Mediaeducational blog

Արիստոտել « Երջանկությունը կախված է մեզնից.

Оставьте комментарий


marble-aristotleԱրիստոտելին հարցրին, թե ինչու նախանձոտ մարդիկ միշտ տխուր են ու անհանգիստ: Փիլիսոփան պատասխանեց.
— Որովհետև բացի իրենց ձախորդություններից նրանց տանջում են նաև ուրիշների հաջողությունները…
*  *  *
Ալեքսանդր Մակեդոնացին պատանեկության տարիներին կրքով էր տարվել հետերա (անտիկ հունական հասարակության մեջ կիրթ և ազատ բարքերով ապրող կանայք էին) Ֆելլիդայի հանդեպ: Գահաժառանգին վտանգից ազատելու համար նրա ուսուցիչը՝ Արիստոտելը, խնդրում է Ֆելլիդային հեռու մնալ Ալեքսանդրից: Ֆելլիդան համաձայնում է, սակայն մի պայմանով, որ զառամյալ Արիստոտելը իր մեջքի վրա պտտեցնի իրեն պալատով մեկ: Արիստոտելը գնում է այդ զոհաբերությանը: Այդ պահին պալատ է մտնում Ալեքսանդրը, և Արիստոտելը ամոթից կարմրատակած ասում է.
— Տեսնո՞ւմ ես, թե այս կինն ինչ է անում ինձ պես իմաստուն և տարեց մարդու հետ: Պատկերացրու, թե քեզ ինչի կվերածի…
Այս դասը բավական եղավ Ալեքսանդրին…
Արիստոտելին աշակերտելու խնդրանքով դիմեց շատախոս մի պատանի… Երկար զրույցից հետո նա հարցրեց ուսուցչին, թե որքան պետք է վճարի ուսման դիմաց: Արիստոտելը պատասխանում է.
— Իմ մյուս աշակերտների վճարի կրկնակին…
— Ինչո՞ւ,- զարմացավ երիտասարդը:
— Քեզ հետ կրկնակի աշխատանք պետք է տարվի. նախքան քեզ խոսել սովորեցնելը հարկ կլինի լռելու արվեստն էլ ուսուցանել…
*  *  *
   Արիստոտելն ասաց իր աշակերտներին.
— Ինչպես հարբածը չի գիտակցում, թե ինչ հիմար տեսք ունի սթափ մարդկանց շրջանում, այնպես էլ հիմարը բնավ անհարմար չի զգում իր հիմարության պատճառով…
*  *  *
   Արիստոտելին պատահել էր անտանելի մի զրուցակից, ով երկար ու ձանձրալի դեպք էր պատմում: Բավական մենախոսելուց հետո զրուցակիցը հարցնում է Արիստոտելին.
— Ես քեզ չհոգնեցրի՞ իմ խոսքով…
— Ո՛չ բարեկամ, ես քեզ չէի լսում,- պատասխանեց Արիստոտելը…

 

Автор: Yelena Sargsyan

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s