Mediaeducational blog

Լևոն- Զավեն Սյուրմելյան /levon-zaven-syurmelyan/

Оставьте комментарий


220px-Սյուրմելյան1Ցայգային

Պիտի սիրեմ, պարմանի
Հին իշխանի մը նըման,
Հիւանդ հոգին՝ քրմական
Աղջըկան մը պարուհի։

Հին իշխանի մը նըման,
Ես ընե՜մ սիրտըս վայրի՝
Աջըկան մը պարուհի
Շընորհներուն խնկաման։

Ա՛հ, ընե՜մ սիրտըս վայրի՝
Պարտէզ մը գոց ու բուրեան,

Շընորհներու խնկաման՝
Ուր իմ հոգին ալ այրի՜։

Պարտէզ մը գոց ու բուրեան
Մութ-կապույտ կէս գիշերի,
Ուր իմ հոգին ալ այրի՝
Վառող թուփի մը նըման։

Մութ-կապույտ կէս գիշերի
Հանդէսին մէջ անսահման՝
Վառող թուփի՜ մը նըման
Թո՛ղ մենք մեռնինք գիրկ գրկի՜։

Հանդէսին մէջ անսահման
Բըռընկումին այս վայրի,
Այսպէ՛ս մեռնի՜նք… գի՛րկ գրկի.
Ու թո՛ղ մարդիկ չիմանան։

Պիտի սիրեմ, պարմանի
Հին իշխանի մը նըման,
Հիւանդ հոգին՝ քրմական
Աղջըկան մը պարուհի։
(1923)

Փափաք

Կ՚ուզեմ որ ըլլամ ցորենի արտին
Ծաղիկը կարմիր՝ գաւա՛թ արեւին.
Հասկերու բաշին մէջ պահուած ճըպուռ՝
Խըմե՜մ կէսօրուան լոյսը լիաբուռ։

Ըլլա՜մ գիւղի հին կամուրջ մը փայտէ.
Մամռապատ աղբի՛ւր մ՚որ հազիւ կ՚երգէ.
Գեղջուկին կաւէ ամանը բարի՝
Որ քաղքի ծարաւն ա՛լ մէջըս մարի։

Ըլլա՜մ կուրծքի խաչն աղջըկան բոպիկ.
Բակի լակոտ մը՝ նայո՜ղ հանդարտիկ.
Փուշի մը ներքեւ աղօթեմ ու լամ՝
Որ քիչ մը գոնէ իմ ցաւըս մոռնամ։

Այլեւըս, Աստուա՛ծ, արտին մէջ ըլլամ։
(1922)

 

Автор: Yelena Sargsyan

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s