Mediaeducational blog

Հին և Նոր տոմարով Ամանոր

Оставьте комментарий


«Գրեթե միշտ շփոթում են հին տոմարով Ամանորի օրը.  հին տոմարով նոր տարին նշվում է հունվարի 14-ին, որը համարժեք է հունվարի 1-ին»,– ասվում է Արարատյան Հայրապետական թեմի Մամլո հաղորդագրության մեջ

Արարատյան Հայրապետական թեմը նաև մեկնաբանում է, որ հին և նոր տոմարների միջև տարբերությունը 13 օր է: Հին տոմարով նոր տարին նշվում է հունվարի 14-ին, որը համարժեք է հունվարի 1-ին: Հունվարի 13-ը համարժեք է դեկտեմբերի 31-ին:

Նոր’ Գրիգորյան տոմարը, հաստատվել է 1582թ. հոկտեմբերին:Հռոմի Գրիգոր 13-րդ պապը նկատում է, որ Հուլյան (հին) տոմարը մինչև 16-րդ դարը տվել է 10 օրվա տարբերություն: Այդ տարբերությունը հայտնի եղավ գարնանային գիշերահավասարից’ մարտի 21-ից, որովհետև գարնանային գիշերահավասարը փոխանակ 325թ. Նիկիայի ժողովի որոշման համաձայն մարտի 21-ին հանդիպելու, հանդիպել էր մարտի 11-ին’ այսինքն 10 օր առաջ: Այդ պատճառով Գրիգոր 13-րդ պապը հմուտ աստղաբաշխների մասնակցությամբ ժամանակի հայտնի աստղագետների և մաթեմատիկոսների հետ հաստատեց նոր տոմարը:

Գրիգոր 13-րդը կարգադրեց 1582թ. հոկտեմբերի 4-ին (հինգշաբթի) հաջորդող համարել ուրբաթ’ հոկտմբերի 15-ը’ բաց թողնելով կուտակված 10 օրերը, որոնց սխալն առաջացել էր 325 –1582թթ. ընթացքում: Այսպիսով 1583թ-ից սկսած գիշերահավասարի սխալն ուղղվեց:

16- 20-րդ դարերի ընթացքում հուլյան (հին) և գրիգորյան (նոր) տոմարների միջև տարբերությունը կազմեց 13 օր: 21-րդ դարի կեսերին հուլյան (հին) և գիրգորյան (նոր) տոմարների միջև տարբերությունն արդեն կկազմի 14 օր:

Автор: Yelena Sargsyan

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s