Mediaeducational blog

Ինչպե՞ս են աշխարհում նշում Նոր տարին

Оставьте комментарий


2013Բոլորս, դեռևս մանկուց, 364 օր սասում ենք Ամանորի գիեշերվան, որ 12 զանգերը խփելու հետ զուգահեռ երազանք պահենք: Բոլորս էլ հոգու խորքում հավատում ենք հրաշքերի և մանկական վստահություն ունենք, որ այդ գիշեր պահած ցանկացած երազանք իրականություն կդառնա: Մեր երազանքները տարբեր են՝ անհավանակինից մինչև իրականալի: Շատ երկար ենք պատրատվում այդ գիշերվան: Ամանորը ամենագեղեցիկ և հիշարժան տոներից մեկն է համարվում:
Նոր տարին դիմավորելու որոշ երկրների սովորույթները հայերի համար կարող են նույնիսկ էկզոտիկ թվալ: Անգամ ամսաթիվն է տարբերվում,  ինչպես նաև ոչ բոլոր երկրներում են տոնը խորհրդանշում Ձմեռ պապն ու տոնածառը:

Եվրոպացիները թեև Նոր տարին դիմավորում են դեկտեմբերի 31 -ին, սակայն  նրանց համար գլխավոր տոնը Սուրբ Ծնունդն է:

Մեծ Բրիտանիայում  ուղիղ ժամը 12-ին զանգերը սկսում են բարձր ղողանջել: Այդ ընթացքում սիրահար զույգերը նոր տարում չբանժանվելու համար, պետք է համբուրվեն կախարդական համարվող омела ծառի տակ: Նաև բրիտանացիները զանգի առաջին հարվածից հետո բացում են տան ետևի դուռը, որպեսզի հին տարին գնա, իսկ վերջին հարվածի հետո բացում են տան պատուհանները և դիմացի դուռը, որպեսզի նոր տարին մտնի իրենց տուն:

Շոտլանդիայում, ըստ ավանդույթի ամանորի գիշերը շոտլանդացիները այրում են տակառներ, այդ կերպ այրելով հին տարին և տեղ ազատելով նոր տարվա համար: Նրանք համարում են, որ այն մարդուց, ով առաջինն է մտնում նոր տարում իրենց տուն, կախված է իրենց ընտանիքի երջանկությունը և դժբախտությունը եկող տարում: Ըստ շոտլանդացիների, մեծ երջանկություն է բերում մուգ մազերով և նվերներով տուն մտնող տղամարդը: Ուղիղ կեսգիշերին բացվում են բոլոր դռները, որպեսզի նոր տարին մտնի տուն:

Բուլղարիայում, երբ մարդիկ հավաքվում են տոնական սեղանի շուրջը, բոլոր տներում երեք րոպեով լույսերը հանգչում են: Այդ րոպեներն անվանում են «ամանորյա համբույրների րոպեներ», որոնց գաղտնիքը պահպանում է մթությունը:

Չեխիայում և Սլովակիայում մեծ անհամբերությամբ են այդ տոնին սպասում երիտասարդ աղջիկները, չէ՞ որ հենց Ծննդյան օրվա գիշերն են իմանում՝ կամուսնանա՞ն, թե՞ ոչ: Ապացույցը տնային հողաթափն է, որը նրանք գլխի վրայով պետք է նետեն դեպի դուռը: Եթե հողաթափն ընկնի քիթը դեպի դուռը, ապա շուտով փեսացու կհայտնվի, իսկ եթե դեպի սենյակը, ապա աղջիկը ստիպված է սպասել ևս մեկ տարի:

Իռլանդիայում Նոր տարվա նախօրեին` երեկոյան, բոլորը բացում են իրենց տան դռները: Յուրաքանչյուր ոք կարող է մտնել ուզած տունն ու ցանկալի հյուր կհամարվի այնտեղ. նրան կընդունեն մեծ ուրախությամբ, կնստեցնեն պատվավոր տեղում, կհյուրասիրեն մի բաժակ ընտիր գինի` չմոռանալով ասել. «Թող խաղաղություն լինի այս տանը և ամբողջ աշխարհում»: Հաջորդ օրը յուրաքանչյուր ոք տոնը դիմավորում է իր տանը:

Իսպանացիների հաստատված ավանդույթի համաձայն, գիշերվա ժամը 12-ին քաղաքացիները դուրս են գալիս փողոց, որպեսզի աշտարակի ժամացույցի յուրաքանչյուր ղողանջի հետ ուտեն մեկական խաղողահատիկ՝ միաժամանակ ցանկություն պահելով։

Իտալիայում համարվում է, որ Նոր տարին պետք է սկսել ամեն տեսակի հնոտիքից ազատվելով։ Ուստի և ամանորյա գիշերն ընդունված է պատուհաններից դուրս նետել հին իրերը։ Իտալիայում կա նաև այսպիսի ավանդույթ. հունվարի 1-ի առավոտյան պետք է աղբյուրից ջուր բերել տուն: Իտալացիներն ասում են, որ եթե ընկերների համար ոչ մի նվեր չես պատրաստել, պետք է նրանց նվիրել ջուր և ձիթապտղի ճյուղ: Համարվում է, որ դա երջանկություն կբերի: Իտալացիները կարևորում են նաև, թե ում առաջինը կհանդիպեն Նոր տարուն։ Եթե հունվարի 1-ին իտալացուն հանդիպած առաջին անցորդը քահանա կամ հոգևորական լինի, դա վատ է։ Անցանկալի է նաև հանդիպել փոքր երեխայի, իսկ համակրելի պապիկ տեսնելը լավ է։ Է՛լ ավելի լավ է, եթե նա կուզիկ է… Այդ դեպքում Նոր տարին հաստատ երջանիկ կլինի։

Ֆրանսիական տոնածառի մոտ դրվում են սանտոններ` փայտե կամ կավե արձանիկներ: Ըստ ավանդության` լավ գինեգործ-տանտերն անպայման պետք է բաժակով չրխկացնի գինու տակառին, շնորհավորի դրա տոնը և խմի ապագա բերքի համար:

Նիդեռլանդների մայրաքաղաք Ամստերդամի բնակիչների համար հիմնական ամանորյա իրադարձությունը տեղի Ձմեռ պապիի` Սուրբ Նիկոլասի ժամանումն է  քաղաքի նավահանգիստ:  Այս երկրում տոնակատարությունները տեղի են ունենում բավական ավանդական ձևով, եթե հաշվի չառնենք պարտադիր չմշկասահքը քաղաքի սահադաշտում:

Ավստրիայում ամանորյա գիշերը  տարվա մեջ անլուրջ լինելու գրեթե միակ հնարավորությունն է. այդ երեկո մեծ թե փոքր անագե արձանիկներ են գնում, որոնք հալեցնում են գդալի վրա, մոմի կրակով, այնուհետև հալոցքը լցնում են հատուկ նախապատրաստված փոքրիկ ափսեի մեջ: Նայած, թե ինչ գծագրություն կընդունի սառչող հեղուկը,  կարելի է ենթադրել, թե ինչ է սպասում արձանիկի տիրոջը գալիք տարում:

Ավստրալիայում Նոր տարվա երեկոյան ընդունված է մեծ խմբերով այցելել տարբեր հասարակական վայրեր` բաց երկնքի տակ, որտեղ հրավառություն է: Ավստրալիական ամանորյա հանդիսության առանձնահատկությունը դրա բացակայությունն է կեսգիշերից հետո: Ավստրալիացիներն արթնանում են առավոտյան 5-6-ին` հաշվի չառնելով հանգստյան կամ տոնական օր լինելը, և պառկում են քնելու երեկոյան ժամը 10-ից ոչ ուշ: Այնպես որ, ամանորյա կեսգիշերը բացառություն է: Բայց  ժամը 00.10-ին, այնուամենայնիվ, արդեն անկողնում են:

Ճապոնիայում երեխաները Նոր տարին դիմավորում են նոր հագուստով։ Համարվում է, որ դա առողջություն ու հաջողություն կբերի։ Նոր տարվա առաջին վայրկյաններին պետք է ծիծաղել. դա հաջողություն կբերի։ Իսկ որպեսզի երջանկությունը մուտք գործի տուն, ճապոնացիները զարդարում են շքամուտքը բամբուկի, սոճու և սալորենու ճյուղերով, և որպեսզի չար ոգիներին տուն չթողնեն, նրանք տան շեմին կախում են ծղոտի պսակներ:

Չինաստանում Նոր տարվա գիշերը փողոցներում, մարդիկ մեծ թվով լապտերներ են վառում, որպեսզի լուսավորեն իրենց ճանապարհը դեպի նոր տարի: Քանի որ նրանք կարծում են, թե նոր տարին շրջապատված է չար ոգիներով և անմաքուր ուժերով,  որոնց վախեցնում են  հրավառության միջոցով:

Իրանում Նոր տարին դիմավորում են մարտի 21-ին: Այնտեղ մարդիկ նոր տարուց մի քանի շաբաթ առաջ փոքրիկ ծաղկամաններում ցորեն են ցանում:  Նոր տարվա ժամանակ արդեն սերմերը ծլած են լինում, ինչը խորհրդանշում է գարնան և նոր տարվա գալուստը:

Հնդկաստանում մարդիկ զարդարում են իրենց վարդագույն, կարմիր, սպիտակ ծաղիկներով: Հնդիկները նվերներ ընծայելու իրենց կանոններն ունեն: Օրինակ` երեխաների համար նվերները դրվում են հատուկ սկուտեղի վրա: Առավոտյան փակում են երեխայի աչքերը և մոտեցնում նրան այդ սկուտեղին:

Վիետնամում  գիշեր բոլորը ներում են միմյանց, մոռանում են բոլոր վեճերը: Վյետնամցիները համարում են, որ յուրաքանչյուրի մեջ Աստված է ապրում, ով ամանորի գիշերը գնում է երկինք և պատմում է, թե ինչպես է նա անցկացրել անցնող տարին:

Նեպալում  Նոր տարին նշում են արևածագին: Մինչ այդ՝ գիշերը, նեպալաբնակները մեծ խարույկ են վառում և դրա մեջ են նետում հին, անպետք իրերը: Իսկ հաջորդ օրը սկսվում է «Ներկերի տոնը»: Մարդիկ իրենց մարմնի վրա տարբեր նախշեր են նկարում և սկսում են փողոցներում այդպես պարել և երգել:

Մեքսիկայում Նոր տարին դիմավորում են տոնական հրավառությամբ, ամանորյա ավանդական զանգակների ղողանջով։ Իսկ երեխաներին կեսգիշերին հյուրասիրում են համեղ թխվածք-տիկնիկներով։

Կոլումբիայում  Նոր տարվա նախաշեմին երկրում տեղի է ունենում տիկնիկների «զորահանդես» հազարավոր ծաղրածուների, վհուկների և այլ հեքիաթային հերոսների տիկնիկներ դրվում են մեքենաների վրա, որոնք անցնում են Կոլումբիայի մայրաքաղաքի ամենահին թաղամասով՝ Կանդելարիայով, և հեռանում են քաղաքից՝ իրենց հետ տանելով հին տարին:

Էկվադորում ովքեր ուզում են ամբողջ տարի ճանապարհորդել, պետք է ժամացույցի 12 հարվածի ընթացքում ճամպրուկով կամ մեծ պայուսակով վազվզի տան մեջ: Էկվադորում, ըստ ավանդույթի, եթե նոր տարում ուզում ես հարուստ լինես, ապա ժամացույցի 12 հարվածների ընթացքում պետք է հագնես դեղին գույնի ներքնազգեստ, իսկ եթե երջանկություն ես ուզում, ապա դեղին ներքնազգեստի փոխարեն պետք է հագնել կարմիր ներքնազգեստ: Որպեսզի ազատվեն բոլոր տխուր միջադեպերից, որոնք եղել են հին տարում, էկվադորցիները պատուհանից դուրս են գցում ջրով բաժակ՝ կարծելով, որ այպես բոլոր վատ միջադեպերը փշրվում և մնում են նախորդ տարում:

Կուբայում  Ամանորի նախօրեին կուբացիները տան եղած բոլոր ամանների մեջ ջուր են լցնում և ուղիղ ժամը 12-ին սկսում են այդ ջուրը պատուհանից դուրս թափել: Դա նշանակում է, որ հին տարին հեռանում է և նրան մաղթում են ջրի պես մաքուր ճանապարհ։ Ու նաև պետք է ուղիղ ժամը 12-ին ուտել 12 հատ խաղողի հատիկ, ինչը նշանակում է, որ հաջողությունը և բարեկեցությունը կուղեկցի ուտողին  եկող տարվա բոլոր 12 ամիսներին:

Լապլանդիայում, որը Սանտա Կլաուսի հայրենիքն է, Ամանորին կարելի է ականատես լինել հիասքանչ տեսարանի. սարերի լանջերից իջնում են ջահակիր դահուկորդները, ամենուր հրավառություն է և վառվող մոմերով եղևնիներ։ Ժամը 12-ին մոտ եղջերուին հեծած գալիս է Սանտա Կլաուսը, բոլորին շնորհավորում ու նվերներ բաժանում։

Автор: Yelena Sargsyan

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s