Mediaeducational blog

Պաբլո Ներուդա

Оставьте комментарий


ՄԻՇՏ
Ես չեմ խանդում նրանց,
Ովքեր ինձնից առաջ են եկել:
Տղամարդ`
Եկած քո թիակների միջից:
Եվ հարյուրներ` եկած քո մազերով:
Եվ  հազարներ` քո կրծքից ու ոտքերից:
Եկան գետի նման`
Ափեափ լեցուն ջրախեղ մարմիններով տղամարդկանց,
Ու գահավիժեցին  վայրի ծովի  մեջ`
Ժամանակի`
Ալեբախվող հավերժորեն ու կատաղած:
Այնտեղ, ուր հասցրեցին նրանք քեզ,
Ես կանգնել ու սպասում էի քեզ,
Որովհետև մենք պետք է լինենք մենակ,
Որովհետև մենք պետք է լինենք ես ու դու,
Մենակ`
այս երկրի վրա`
Մեր կյանքը սկսելու համար:
ՄԻ  ԳՆԱ  ԱՅԴՔԱՆ  ՀԵՌՈՒ
Մի գնա այդքան հեռու, թեկուզ մի օրով, մի գնա
Չգիտեմ ինչպես ասել` օրը ձգվելու է երկար,
ես սպասելու եմ քեզ դատարկ կայարանում
ու ճամփելու եմ քնատ ինչ-որ տեղ հեռացող բոլոր գնացքներին:
Չլքես ինձ, թեկուզ մի ժամով, չլքես,
Թե չէ, գիտես, ցավի փոքրիկ կաթիլները վազքի մրցման կելնեն,
Ծուխը կշրջի ամենուր, կգտնի ինձ տանը,
Դանդաղ կսողոսկի իմ մեջ ու կխեղդի սիրտս` գլուխը լրիվ կորցրած:
Կհալվի՞ նորից քո ուրվագիծը ծովափին,
Կթրթռա՞ն կոպերդ դատարկ տարածության մեջ…
Մի լքիր ինձ, սեր իմ, թեկուզ մի վայրկյան…
Որովհետև այն պահին, երբ հեռանաս ինձնից,
Ես խելագարի նման թափառելու եմ երկրագնդով մեկ ու գոռալու եմ`
Կգա՞ս հետ, հետ կգա՞ս, թե կթողնես ինձ այստեղ` մեռնելու այսքան մենակ:

Автор: Yelena Sargsyan

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s