Mediaeducational blog

Էրիխ Մարիա Ռեմարկ «Ալիքը և ժայռը»

Оставьте комментарий


remark— Ուզում եմ ալիքի և ժայռի մասին մի պատմություն պատմել քեզ: Դա մի հին պատմություն է:Մեզանից շատ առաջ տեղի ունեցած:ալիք, ժայռժպիտԼսիր: Ժամանակին մի ալիք է եղել, որը սիրել է ինչ-որ տեղ ծովում, ասենք, Կապրիի ծովածոցում գտնվող մի ժայռի: Նա փարվել է ժայռին իր փրփուրներով ու ցայտքերով, համբուրել է նրան գիշեր ու ցերեկ, գրկել է նրան իր ճերմակ ձեռքերով: Նա հառաչել է, արտասվել և աղերսել ժայռին, որ սա իր մոտ գնա: Այդ ալիքը սիրել է ժայռին, անվերջ զարնվել է նրան և դանդաղ մաշել հիմքը: Եվ ահա մի օր հիմքից արդեն քայքայված ժայռը տապալվել և ընկել է ալիքի գիրկը:
-Հետո՞:
-Եվ հանկարծ ժայռը չքացել է: Այլևս չկար նա, ում հետ ալիքը խոսում էր, ում սիրում էր, և ում համար թախծում էր ալիքը: Հիմա ժայռը դարձել էր ընդամենը քարի մի բեկոր, որ սուզվել էր ծովի հատակը և մնացել այնտեղ ընկած: Ալիքը հիասթափված ու խաբված էր զգում իրեն և շուտով իր համար մի նոր ժայռ գտավ:
-Հետո՞: Դա ինչ է նշանակում: Ժայռը պետք է ժայռ մնար:
-Այդպես են ասում միշտ ալիքները: Բայց այն, ինչ շարժուն է, ավելի է ուժեղ, քան այն, ինչ անշարժ է: Ջուրն ավելի է ուժեղ, քան ժայռը:

Автор: Yelena Sargsyan

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s