Mediaeducational blog

Լևոն- Զավեն Սյուրմելյան /levon-zaven-syurmelyan/

Оставьте комментарий


220px-Սյուրմելյան1Լևոն-Զավեն Սյուրմելյան (1905 — 1995), ամերիկահայ անգլագիր գրող, բանասեր, ունի հայերենով բանաստեղծությունների մեկ ժողովածու`«Լույս զվարթ»`  Սյուրմելյանի առաջին ու վերջին հայերեն ստեղծագործությունը ։

Ծանր ճակատագիր է ունեցել։ 1915 թ. զրկվել է ծնողներից և ապաստանել տարբեր որբանոցներում (Երևան, Նոր Բայազետ, Ղարաքիլիսա)։ Սովորել է Արմաշի երկրագործական վարժարանում և այդ վարժարանի հետ ներգաղթել Հայաստան և մեկ տարուց ավելի ապաստան գտել Նոր Բայազետի որբանոցում։ Այնուհետև ընկերների հետ 1921 թ. գարնանը, փախչում է Թբիլիսի. այնտեղից Բաթում, իսկ հետո` Պոլիս։ Այս ուղևորությանը մասնակցել է Վազգեն Շուշանյանը, որը հետագայում բոլոր այս դեպքերը նյութ է դարձրել իր լավագույն վեպերից մեկի` «Սիրո և արկածի տղաքը»-ի համար: Լ.-Զ. Սյուրմելյանը սովորել է Պոլսի Կեդրոնական վարժարանում, որտեղից ուղարկվել է ԱՄՆ` շարունակելու ուսումը Կանզաս Սիթիի երկրագործական քոլեջում:  Սովորել է նաև Նեբրասկայի և Հարավային Կալիֆոռնիայի համալսարաններում։ Ստեղծագործել է 15 տարեկանից Պոլսի որբանոցում և Կենդրոնական վարժարանում ուսանելու ժամանակ նրա առաջին ոտանավորները արժանանում են Հակոբ Օշականի և Վահան Թեքեյանի ուշադրությանը։

Սյուրմելյանը որոշ առումով սփյուռքահայ գրականության հիմնադիրներից է: 1924թ. հրատարակվեց նրա «Լույս Զվարթ» բանաստեղծությունների ժողովածուն: Պատանեկան լավատեսությամբ գրված այս գիրքը փորձ էր Մեծ Եղեռնի արհավիրքներից հետո ոգեշնչելու ժողովրդին, ապրելու կամք էր դա, ապագա տեսնելու և ստեղծելու պատրաստակամություն: Պատանու գրական փորձերի մեջ շատերն էին մեծ ապագա տեսնում, այդ թվում և Վահան Թեքեյանը, սակայն Սյուրմելյանի հետագա գրական գործունեությունը հիմնականում պիտի ծավալվեր անգլերենով և ամերիկյան անդաստանի մեջ:  1922-ին, Հայ գյուղատնտեսության միության աջակցությամբ գնում է ԱՄՆ, Կանզաս նահանգի երկրագործական քոլեջում ուսանելու։ Սովորել է նաև Նեբրասկայի և Հարավային Կալիֆոռնիայի համալսարաններում։ Ստեղծագործել է 15 տարեկանից։ 1924-ին Վահան Թեքեյանը խմբագրում է առանձին նամակներով ուղարկած Սյուրմելյանի բանաստեղծությունները և Փարիզում իր միջոցներով հրատարակում նրա հայերեն միակ բանաստեղծությունների ժողովածուն՝ «Լույս զվարթ»-ը, որն այդ շրջանի հայկական բանաստեղծության լավագույն նմուշներից է։  Պատանեկան լավատեսությամբ գրված այս գիրքը փորձ էր Մեծ եղեռնի արհավիրքներից հետո ոգեշնչելու ժողովրդին, ապրելու կամք էր դա, ապագա տեսնելու և ստեղծելու պատրաստակամություն: Հետագայում գրել է միայն անգլերեն։

Նրան մեծ համբավ բերեց «Ձեզ եմ դիմում տիկիններ և պարոններ»  ( «I Ask You Ladies and Gentlemen» 1945թ.  E. P. Dutton հրատարակչության կողմից  Նյու Յորքում),  (հայերեն  հրատարակությունը` 1980թ., առաջաբանը` Վ. Սարոյանի) ինքնակենսագրական վեպը:   Գրքում Սյուրմելյանը պատմում է 20-րդ դարի սկզբում Օսմանյան կայսրության Տրաբզոնում անցկացրած իր մանկության մասին: Ինքնակենսագրության հետ մեկտեղ նկարագրվում են 1915թ Մեծ եղեռնի իրական դեպքերը տասնամյա Զավենի աչքերով:  Վեպը թարգմանվել է աշխարհի մի շարք լեզուներով` իտալերեն, շվեդերեն, գերմաներեն, չեխերեն, հունգարերեն և այլն: Լավ ընդունվեց նաև հաջորդ վեպը` «98.6»-ը, ևս ինքնակենսագրական բնույթ ունի: Սյուրմելյանը մեծ աշխատանք է տանում հայ գրականությունը և արվեստը անգլերենով ներկայացնելու համար: Նա անգլերեն թարգմանել և հրատարակել է «Սասնա ծռեր» (1964թ. ԱՄՆ և 1966թ. Անգլիա)  էպոսը և հայ ժողովրդական հեքիաթների ժողովածու` «Անմահության խնձորներ» (1968թ. ԱՄՆ և Անգլիա) վերնագրով: Երկու գրքերն էլ հրատարակվեցին ՅՈՒՆԵՍԿՈ-ի հովանավորությամբ` ԽՍՀՄ ժողովուրդների գրականության մատենաշարով: Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր Լ.-Զ. Սյուրմելյանը նաև հեղինակ է գրականության տեսության լայն տարածում ունեցող մի դասագրքի` «Գեղարվեստական ստեղծագործության տեխնիկա, չափի զգացողություն և խենթություն»: Լևոն -Զավեն Սյուրմելյանն արժանացել է Հայաստանի գրողների ու Ժուռնալիստների միությունների Խաչատուր Աբովյանի անվան մրցանակին (1983թ.):

Автор: Yelena Sargsyan

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s