Գալդ բարի՜, Նոր տարի


Նոր տարի, Ամանոր, Կաղանդ, Տարեգլուխ, Ավետիս, Նավասարդ, մի տոն, որով ամփոփում ենք հին տարվա ընթացքում մեր ունեցած ձեռքբերումներն ու կորուստները, նվաճումներն ու բացթողումները և դիմավորում ենք Նոր տարին՝ նոր հույսերով ու ակնկալիքներով, իղձերով ու նպատակներով: Տարվա գաղափարը առաջին անգամ ծագել է Հին Արևելքի մշակութային կենտրոններից մեկում՝ Եգիպտոսում: Սակայն տարբեր ժողովուրդներ տարբեր ամիսներ են համարել տարվա … More Գալդ բարի՜, Նոր տարի

Ինչպե՞ս են աշխարհում նշում Նոր տարին


Բոլորս, դեռևս մանկուց, 364 օր սասում ենք Ամանորի գիեշերվան, որ 12 զանգերը խփելու հետ զուգահեռ երազանք պահենք: Բոլորս էլ հոգու խորքում հավատում ենք հրաշքերի և մանկական վստահություն ունենք, որ այդ գիշեր պահած ցանկացած երազանք իրականություն կդառնա: Մեր երազանքները տարբեր են՝ անհավանակինից մինչև իրականալի: Շատ երկար ենք պատրատվում այդ գիշերվան: Ամանորը ամենագեղեցիկ և հիշարժան տոներից մեկն է … More Ինչպե՞ս են աշխարհում նշում Նոր տարին

Ե՞րբ են աշխարհում նշում Նոր տարին


 Այսօրվա Ամանորին շատ նման էին հին հույների Դիոնիսոսին նվիրված տոնակատարությունները: Իսկ Հին աշխարհի ժողովուրդների մեջ «ամանորյա աստվածություններից» ամենակատարյալը, թերևս, հռոմեական Յանուսի պաշտամունքն էր: Նա տարվա խորհրդանիշն էր: Յանուսն ուներ 365 մատ և բոլոր գործերի սկիզբն էր խորհրդանշում: Մինչ Յանուսի պաշտամունքը Հռոմում նոր տարին տոնում էին մարտի 1-ին: Հուլիոս Կեսարը մ.թ.ա. 46 թ. իր բարեփոխումներով նոր … More Ե՞րբ են աշխարհում նշում Նոր տարին

Աշխարհի ժողովուրդների Նոր Տարին


Աշխարհի բոլոր ժողովուրդները տոնում են Նոր տարին, սակայն տարվա տարբեր եղանակներին և տարբեր ձեւով` կախված իրենց ավանդույթներից և օրացույցից: Միայն մի բան է ընդհանուր. Ամանորի տոնակատարությունը պետք է անպայման ուրախ լինի: Քրիստոնեական նոր տարի       Քրիստոնեական կամ Գրիգորյան Նոր տարին ընկնում է հունվարի 1-ին: Գրիգորյան օրացույց օգտագործող երկրներն Ամանորն այս օրն են նշում: Հետաքրքիրն այն է, … More Աշխարհի ժողովուրդների Նոր Տարին

ՀՐԱՆՏ ԴԻՆՔ «Գոյներու կոյր» անձէ մը գունաւոր հարցումներ»


«Այս ի՞նչ գոյն է, այս ի՞նչ գոյն է» ըսելով, իրենց հօր հետ զուարճացող զաւակներուս «գունաւորութիւն» կոչուած խաղը տակաւին չեմ մոռցած: Ամէն անգամ որ գոյները կը շփոթէի անոնք կը ծիծաղէին: Եկէ՛ք այսօր միասին «գունաւորութիւն» խաղանք: Մէկ գոյնի գերիշխանութիւնը ձեզի համար ի՞նչ կը նշանակէ:   Եկէ՛ք այսօր «գունաւորութիւն» խաղանք: Իրականութեան մէջ ես «գոյներու կոյր» եմ: Աստուծոյ պարգեւածն է, … More ՀՐԱՆՏ ԴԻՆՔ «Գոյներու կոյր» անձէ մը գունաւոր հարցումներ»

ԿԱՐՊԻՍ ՍՈՒՐԵՆՅԱՆ «Դեպք»


Հին թղթերիս մեջ բան էի փնտրում, ձեռքս անցավ քսանհինգ տարի առաջ տեղի ունեցած դեպքի այս գրառումս, որ թեպետ օրագրային, բայց արել եմ մի քանի առանձին թերթերի վրա, ոչ թե օրագրիս տվյալ տարվա տետրում, եւ խառնվել է ուրիշ թղթերի մեջ: Դեպքը լավ հիշում էի անշուշտ: Իսկ երբ անակնկալի նման հայտնվեցին աչքիս այդ թերթերը եւ կարդացի գրառումը, … More ԿԱՐՊԻՍ ՍՈՒՐԵՆՅԱՆ «Դեպք»

ՀՐԱՉՅԱ ԱՃԱՌՅԱՆ «Հուշեր Կոմիտասի մասին»


1899 թվականեն սկսյալ, երեք տարի շարունակաբար Կոմիտասին հետ պաշտոնավարած ենք Էջմիածնի Գևորգյան ճեմարանը: Այդ ժամանակամիջոցին կապրեինք նույն սենյակին մեջ: Երեք տարի Կոմիտասին հետ օր ու գիշեր նույն երդիկին տակ ապրելով, մոտեն ճանչցա անոր նկարագրի գծերը… Կոմիտաս մարդկային բացառիկ առաքինություններու ծով էր: Չափազանց աշխատասեր, աննկուն կամքի տեր, անկեղծ, բարեհոգի, ընկերասեր, քաղցր և համեստ՝ ամենուն նկատմամբ: Մաքրակրոն էր … More ՀՐԱՉՅԱ ԱՃԱՌՅԱՆ «Հուշեր Կոմիտասի մասին»

ՀՐԱՆՏ ԴԻՆՔ «Հոգեվիճակս վախվորած աղավնու է նման»


անկեղծԵրբ Շիշլիի դատախազությունն իմ դեմ «թուրքերի ազգային ինքնասիրությունը նվաստացնելու» մեղադրանքով հետաքննությունը սկսեց, ես մտավախություն չեմ ապրել: Դա առաջին դեպքը չէր: Նման դատական գործին մինչ այդ առնչվել էի Ուրֆայում: Երեք տարի շարունակ ինձ «թուրքերի նվաստացման» մեղադրանքով դատում էին զուտ նրա համար, որ 2002 թ. Ուրֆայում, մասնակցելով կոնֆերանսի, ելույթում ասել էի, որ «թուրք չեմ, այլ Թուրքիայի հայ … More ՀՐԱՆՏ ԴԻՆՔ «Հոգեվիճակս վախվորած աղավնու է նման»

ՌՈԼԱՆ ԲԱՐՏ «Հեղինակի մահը»


La mort de l’auteur Իր «Սարակինոս» նորավեպում խոսելով կնոջ կերպափոխված ներքինու մասին` Բալզակը գրում է հետևյալ արտահայտությունը. «Դա մի կին էր՝ հանկարծական երկյուղներով, անբացատրելի քմայքներով, բնազդական տագնապներով, չպատճառաբանվող հանդգնությամբ, կրքոտությամբ ու զգացմունքների հրապուրիչ նրբագեղությամբ»: Ո՞վ է խոսում այդպես: Նորավեպի հերո՞սը՝ հակված անտեսելու կնոջ (կերպարանքի) ներքո քողարկված ներքինուն: Կամ սեփական կենսափորձի հիման վրա կնոջ մասին փիլիսոփայող … More ՌՈԼԱՆ ԲԱՐՏ «Հեղինակի մահը»

Հրանտ Մաթևոսյան. Ճշգրիտ բառերով ճշմարիտ պատմություններ


Վանո Սիրադեղյանի մասին Չեմ ասի, թե մուտքը արձակի երկիր խանդով ընդունեցի: Ամենևին: Արձանագիր հաջողությունն այնքան քիչ էր, Վերքի ողբով մեկընդմիշտ բացարձակված աբովյանական լեզվահեղեղը այնքան հաճախ էր խուսափում արձակի խաղաղ մարգագետինը խաղաղորեն սնելուց, որ թվում էր թե պատումը հայերենի տարերքը չէ, որ հայերենի տարերքը արձակը չէ, որ հայոց լեզվով ինքնանկարը մեկընդմիշտ հակացուցված է հայ գրողին: