Նորից կրկնուսուցման մասին


Հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների ներկա փուլը հիմնականում ուղղված է կրթության բովանդակության կատարելագործմանը։ Իրականացվող բարեփոխումների նպատակաուղղված են.

ա) ապահովելու որակյալ կրթություն

բ) բարձրացնելու հանրակրթության արդյունավետությունը

գ) կրթությունը դարձնելու արդիական և համապատասխանացնելու զարգացման պետական և միջազգային միտումներին

Ավագ դպրոցը կոչված է ապահովելու ինքնուրույն կյանքի համար շրջանավարտի պատրաստվածությունը, միաժամանակ հանդիսանում է միջանկյալ օղակ պարտադիր հիմնական և մասնագիտական կրթության միջև: Հիմնական կրթությունից հետո կրթական համակարգը պետք է ապահովի կրթությունը շարունակելու բազմազան հնարավորություններ` կախված սովորողների մասնագիտական կողմնորոշվածության, նրանց հավակնությունների, ընդունակությունների և կարողությունների մակարդակից:

Ուսուցումն ավագ դպրոցում միաժամանակ պետք է հնարավոր ճկունություն ապահովի, որպեսզի սովորողներն իրենց հավակնությունների և նախասիրությունների փոփոխության, ինչպես նաև ուսուցման ընթացքի արդյունքներից ելնելով` հնարավորություն ունենան վերակողմնորոշվելու: Նման ճկունություն ապահովելու նպատակով ավագ դպրոցում կրթության մասնագիտական շեշտվածությունը պետք է աճի աստիճանաբար` դասարանից դասարան:

Թե ինչպիսին պետք է լինի ավագ դպրոցի կրթությունը, ինչ մարտահրավերներ պետք է այն հաղթահարի, հայտնի է բոլորիս կամ համարյա հայտնի է: Սակայն դպրոցի բարեփոխումն այս դեպքում ոչ մի արդյունք չի ունենա, քանի  դեռ չեն լուծվել մի քանի առավել կարևոր խնդիրներ:

Երեխայի իրավունքների Ժնևյան հռչակագրում գրված է. «Երեխան պետք է դաստիարակվի այն գիտակցությամբ, որ իր լավագույն որակները պետք է ծառայեն հօգուտ այլ մարդկանց …

Մասնագիտական կրթությունը պետք է մատչելի լինի ընդհանուրի  համար, իսկ բարձրագույն կրթությունը` բոլորի համար հավասարապես մատչելի, հիմնված ընդունակությունների վրա… Կրթությունը պետք է ուղղված լինի մարդկային անհատականության լիարժեք զարգացմանը և ազատության էլ ավելի հարգմանը…»:

Այդպե՞ս է այսօր: Իհարկե ո՛չ: Մեզ համար գաղտնիք չէ, որ այսօր, քան երբևէ, հանրակրթության մակարդակը  զգալիորեն իջել է. դրան նպաստող հանգամանքներն են`

  • սոցիալական
  • տնտեսական
  • սովորողի հետաքրքրությունների փոփոխությունը
  • պետական պատվերի անհետևողականությունը
  • բուհական միջավայրի ոչ համարժեք կադրային քաղաքականությունը և որակյալ մասնագետներ պատրաստելը

Մյուս խնդիրն այն է, որ այսօր հայկական կրթական դաշտում չկա միասնականություն. ձգտելով համապատասխանեցնել մեր կրթությունը միջազգային չափանիշներին՝  փորձում ենք շատ բաներ վերցնել` հաշվի չառնելով այդ համակարգի նրբությունները և կիրառելիության ձևերը: Արդյունքում մենք ոչ թե նմանվում ենք աշխարհին, այլ այս փոքրիկ հանրապետությունում բոլորս տարբերվում են իրարից:

Մեր լավագույն ուսուցիչների մի խոշոր զանգված ցածր աշխատավարձերի պատճառով հարկադրված վաստակելու այլ ճանապարհներ է փնտրել ու գտել է: Խնդիրը, այսպես կոչված, մասնավոր պարապելն է, կրկնուսուցումը, որ հիմա շատ տարածված է։  Կրկնուսուցումն այսօր  ամուր արմատներ է ձգել մեր հասարակության մեջ, քանի որ  կրթական իրականությունը (ընդունելության քննությունների բովանդակությունը)  իրականում չի համապատասխանում պետական չափորոշիչներին ու ծրագրերին, ինչո՞ւ չէ, նաև դասագրքերին: Ավելացրած նաև հասարակական մտածողությունը, անվստահությունը դպրոցի  և նրա տված գիտելիքի նկատմամբ: Ըստ իս, սխալ է անընդհատ խոսել այն մասին, որ կրկնուսուցումը աշակերտին ոչ թե համակարգված գիտելիքներ է տալիս, այլ ընդամենը վարժեցնում է ընդունելության քննություններ հանձնելուն։ Պետք չէ կրկնուսուցմանը վերաբերվել միայն որպես բացասական երևույթի: Հարկավոր է ընդամենը փնտրել ու գտնել մի հարցի պատասխան.  ինչո՞ւ  են ծնողները  պատրաստ զգալի գումարներ ներդնել իրենց երեխաների ստացած հիմնական կրթությանը օժանդակելու համար:

Մասնավոր կրկնուսուցումն ունի և՛դրական, և՛բացասական կողմեր:

Դրական կողմերը

  • օգնում է  լրացնելու բացթողածը, չյուրացրածը
  • ապահովում է սովորողների զբաղվածությունը դասերից ազատ ժամանակ
  • հավելյալ եկամուտ  է բերում կրկնուսույցներին
  • սովորողների ուսումնառության բարելավումը և մրցակցության բարձրացումը կրթական շուկայում
  • ցածր առաջադիմություն ունեցողների ավելի լավ արդյունքներ

Բացասական կողմերը

  • դասարանում զգացվում է սովորողների հետաքրքրության պակաս
  • ավելանում են բացակայությունները
  • դասավանդողի կողմից կիրառվող դասավանդման և ուսուցման մոտեցումների  անհամատեղելիություն կրկնուսույցների կողմից կիրառվողների հետ
  • քննությունների պահանջների բարձրացում` արդարացնելու համար կրկնուսուցումը

Կրկնուսույցը նույն դասավանդողն է, և նա ոչինչ չի կարող անել, ոչ մի արդյունքի էլ չի կարող հասնել, եթե նրան չօգնի սովորողը, ապագա ուսանողը: Ավագ դպրոցի մի խումբ սովորողներ այսօր պատրաստվում են իրենց ընտրած առարկաներից միասնական քննություններ հանձնել առանց կրկնուսույցի մոտ պարապելու  (ի դեպ, անցյալ ուսումնական տարի էլ ունեինք սովորողներ):

Ներկա սոցիալ-տնտեսական իրավիճակում ընդունելության քննությունների կենտրոնացված համակարգը պահելը ճիշտ է։ Բայց առայժմ, մինչև լուծվեն ավագ դպրոցի հետ կապված խնդիրները: Հանրակրթական դպրոցը պիտի հասնի այն մակարդակին, որ ավարտական քննություններով հարցը վերջանա, դիմորդը բուհ գնա դպրոցի ավարտական քննությունների իր գնահատականով։ Ամբողջ աշխարհում այդպես է։ Այդ դեպքում միայն վստահորեն կարելի է ասել, որ ավագ դպրոցը կայացել է, այդ դեպքում միայն կմեծանա ծնող-պատվիրատուի վստահությունը, անմիջական և սերտ կլինի դպրոց-բուհ կապը` առանց այդ միջնորդ-միասնական քննությունների:

Աղբյուրներ `Poisson, M. 2007. ,,Private tutoring: asset or threat for

Մարկ Բրեյ ‹‹ Դիմակայում ստվերային կրթության համակարգին ››

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s