Mediaeducational blog

Էրիխ Մարիա Ռեմարկ «Քո մեջ է իմ բոլոր երազանքների իրականացումը»

Оставьте комментарий


8888888820-րդ դարի ամենաընթերցվող գերմանացի հեղինակներից՝ Էրիխ Մարիա Ռեմարկը ծնվել է 1898թ. հունիսի 22-ին, Գերմանիայում: 1918թ. մահանում է Ռեմարկի մայրը և գրողը որոշում է անվանափոխվել՝ Էրիխ Պաուլ Ռեմարկը դաձնել Էրիխ Մարիա Ռեմարկ: 1952թ. Ռեմարկն ամուսնանում է Իլզե Զամբոնայի հետ: Ռեմարկի ամենահայտնի ստեղծագործություններն են՝ «Հաղթական կամարը», «Երեք ընկեր», «Սև հուշասյուն», «Թշնամին», «Սիրիր քո մերձավորին», «Ստվերներ դրախտում» և այլն: Ռեմարկը մահացել է1970թ. սեպտեմբերի 5-ին:

Սեր, սեր, սեր: Ռեմարկը միշտ էլ շրջապատված էր գեղեցիկ կանանցով: Երջան՞իկ էր արդյոք: Հավանաբար այո, թեև Ռեմարկի ստեղծագործություններն հաճախ ունեին ոչ այնքան երջանիկ ավարտ: Ռեմարկն իր կյանքի գլխավոր հերոսուհուն համարում էր դերասանուհի Մառլեն Դիթրիխին: Ռեմարկի  ևՄառլեն Դիթրիխի հարաբերությունները միայն առաջին հայացքից էին բնական և թեթև, իսկ իրականում ամեն ինչ այնքան էլ հեշտ չէր: Եվ ամեն ինչ հասունացավ ու իր եզրահանգումը գտավ մի դրամայում, որն արտացոլվեց ամենակրքոտ, ամենաթախծոտ,  ամենահրաշալի սիրային նամակներում: Սա 20-րդ դարի ամենատարօրինակ սիրային պատմությունն է՝  լի ինքնախաբեությամբ ու կրակով: Մառլենը  կամակոր և ինքնասածի կին էր, սակայն Ռեմարկը սիրահարված էր այդ կնոջը՝ «մինչեւ ուշաթափության աստիճան»: Բայց, այնուամենայնիվ, նրանք բաժանվեցին: Բաժանվեցին այն պահին, երբ դա ամենամեծ ու ցավոտ հարվածը կարող էր լինել… Ռեմարկը ծանոթացավ Մառլենի հետ ֆրանսիայի հարավում: 1930 թ. Մառլենը լքել էր Գերմանիան և հաջողությամբ հաստատվել Ֆրանսիայում՝  դստեր, ամուսնու՝ Ռուդոլֆ Զիդերի  և ամուսնու սիրուհու հետ:  Հետագայում Ռեմարկը, ծանոթանալով և  սիրահարվելով Մառլենին, բացահայտում է նրա կյանքի ամբողջ ողբերգությունն ու նրա ամուսնության սարսափելիությունը: Ռեմարկի բազմաթիվ ստեղծագործություններում Մառլենի կերպարն է, նրա գրեթե բոլոր հերոսուհիներն ունեն բնավորության այն գծերը, որոնք հատուկ էին միմիայն Մառլենին: 1939թ. շնորհիվ Մառլենի` Ռեմարկը ստացավ Ամն մեկնելու թույլտվություն  և ուղևորվեց Հոլիվուդ: Եվրոպան պատերազմի շեմին էր:  

Ռեմարկը պատրաստ էր ամուսնանալ Մառլենի հեց Ժան տ, սակայն Մառլենը նախընտրեԳաբենին

«1937թ.
Ես կարծում եմ, որ մեզ նվիրել են միմյանց ամենահարմար պահին: Մենք ցավի աստիճան սպասում էինք միմյանց: Մենք ունենք չափից ավելի մեծ անցյալ  և բացարձակապես ոչ մի ապագա: Բայց մենք չէինք էլ ուզում, այնպես չէ՞: Մենք միայն հույսեր էինք փայփայում, երբեմն նույնիսկ գիշերները… Գիտես, թե դա ինչի՞է նման, երբ կյանքը մաքրում է քեզ ցողով և տեղափոխում իրականության մյուս աշխարհ` չբացահայտված ծովերի, մոռացված երազների մոտ: Հետո մենք կրկին մոռանում ենք այդ մասին և սկսում ապրել այն բանով, ինչ կոչվում է կյանք՝ նետված տհաճությունների մեջ, մի քիչ ավելի խիզախ, մի փոքր հոգնած ու անլուրջ: Երևի մեզ իսկապես նվիրել են միմյանց և ամենահարմար պահին: Մենք ցավեցնելու աստիճան սպասում էինք միմյանց…
Մառլեն»:

«Էրիխ Մարիա Ռեմարկ
11. 24. 1937թ.
«Մեծ սենյակը լցված է լուռ-լուռ երաժշտությամբ՝ դաշնամուր և հարվածային գործիքներ…»՝ այս ամենը Չարլի Կունցն է, ում 22 սկավառակները ամրացված են իմ ձայնարկիչին: Սա այն երաժշտությունն է, որը ես սիրում եմ, քանի որ կարող եմ թռչել, տրվել երազանքներին, ցանկություններին… Իրականում մենք երբեք էլ երջանիկ չենք եղել, հաճախ, մենք «գրեթե» երջանիկ էինք, բայց այնպես, ինչպես հիմա, երբեք: Համաձայնվիր, դա այդպես է: Երջանկությունը երբեմն մեզ հետ էր, երբեմն` մյուսների, երբեմն էլ խառնվում էր մեկը մյուսին, բայց նման երջանկություն՝ իր ամբողջականության մեջ, երբեք չէր եղել, այս երջանկությունն այնպիսին է, որ դրանից մեծն այլևս հնարավոր չէ պատկերացնել. ամեն ինչ կարծես մարել է, ճիշտ այնպես, ինչպես հիմա: Դու մտածիր այս մասին՝ հետո մենք միասին այն ձեռք կբերենք:
Իմ կրքոտ, այսօր ես նկուղից գտել եմ գինու շիշ, որը պատրաստված է 1911թ., հատընտիր խաղողից: Շշի և  շան հետ ես գնացի կղզի, հուզված և փրփրած: Եվ շան, կղզու, քամու համար ես արտասանեցի մի կենաց՝ բաղկացած հաշված բառերից, և այդտեղ շները հաչեցին, նրանք հաչում էին, իսկ կղզին ծածկվում էր սպիտակ ճառագայթների լույսով: Քամի բարձրացավ, և մենք մեզ վրա զգացինք նրա ամբողջ հզորությունը: Օրիոնը սառեց, շիշը գիշերվա միջով թռավ դեպի ջուրը, սա կարծես զոհաբերություն լիներ այն բանի համար, որ մի քանի տարի առաջ այս օրը նրանք ինձ պարգևեցին քեզ: Շիշը գուցե բաժին հասնի նրանց՝ ներքևում կանգնած շան լակոտներին, որոնք կփորձեն այն իրենց շուրթերով: Կամ գուցե այն հայտնվի որևէ շենքի քանդվող պատի մոտ կամ էլ այն մարդու արձանի մոտ, ում մարմինը պատված է կարմիր բծերով: Չե՞ս կարծում, որ սա տարօրինակ է, նա ի ծնե ցանկանում է բանաստեղծություններ հորինել, ֆիլմերի սցենարներ… Եվ գուցե տարիներ հետո, երբ մեր բերանները վաղուց ծածկված կլինեն սև հողով, այդ շիշը կհայտնվի ձկնորսի կառթում, նա կհանի այն, կնայի մակագրությանը և  կտեղավորի այն իր ձկնորսական վերնահագուստի գրպաններում: Իսկ երեկոյան իր տանը, երբ նա ավարտի ընթրիքը, քարե սեղանին կդնի հացը, պանիրը և ձեռքը կվերցնի շիշը` նախ պոկելով նրա պիտակը: Եվ հանկարծ կզգա դրա բույրը. դեղին, ոսկեգույն գինին կսկսի փայլել և բուրել: Այն աշնան բույր կարձակի, հունական ընկույզների և արևի: Այն կբուրի մեր ապրած կյանքով, և հենց այդ ժամանակ, թանկագինս, մեր տարիները դուրս կսահեն այդ ամենից, մեր սիրո արձագանքը, և մեր ծանոթ ձկնորսը, ով այդքան մեծ քնքշությամբ դիպել էր դրան, միայն կփորձի վերականգնել իր շնչառությունը, կլռի և կխմի…Բայց ուշ երեկոյան, երբ կմթնի, և ձկնորսը վաղուց քնած կլինի, և գիշերվա մեջ ճիշտ թիթեռնիկների պես, կարծես երկու սլաք, դուրս կթչեն երկու թիթեռ… Ասում են, որ նրանց մեջ են ապրում վաղուց, շատ վաղուց մեռած մարդկանց հոգիներն, ովքեր ինչ-որ ժամանակ երջանկություն են ապրել: Նրանք կթռչեն ու կհպվեն բաժակին, և ամբողջ գիշեր նրանց հնարավոր չի լինի հեռացնել այդ բաժակից… Նրանք կշնչեն բույրն այդ գինու և այդ սիրո… Եվ միայն առավոտյան, տաքացած միմյանց մարմնի ջերմություններից, նրանք կթռչեն ու կանհետանան, և ձկնորսը,  կանգնած դռների մեջտեղում` ճիշտ դռան շեմին, ապշած կնայի նրանց ետեւից…Մինչ այդ նա երբևիցէ այդ տարածքում նման թիթեռներ դեռ չէր տեսել….
Քեզ՝ Մառլեն»:

«Էրիխ Մարիա Ռեմարկ.
Փարիզից.
1937թ.12. 07
Իմ փոքրիկ, քնքուշ կապիկ, ասա ինձ` սա ի՞նչ խղճուկ կյանք է: Դու երկրագնդի մի ծայրում ես և երբեմն-երբեմն միայն հեռագրեր ես ուղարկում..Նամակ գրելը մի՞թե այդքան դժվար է: Գուցե ոչ մեկ քեզ չի էլ պատրաստվում հեռացնել: Խոսի՜ր այդ սահադաշտի տնօրենի հետ…Բայց, եթե անկեղծ, հենց այդ պատմությունն է ինձ ամենից շատ վախեցնում՝ դեռ որքա՞ն երկար պետք է ձգվի այս ամենը: Այս ամենը սկսվել է ոչ իմ հաճախակի ճանապարհորդությունների պատճառով, դրանք միևնույն է, շարունակվում են կենսական անհրաժեշտությամբ…Պարզապես ուզում եմ իմանալ, պարզել…Ես այստեղ այսպես դանդաղ խելագարվում եմ… Այնքան հեշտ է մեկ շերտը մյուսի վրա դնելն ու ամրացնելը, այնպես չէ՞: Շարունակի՜ր հարցուփորձդ: Փոքրիկ, տխուր հովազ, որ ապրում ես լուսավոր մորթիով, ծիծաղիր բոլորից բարձր, կարիք չկա տխրելու ինչ-որ հիմարների պատճառով, նրանք ստեղծվել են միայն այն պատճառով, որպեսզի նրանց տեսնելով մյուսներն ուրախանան: Բարձր, ավելի բարձր… Ալիքը կապույտ է, ալիքը կանաչ է, թռի՜ր, թռի՜ր հեռու, թռի՜ր` թաց փրփուրը քո մարմնին: Այս կյանքը, որ թվում է հավերժական նստակյաց, ու նաև երբեմն կրում է ճակատագիր անունը ու նաև մեր երջանկությունը՝ իր մեջ…Եվ ես այնքան հուսահատ կզանգահարեմ քեզ… Ու եթե իմ երջանկությունը վերադառնար ինձ մոտ…Ո՞վ կարող է ինձ վերադարձնել այն…Բայց քո մեջ է իմ բոլոր երազանքների իրականցումը…»:

Автор: Yelena Sargsyan

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s