Mediaeducational blog

Պաբլո Ներուդա «Հրաժեշտ»

Оставьте комментарий


ներ2Քո ամենախորքերից նայում է մեզ

տխուր տղայիկը` ծնկած, ինչպես ես:
Հանուն այն կյանքի, որ հոսելու է երակներով նրա
մենք ագուցելու ենք մեր կյանքերն իրար:
Հանուն այս ձեռքերի, թաթիկների քո աղջկա,
մենք սպանելու ենք ու կառուցելու:
Հանուն քո աչքերի` մի օր լայն բացված այս երկրի վրա,
թաքցնելով արցունքներդ` հայտնված անակնկալ:
Պետք չի, սիրելիս:
Որովհետև էլ ոչ մի բան մեզ չի միացնի,
այլևս ոչ մի բան մեզ չի միավորի:
Ոչ մի ասված բառ` քաղցրացող քո բերանում,
և ոչ էլ բառերը, որ այդպես էլ  չասվեցին:
Եվ անօգուտ է հեղեղը կրքերի` խշշացող մեզնից քիչ հեռու,
և մեր լացը, որ թողեցինք պատուհանից այն կողմ:
 
Ես սիրում եմ սերը նավազների,
որ համբույր են տալիս ու հեռանում:
Խոստումներ են շպրտում աջ ու ձախ,
բայց երբեք, երբեք չեն վերադառնում:
Եվ ամեն նավահանգստում սպասող մի կին կա,
ում նավազը համբուրեց ու լքեց:
Եվ մի գիշեր էլ անկողին են մտնում
մահվան հետ ծովի վրա:
Ես սիրում եմ սերը, որ կիսում են իրար հետ
համբույրներ, անկողին ու հաց:
Սեր, որ կարող է տևել մի ամբողջ հավերժություն
և սեր, որ կարող է արագ անցնել ու գնալ:
Սեր, որ կարող է ազատվել ինքն իրենից`
սիրելու համար հետո նորից:
Աստվածային սեր` մոտեցնող մեզ իրար:
Աստվածային սեր` հեռացնող իրարից:
Էլ աչքերս քո աչքերով չես դյութի:
Էլ վերքերս արագ չեն բուժվի, հենց որ գամ քեզ մոտ:
Բայց ուր էլ որ գնամ, հայացքդ կտանեմ ինձ հետ,
որտեղով էլ քայլես, իմ ցավը դու կզգաս:
Ես քոնն էի,
դու` իմը:
Էլ ինչ…
Մենք ունեցանք հիշողության մեր ճամփան, որտեղով սերն անցավ:
Ես քոնն էի:
Դու իմը:
Ինչ-որ մեկը սիրելու է քեզ:
Ինչ-որ մեկը հնձելու է այն, ինչ ես եմ ցանել:
Գնում եմ: Տխուր եմ: Թեև միշտ էլ տխուր եմ եղել:
Ես եկա քո ձեռքերով, հիմա ես ու՞ր գնամ:
Քո սրտի մեջ նստած փոքրիկ տղայիկը ինձ ասում է` հաջող,

Ու ես էլ եմ ասում` հաջող:

Автор: Yelena Sargsyan

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s