Նամակ Պաուլո Կոելիոյից


 441442ԿոելիոԲարև… Երբեմն ավելի լավ է թողնել ամեն ինչ այնպես, ինչպես որ կա: Քայլելով անդեմ միայնության մեջ` ամայի փողոցներում, ուր աչքերդ են նայում նախանձել ազատ քամուն, միայնակ աստղերին, իմաստուն արևին և անխոս լուսնին: Երբեմն մենք վախենում ենք կորցնել կամ ծախսել այն, ինչ ունենք: Չնայած ինչ էլ որ մենք անում ենք, և այն, ինչ մեզ հետ կատարվում է, գրվում է մի ձեռքով: Եվ եթե մենք սովորեինք ապրել միայն ներկայով, ապա չէինք թաքնվի մեր մեջ: Երևի հենց դրա համար էլ գոյություն ունի դատարկությունը, որպեսզի մարդը կարողանա սովորել գիտակցել ու ժպտալ երջանկությանը:
Մեր միայնությունը նրա մեջ չէ, որ ինչ-որ բան կորել է մեր սրտի դատարկության մեջ, այլ նրա մեջ, թե ինչ է դուրս գալիս նրանից: Ես կարծում եմ, որ դուք միայնակ եք հսկա աշխարհում, երբ նայում եմ ձեր աչքերին:
Եվ թող որ օրերը չտարբերվեն մեկը մյուսից այնպես, ինչպես ժամանակը` մայրամուտից մինչև լուսաբաց:
Եվ յուրաքանչյուր օրվա հետ դատարկությունը դառնում է լռակյաց և նրա ագահությանը չի հետաքրքրում ո՛չ անցյալը և ո՛չ էլ ապագան, նա գոհանում է նրանով, որ հետևում է մարդկանց:
Սակայն, մի օր կհասկանաք, որ ձեր կյանքի ամենամութ ժամը ամենահրաշալի լուսաբացից առաջ է: Եվ թող մարդիկ գան ձեր կյանք՝ ինչ-որ նոր բան փնտրելով, բայց հեռանան`մնալով այնպիսին, ինչպիսին կային: Նրանք կհասկանան, որ հին անցյալը ավելի լավ է, քան ներկան: Ամբողջ կյանքը հենց նրանով է ավելի հետաքրքիր, երբ ձեզ շրջապատող մարդիկ միանման են: Եվ ինքն իրեն է ստացվում, որ նրանք ներխուժում են ձեր կյանք և, իրենք էլ չնկատելով, փորձում են փոխել այն:
Կանցնի ժամանակ և դուք նորից կկարդաք այս նամակը: Եվ միայն այդ ժամանակ կարող եք հասկանալ, որ ինչքան քիչ արտասովոր է մարդը, այնքան պարզունակ է նա լուսավորում, որ հենց դրանով էլ, որքան նա աննկատ է ուրիշների համար, այնքան հեշտ է նրան մոռանալ և կորցնել: Եվ նրա բառերի իմաստը և կյանքի իմաստը հասկանալ ուժի ազդեցության տակ տրված է ոչ բոլորին: Հնարավոր է, որ մենք ձեր հետ էլ չենք տեսնվի և ամեն ինչ կմնա հասարակ երազանք` միայնակ տղամարդու, բայց ես խնդրում եմ ձեզ` երբեք մի մոռացեք, որ ձեր հարստությունը ծնում է սրտի դատարկություն: Այն պետք է գտնել, քանզի միայն այնտեղ, այնտեղ է այն ամենը, ինչ-որ կհասկանաք և կզգաք դեպի նրան տանող ճանապարհին, հենց այդտեղ ամեն ինչ ձեռք կբերի իր իմաստը: Հենց այնտեղ, որտեղ դատարկությունը թաքցնում է ձեր սիրտը, իսկ հոգին, հոգին հավատարիմ է կյանքի օրենքներին, հենց այնտեղ թաքնված է քո գանձը: Ձեր սերը…

Պաուլո Կոելիո


Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s