Mediaeducational blog

Պաուլո Կոելիո. Բա՛ց եղիր սիրո առաջ

Оставьте комментарий


paulo_koelo33Լինում են պահեր, երբ դու մեծ ցանկություն ես ունենում օգնելու նրան, ում սիրում ես, բայց ինչ-որ բան անելու անկարող ես լինում. կամ իրադրությունն այնպիսին է, որ քեզ հնարավորություն չի ընձեռում մոտենալ նրան, կամ էլ այդ մարդն ինքն իր մեջ ամփոփվել ու մերժում է քո կարեկցանքն ու աջակցությունը:
Նման դեպքերում մնում է ուղղակի սիրելը: Երբ ամեն ինչ թվում է անիմաստ, մենք դեռևս կարող ենք սիրել` չհուսալով փոխադարձ սեր, մեր նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն, չակնկալելով երախտագիտություն: Եթե դա ստացվում է, ապա սիրո էներգիան մեր շուրջն ամեն ինչ փոխում է: Սկիզբ առնելով` նա անպայման ինչ-որ բանի է վերափոխվում: «Ժամանակը չի փոխում մարդկանց: Կամքի ուժը չի փոխում մարդկանց: Մարդկանց վերափոխում է սերը»,-ասում է Էնրի Դյումոնդը:
Ես լրագրում կարդացել եմ բրազիլացի մի երեխայի մասին, որին ծնողները այնքան անգթորեն էին ծեծել, որ կաթված էր ստացել և կորցրել խոսելու ունակությունը:
Երեխային տեղափոխել էին հիվանդանոց, ուր նրան խնամում էր մի բուժքույր: Նա ամեն օր երեխային ասում էր. «Ես քեզ սիրում եմ»: Թեև բժիշկները վստահեցնում էին, որ երեխան ընդունակ չէ լսելու, և բոլոր ջանքերն իզուր են, բուժքույրը շարունակում էր համառել. «Ես քեզ սիրում եմ, չմոռանա՛ս այս մասին»: Երեք շաբաթ անց, երեխայի մոտ վերականգնվել է շարժվելու կարողությունը: Չորս շաբաթ անց, նա սկսել է խոսել ու ժպտալ:
Բուժքույրը հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին և թույլ չի տվել հրապարակել իր անունը, սակայն դիպվածը մեզ պարտադրում է երբեք չմոռանալ` սերն է բուժում:
Սերը կերպարանափոխում է, սերը բուժում է, բայց պատահում է, որ սերն իր ցանցն է գցում և կործանում նրանց, ովքեր որոշել են ամբողջությամբ տրվել սիրուն: Ինչքա~ն բարդ է այս զգացմունքը, որն իրականում կյանքի շարունակության, պայքարի, կատարելության միակ իմաստն է:
Իմ կողմից անպատասխանատվություն կլիներ սիրո սահմանումներ տալու փորձ անելը. ինչպես մյուս մարդիկ, ես միայն կարող եմ զգալ սերը: Հազարավոր գրքեր են գրվել սիրո մասին, բեմադրվել ներկայացումներ և նկարահանվել կինոնկարներ, հորինվել են բանաստեղծություններ, կերտվել են քանդակներ` փայտից, մարմարից: Այդ ամենը, ինչին ընդունակ է արվեստագետը, սիրո մասին տալիս է ընդամենը մոտավոր պատկերացում: Ոչ ոք ի զորու չէ սիրո զգացմունքը փոխանցելու:
Սակայն ես գիտեմ, որ սերը դրսևորվում է մանրուքներում, թվացյալ քիչ նշանակալից արարքներում, այդ պատճառով սիրո մասին պետք է հիշել միշտ` և՛ գործելու, և՛ անգործության պարագայում:
Զանգահարի՛ր հեռախոսով և ասա՛ քնքուշ բառեր, որ զլացել ես նախկինում ասել:
Քո դուռը բա՛ց պահիր նրանց առջև, ովքեր օգնությանդ կարիքն ունեն: Համաձայնի՛ր պաշտոն զբաղեցնել: Ազատվի՛ր պաշտոնից: Ընդունի՛ր որոշում այսօր` չթողնելով վաղվան: Ներողությո՛ւն հայցիր այն արարքի համար, որը քեզ հանգիստ չի տալիս: Պաշտպանի՛ր սեփական իրավունքներդ: Դրամապանակդ բացի՛ր ծաղկավաճառի, ոչ թե ոսկերիչի մոտ: Երաժշտության ձայնը բարձրացրո՛ւ նրա համար, ում սիրում ես, որպեսզի նա հեռվից լսի, և չափազանց բարձր երաժշտությունը ցածրացրո՛ւ, երբ նա մոտիկ է: Կարողացի՛ր ասել «այո» և «ոչ», քանզի սերը գործ ունի մարդու ամենատարբեր էներգիաների հետ: Ընտրի՛ր այնպիսի մարզաձև, որով կարելի է երկուսով զբաղվել: Մի՛ հետևիր ոչ մի դեղատոմսի, այդ թվում` նաև իմ կողմից տրված, քանզի սերը ստեղծագործական մոտեցում է պահանջում: Իսկ,եթե այս ամենը հնարավոր չէ, և դու միայնության մեջ ես, հիշի՛ր այս պատմությունը, որը մի անգամ ինձ պատմեց իմ ընթերցողը.
«Վարդը զօր ու գիշեր երազում էր ընկերանալ մեղուների հետ, բայց նրանք ոչ մի անգամ չէին իջում նրա ծաղկաթերթերի վրա: Բայց, միևնույն է, վարդը շարունակում էր երազել: Երկար գիշերները նա անրջում էր երկնքի մասին, որտեղից մեղուները մեկը մյուսի հետևից շտապում էին քնքշորեն հպվել վարդի թերթիկներին: Նրա ծաղկաթերթերը վերստին կբացվեին արևի շողերի հետ, սակայն նա չկարողացավ ապրել մինչև առավոտ:
Գիշերը, լուսինը նկատելով միայնակ վարդին, հարցրեց.
— Չե՞ս ձանձրացել սպասելուց:
— Թերևս, ձանձացել եմ: Բայց, չի կարելի, չէ,՞ հանձնվել:
— Ինչո՞ւ:
— Որովհետև, եթե չբացվեմ, ապա կթոշնեմ»:
Երբ գեղեցկությանը միայնություն է սպառնում, դա պահպանելու միակ միջոցը սիրո առջև բաց մնալն է:

Автор: Yelena Sargsyan

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s