Աշխարհի ժողովուրդների Նոր Տարին


2222222Աշխարհի բոլոր ժողովուրդները տոնում են Նոր տարին, սակայն տարվա տարբեր եղանակներին և տարբեր ձեւով` կախված իրենց ավանդույթներից և օրացույցից: Միայն մի բան է ընդհանուր. Ամանորի տոնակատարությունը պետք է անպայման ուրախ լինի:

Քրիստոնեական նոր տարի
      Քրիստոնեական կամ Գրիգորյան Նոր տարին ընկնում է հունվարի 1-ին: Գրիգորյան օրացույց օգտագործող երկրներն Ամանորն այս օրն են նշում:
Հետաքրքիրն այն է, որ կաթոլիկ երկրների մեծ մասում «Նոր տարի» անվան հետ միասին օգտագործվում է նաև «Սիլվեստեր» անվանումը: Բանն այն է, որ այդ երկրներում վաղուց տոնվում է Սուրբ Սիլվեստերի օրը: Դա Հռոմի Պապն էր, որը վախճանվել է 336թ. նախօրեին: Ըստ ավանդության` 314թ.-ին Սիլվեստերը բռնում է Հին Կտակարանում նշված Լեվիաֆան կոչված օձին, որը 1000թ.-ին պետք է ոչնչացներ աշխարհը:
Ուստի, Երկրագնդի և  նրա վրա կյանքի պահպանման պատվին Սբ.Սիլվեստերի օրը ընդունված է ուրախանալ, զվարճանալ և աղմկել:
Ամանորյա ավանդույթները ստեղծում են պատասխանատվության զգացում, միասնականության զգացմունքային կապ: Ամանորյա բացիկների վրա շատ ընդունված է փոքրիկ երեխայի պատկերը, որը վերածննդի, նոր կյանքի խորհրդանիշն է:

Իսլամական նոր

Իսլամ դավանողներն օգտագործում են 354 օրից բաղկացած լուսնային օրացույց: Այս պատճառով Նոր տարվա օրն ամեն տարի փոփոխվում է, քանի որ Իսլամական օրացույցը 11 օրով կարճ է արեգակնային օրացույցից:

Իսլամական նոր տարին կամ Մալ Հիջրան տոնվում է Մուհարրամի` իսլամական 1-ին ամսվա 1-ին օրը: «Մուհարրամ» բառը նշանակում է նաև «հարգանք»: Սա ավելի շատ մշակութային միջոցառում է, քան ամանորյա տոնակատարություն: Մարդիկ ողջունում են Նոր տարին խաղաղությամբ և մզկիթում աղոթելով: Մահմեդականները տոնում են այս օրը` հարգանքի տուրք մատուցելով Մուհամեդ մարգարեին: Շիա մահմեդականներն ամանորյա տոնակատարություններին չեն մասնակցում: Նրանք նշում են Կարբալայի ճակատամարտի հիշատակը, որն ավարտվում է Մուհարրամի 10-րդ օրը: Սուննի մահմեդականները նույնպես ամանորյա տոնակատարություն չեն անում, քանի որ այդ օրն է մահացել առաջին խալիֆ Աբու Բաքրը:

Փարսի (զրադաշտական) նոր տարի

Փարսիների նոր տարին կոչվում է Ջամշեդի Նավրոզ և սովորաբար տոնվում է մարտի 21-ին: Այն կոչվում է Պարսկաստանի լեգենդար արքայի` Ջամշեդի անունով, որի օրոք սկսվել է փարսիների օրացույցը: Ըստ նրանց առասպելի` տիեզերքն այս օրն է ստեղծվել: Նավրոզ նշանակում է գարուն, և այն յուրաքանչյուրի կյանքին նոր լիցք է հաղորդում:

Կելտական նոր տարի
 Կելտերը եվրոպական երկրներում ապրող համայնքներ են, որոնք խոսում են կելտական լեզուներով (գլխավորապես` հնդեվրոպական):
Կելտական նոր տարին կոչվում է Սամհեն (Սամհաին), որն իռլանդերենով նոյեմբեր ամսվա անվանումն է: Կելտական ամանորը Սամա աստծո անունով է, որը մահվան արիական աստվածն է: Իսկ շոտլանդական լեզվով «Սամհեն» նշանակում է ,ամառվա վերջ»:
Ըստ կելտական ավանդության` Սամհենը ժամանակի մեջ մի դատարկություն էր: Այդ ընթացքում «Մեր աշխարհը» և «Այն աշխարհը» միանում էին, և կարծում էին, թե մահացածները կարող են վերադառնալ ու տաքանալ իրենց ապրած վայրում:

Բուդդայական նոր տարի

Բուդդայականություն դավանող տարբեր երկրներում Նոր տարվա օրը տարբեր է: Օրինակ` Թայլանդում, Բիրմայում, Շրի Լանկայում, Կամբոջայում և Լաոսում Ամանորի  առաջին օրը ապրիլ ամսվա 1-ին լիալուսնի օրն է և տոնվում է երեք օր:

 Չինաստանում, Կորեայում, Ճապոնիայում, Վիետնամում Նոր տարին նշվում է ձմեռային արևադարձից հետո երկրորդ նորալուսնի օրը, սովորաբար ընկնում է հունվարին կամ փետրվարին (այս տարի դա փետրվարի 14-ին է):

Տիբեթյան նոր տարին կոչվում է Լոսար և  նշվում է Տիբեթյան օրացույցի 10-րդ ամսի 25-րդ օրը (հունվարի վերջ կամ փետրվարի սկիզբ):

Հրեական նոր տարի
      Հրեական նոր տարին նշվում է Տիշրի ամսին, որը Գրիգորյան օրացույցով ընկնում է սեպտեմբեր կամ հոկտեմբեր ամիսներին: Տոնակատարությունը տևում է 10 օր` սկսվելով Ռոշ Հաշանայով և  ավարտվելով Յոմ Կիպպուրով:

Հնդկական նոր տարի

Քանի որ Հնդկաստանը բազմազգ և բազմակրոն երկիր է, ուստի կարելի է ասել, որ կլոր տարին այնտեղ նոր տարի են նշում: Բնակչության 84 տոկոսը կազմող հինդուների Նոր տարին կոչվում է Դիվալի (Լույսերի տոն) և նշվում հոկտեմբեր կամ նոյեմբեր ամսին (նորալուսնի օրը):
Փենջաբցիներն Ամանորը նշում են փետրվարին (նման է մեր Տրնդեզին): Օրիսսա նահանգում նշում են մարտին, տոնը կոչվում է Հոլի:

Բնակչության 12 տոկոսը կազմող մահմեդականները, 2 տոկոսը կազմող քրիստոնյաները, 1 տոկոսը կազմող բուդդայականները, փարսիներն էլ Ամանորը նշում են իրենց օրացույցներին համապատասխան (ինչպես պատմել ենք վերեւում):

Աշխարհի բոլոր ժողովուրդները կլոր տարին ամանոր են նշում` իրենց ավանդույթներին համապատասխան, ևմիայն մի բան է ընդհանուր` համատարած ուրախությունը և հավատը լուսավոր ապագայի նկատմամբ…

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s