաչիկ Դաշտենց, Սերո Խանզադյան, Մուշեղ Գալշոյան…

Ամփոփումևստուգումներ

Կրկնություն

 

 

 

 

 

 

ՀԱՅՈՑ    ԼԵԶՈՒ

Շաբաթական`   4 ժամ (2+2)

Առարկայիդասավանդմանխնդիրները

Հայոց լեզու առարկան զարգացնում է հաղորդակցական հմտությունները, մշակում է խոսքը, համապատասխանաբար կանոնավորում է մտածողությունը։ Տեսական նյութերի ուսումնասիրմամբ  ճանաչողական գիտելիքներ է ապահովում լեզվի ստեղծման, դրա անցած փուլերի մասին, քերականական վերլուծությունների միջոցով մշակվում է դիտողականությունը, դասակարգելու հմտությունները։

12-րդ դասարանում խոսքի մշակույթը կոնկրետ ու արդյունավետ խոսելու հմտություններ է զարգացնում, գրաբարյան տեքստերի փոխադրմամբ (ուրեմն՝ տեքստերի վերլուծությամբ) գրաբարի քերականական որոշակի առանձնահատկություններն են պարզաբանվում, քերականական, խմբագրական վարժությունները տեքստերի ոճական կառուցվածքն են բացահայտում (մասնավորապես՝ շրջուն շարադասություն, խոսքի տեմպ ապահովող միջոցներ, փոխառություններ կամ դրանց թարգմանությունների նպատակային ընտրություն, խոսքային տարբեր շերտերի բառապաշարի նպատակային կիրառություն ոչ իր խոսքային միջավայրում և այլն)

բանավոր և գրավոր խոսք կառուցելու կարողությունների մշակում

-լեզվաքերականական գիտելիքները խոսքի կառուցման ընթացքում կիրառելու հմտության ձևավորում

-կարդացածը պատմելու, քննարկելու, տարբեր թեմաներով զրույցներ անցկացնելու, երկխոսություններ կառուցելու միջոցով աշակերտների բանավոր խոսքի զարգացում

-խորացնել նյութի ընտրություն կատարելու, հետազոտելու, վերլուծելու, կարծիք հայտնելու, եզրակացության հանգելու կարությունները

-զարգացնել ստեղծագործական կարողությունները

-խորացնել և ընդհանրացնել հայերենի գործառական ոճերի իմացությունը,կարողանալ գործնականում օգտվել դրանցից

-զարգացնել լեզվագործածության հմտություններն ու կարողությունները

-ամրապնդել հայերենի կետադրության իմացությունը

— խորացնել նախադասությունների հաղորդակցական տեսակները տեղին և ըստ ոճական նպատակադրության կիրառելու հմտությունները

 

Բովանդակությունը

Խոսքի ընդհանուր հատկանիշները

Ստեղծագործական և վերլուծական շարադրություններ, շարադրանքի լեզուն , պլանը, բառընտրություն

Ձևաբանական միջոցների և ձևերի ընտրություն

Շարահյուսական միջոցների ու եղանակների ընտրություն

Գիտական շարադրանք, գրելու սկզբունքները և լեզուն

Գործառական ոճեր—գիտական, պաշտոնական, հրապարակախոսական,առօրյա-խոսակցական, գեղարվեստական, կիրառական ոլորտները

Հայոց լեզվի զարգացման փուլերը—գրաբար, միջին հայերեն,արևելահայերեն և արևմտահայերեն, բարբառներ

Հայագիտություն և հայերենագիտություն

Հնչյունաբանություն

Հնչյուններ և երկհնչյուններ

Ուղղագրություն

Ստուգում—1

Ձայնավորների և բաղաձայնների ուղղագրությունը

Վանկ, շեշտ, տողադարձ, հնչյունափոխություն

Բառագիտություն

Ստուգում—2

Ձևաբանություն

Ստուգում—3

Շարահյուսություն

Բառակապակցություն

Նախադասություն

Գոյական անդամի լրացումներ

Բայական անդամի լրացումներ

Դերբայական դարձված

Կոչական

Ստուգում—4

Թերի նախադասություններ

Միակազմ նախադասություններ

Մեջբերվող ուղղակի և անուղղակի խոսք

Բարդ նախադասության փոխակերպումը պարզի

Ստուգում—5

Կետադրություն

Շարահյուսականհոմանիշներ

Բառի, նախադասության,տեքստիբաղադրիչներիդասավորությունը

Մակդիր, համեմատություն, փոխաբերություն

Ստուգում—6

 

Տեղեկատվականժանրեր

Գործնականգրություններ

Ստուգում—7

 

 

Ուսումնական գրականություն

12-րդ դասարանի դասագիրք

Դ.Գյուրջինյան—գործնական աշխատանքների ձեռնարկ

Պ. Բեդիրյան—50 հարցարան

Լ.Եզեկյան – Հայոց լեզու

Ս. Մարկոսյան – գործնական քերականություն

Համացանց, էլեկտրոնային այլ ռեսուրսներ

Հայոց լեզվի շտեմարան

 

Մեդիամիջոցների, այդթվում` կրթահամալիրիկայքիգործածություն

Դասընթացի դասավանդման ընթացքում օգտագործվում են բոլոր մեդիամիջոցները` համակարգիչ, նվագարկիչ, էլգրատախտակ, ձայնագրիչ, կրիչ, ականջակալներ և այլն, դպրոցի կայքը` տարբեր աշխատանքներ իրականացելու համար: Մեդիամիջոցների օգտագործումը հիմնականում նախատեսվում է դպրոցում, որոշ առաջադրանքների դեպքում նաև տանը:

Ուսումնական գործունեությունը

Անհատական, խմբային

Միջավայրը` դասարան, գրադարան, համակարգչային սրահ

-ընթերցել միջին հայերենով և բարբառներով գրված արձակ և չափածո ստեղծագործություններից  նմուշներ

-հանրագիտարանից և այլ աղբյուրներից օգտվելով`հաղորդումներ և զեկուցումներ պատրաստել

-թեստային աշխատանքներ

-աշխատանք բնագրի վրա

— գիտական բնագրերի կազմում- ռեֆերատ,զեկուցում,հաղորդում,հոդված

—  կազմել մասնագիտական տերմինների բառարան ըստ ուսումնասիրվող առարկաների

-կայքի համար նյութերի ստեղծում

Ստուգումևգնահատում

Ստուգումն իրականացվում է երեք եղանակով`բանավոր, գրավոր և գործնական, 10 միավորանոց սանդղակով

Ստուգումն օգտագործվում է  ոչ միայն որպես արդյունքների ստուգման և վերահսկման միջոց, այլ այն դառնում է ուսումնական գործընթացի անբաժանելի մաս

Սովորողի վերջնական գնահատականը ձևավորվում է` նկատի ունենալով.

-նախատեսված  գրավոր աշխատանքների,ամսական հաշվետվությունների, լրատվության,կայքի համար ստեղծված նյութերի, թարգմանությունների , ուսումնական և հայրենագիտական ճամփորդությունների արդյունքը

թեմատիկ գրավոր աշխատանքի, գործնական աշխատանքների, կիսամյակային ամփոփիչ աշխատանքների, ինքնագնահատման  և փոխադարձ գնահատման, բաց հարցերով  քննարկումների, կենտրոնի կողմից  անցկացվող ստուգումների արդյունքը

-օլիմպիադաների մասնակցությունը

-խմբային և ինքնուրույն աշխատանքների արդյունքը

-հետազոտական աշխատանքների արդյունքը

-ուսումնական կենտրոնի կողմից  անցկացված ստուգումների արդյունքները

Սովորողներիհետազոտականաշխատանքներ

Ուսումնական տեսանյութերի, տեսահոլովակների, ուսումնական նյութերի ստեղծում, պրեզենտացիաներ պատրաստում, տեսադարանների պատրաստում, փաստերի հավաքագրում, ամփոփում: Առաջադրանքների ստեղծում:

Ա. Խաչատրյանի տուն-թանգարան /ճանաչողական/

Զվարթնոց /ուսումնական/

Հովհաննես Թումանյանի թանգարան /ուսումնական-հետազոտական/

Չարենցի տուն-թանգարան /ուսումնական-հետազոտական/

Պատկերասրահ /ճանաչողական/

Պատմության թանգարան /ճանաչողական/

Օպերայի և բալետի թատրոն /դաստիարակչական/

Ուսումնական ճամփորդություն ԵՊՀ, Պետական մանկավարժական և Վ.Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարաններ

/Ցանկը ենթակա է  հնարավոր փոփոխման/

 

Սովորողիձեռքբերածգիտելիքներիևկարողություններիգործնականկիրառություններիձևերը

Հետազոտական աշխատանքներ ամսական մեկ անգամ

Ելույթներ, բանավեճեր, կլոր սեղաններ ամսական մեկ անգամ

Մասնակցություն օլիմպիադաների, կլոր սեղանների, տարբեր քննարկումների

Մասնակցություն կրթահամալիրի ստուգատեսներին և սովորողին ուղղված այլ ծրագրերի

Автор: Yelena Sargsyan

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s