Mediaeducational blog

Գաբրիել Գարսիա Մարկես. «Հարյուր տարվա մենություն»

Оставьте комментарий


… Հիշողության կորստի դեմ պայքարի լավագույն միջոցը, որ մի քանի ամիս շարունակ օգնեց բոլորին, գտավ Աուրելիանոն: Եվ գտավ պատահաբար: Մի անգամ նրան պետք եկավ փոքրիկ զնդանը,- դրա վրա էին նրանք սովորաբար տափակեցնում մետաղները,- բայց արի ու տես, որ չէր հիշում դրա անվանումը: Հայրը հուշեց` «Զնդան», Աուրելիոն գրեց այդ բառը թղթի վրա ու սոսնձեց գործիքի պատվանդանին:
Խոսե Արկադիո Բուենդիան նախ իր ընտանիքում, ապա քաղաքում գործի դրեց որդու հայտնագործությունը: Վրձինը թանաքի մեջ թաթախելով, նա պիտակներ գրեց տան բոլոր առարկաների համար՝ «սեղան», «աթոռ», «ժամացույց», «դուռ», «պատ», «մահճակալ», «կաթսա»: Հետո փարախ գնաց ու դաշտ ու պիտակավորեց կենդանիները, թռչունները, բույսերը՝ «կով», «այծ», «խոզ», «հավ», «մանիոկա», «բանան»: Աստիճանաբար ուսումնասիրելով մոռացման անսահման տեսակները` մարդիկ հասկացան, որ կգա մի օր, երբ իրենք մակագրությամբ կճանաչեն առարկան, սակայն չեն կարողանա հիշել դրա կիրառումը: Ամեն ինչ ավելի խճճվեց:

«Սա կով է, որին պետք է կթել ամեն առավոտ, որպեսզի կաթ ունենաս, իսկ կաթը պետք է եռացնել, որպեսզի խառնես սուրճի հետ ու ստանաս կաթով սուրճ»:
Կովի վզից կախված այս հայտարարությունն էլ երևի բավական է պատկերացում կազմելու համար, թե ինչպես էին Մակոնդոյի բնակիչները պայքարում հիշողության կորստի դեմ:
Ահա այսպես ապրում էին նրանք իրենցից մշտապես փախչող իրականության մեջ, որը դեռևս կարճ ժամանակով հնարավոր էր պահել, բայց որն անխուսափելի էր ու վերջնականապես պիտի անհետանար, հենց մոռացվեր տառերի նշանակությունը:
Քաղաքադռանը հայտարարություն կախեցին` «Մակոնդո», մեկ ուրիշը, ավելի մեծը, որը հռչակում էր, թե «ՎԵՐԵՎՈՒՄ ԱՍՏՎԱԾ ԿԱ», ամրացրին կենտրոնական փողոցում:
Գաբրիել Գարսիա Մարկես
«Հարյուր տարվա մենություն

Автор: Yelena Sargsyan

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s