Mediaeducational blog

Շտեմարա՞ն, թե՞…պատուհաս

Оставьте комментарий


hayoc-lezvi-ev-hay-g-u3355-1Հայոց լեզվի և հայ գրականության 2012-2013 ուստարվա պետական ավարտական և միասնական քննություների շտեմարանի առաջին մասն արդեն պատրաստ է: Չզլանանք և խոստովանենք, որ շտեմարանի հեղինակային խումբը համեմատաբար կարճ ժամանակահատվածում կարողացել է, իրոք, մեծածավալ գործ կատարել: Սակայն աշխատանքի արժեքը նվազում է գուցե անխուսափելի թերացումների ու սխալների պատճառով, որոնց մի զգալի մասը կարող ենք բացատրել ( բայց ոչ `արդարացնել) նույն ժամանակի սղության գործոնով: Հայոց լեզու և գրականություն առարկայի շտեմարանը «պատրաստելու» պատասխանատու գործին այս տարի ևս ներգրավվել է Փառանձեմ Մեյթիխանյանը, ում կազմած թեստերը անցած քննական շրջաններում խիստ քննադատության արժանացան, քանի որ լեցուն էին սխալներով, երկակի, խճճված պատասխաններով: Երկար սպասումից հետո լուրջ հիասթափություն էր սպասում բոլորին: Շտեմարանը բավականին բարդ է, առաջադրանքները` շատ դեպքերում խրթին և անհասկանալի: Իհարկե, համամիտ եմ, որ յուրաքանչյուր հայ պարտավոր է տիրապետել մայրենի լեզվին, իմանալ քերականական որոշակի նրբություններ, սակայն խորանալ շատ բարդ քերականության մեջ այն դեպքում, երբ ընդուվելու ես այնպիսի բաժին, որտեղ այդքան խոր գիտելիքներ հարկավոր չեն, կոպիտ ասած «ժամանակի անտեղի վատնում է»:
Մենք հայոց լեզվի կրողներն ենք, իսկ շտեմարանը փրկություն չէ հայոց լեզվի ուսուցման ճանապարհին: Այն լեզվամտածողություն ուսուցանելու աղբյուր չի կարող լինել: Շտեմարանը երեխային պրպտելու միտք չի տալիս, նրանք անգիր են անում և վերջ: Անհրաժեշտ է նայել ոչ թե հարցերի քանակին, այլ հարցի գաղափարին: Շտեմարանում կա հարցադրման պակաս, շատ են ծրագրից շեղված հարցերը: Մի՞թե որևէ թիվ, բանաստեղծական տողերի ու շարքերի քանակն ու հաջորդականությունը մեխանիկորեն հիշել-չհիշելով գրականության իմացություն են ստուգում: Առնվազն անհեթեթություն է: Հայոց լեզվի և գրականության քննության շտեմարանները պետք է լրամշակել ոչ թե նոր և ավելի բարդ, այլ ստեղծագործելու և տրամաբանելու մղող հարցերով: Անհրաժեշտ է նայել ոչ թե հարցերի քանակին (ի՜նչ լավ է, որ այս տարի «նախատեսված» 10.000 առաջադրանքի փոխարեն «պատրաստել» են 7000-ը), այլ հարցի գաղափարին: Թվում է` շտեմարանը կազմողները միայն մի նպատակ են հետապնդել` որքան հնարավոր է նոր հարցեր «հորինել», անհասկանալի դարձնել հարցը, անգուշակելի` պատասխանը: Մենք ի՞նչ սերունդ ենք ուզում, ի՞նչ ենք ուզում տալ և ստուգել: Ինչո՞ւ են այդ պատասխանատու գործը կատարում համալսարանների դասախոսները, որոնք, ըստ իս, այսօր հեռու են կանգնած դպրոցից, նրա խնդիրներից, սովորողից:
Շտեմարանի հարգարժա՛ն հեղինակներ, փորձե՛ք մտնել ցանկացած դպրոցի 12-րդ դասարան: Կարո՞ղ եք, եթե այո՛, այնտեղ կգտնեք բոլոր քննարկում-բանավեճերի ընթացքում հնչած հարցադրումների պատասխանները:
Եթե ավարտական և միասնական քննություններն անխուսափելի են, եթե անխուսափելի են շտեմարանները, եթե դրանց նպատակը դիմորդի գիտելիքներն ստուգելն է, թող կազմվեն այնպիսի հարցեր, որոնց պատասխանները կան առարկայի տարբեր դասարանների դասագրքերում: Սովորողը կթերթի իր գիրքը, կպրպտի, կգտնի հարցը, դրան վերաբերող նյութը, կգտնի պատասխանը, որն այլևս իրենը կլինի, նա իր փնտրտուքի արդյունքը երբեք չի մոռանա, անգիր անելու, մի կերպ մտապահելու անհրաժեշտություն չի լինի, հոգեբանական ծանր ապրումներ չեն լինի այլևս:
Ինչևէ, մնում է միայն հուսալ, որ կգա մի օր, երբ բոլոր մասնագետները կհավաքվեն և կփորձեն կազմել խելացի և բոլորին հասանելի շտեմարաններ, չեն մտածի անտեղի էջեր լցնելու մասին:
Հիմա, երբ չափազանց քիչ ժամանակ է մնում, հույժ կարևոր է մատնանշել շտեմարանում(ներում ) տեղ գտած այն վրիպումները, որոնք կարող են ներառվել պետական ավարտական և միասնական քննությունների թեստերում՝ տեղիք տալով տհաճ միջադեպերի: Հասկանալի է, որ շտեմարանի առաջին մասում ( ինչպես նախորդ անգամ) «նկատված վրիպակներին» անդրադառնալու իմաստ չկա, մանավանդ որ դրանց զգալի մասը զուտ դիպվածային – տեխնիկական է և չի խանգարում առաջադրանքների ճիշտ լուծմանը: Բացի այդ, վերջին շտեմարանի վերջում, ինչպես նախորդ տարի, կզետեղվեն դրանց ճիշտ լուծումները: Այն է վտանգավոր, որ մատնանշելիք սխալները կարող են արդեն տեղ գտած լինել (վաղուց ի վեր կազմված-առանձնացված) բուն քննական թեստերում (չնայած այսօր հանդիպման ժամանակ բոլոր համահեղինակները միահամուռ պնդում էին, որ այդպիսի առաջադրանքներ թեստերում չեն լինի ), և այսուհանդերձ դրանց հրապարակումը, կարծում եմ, կարող է կանխել հետագա անախորժ դեպքերը:
2012 թվականի դեկտեմբերի 17-ից 19-ը Աղվերանում տեղի ունեցավ «Սովորողների դպրոցից բուհ անցման նոր հայեցակարգը և դրա իրականացումը» թեմայով խորհրդաժողով, որին մասնակցում էին Կրթության և գիտության նախարարության, Գնահատման և թեստավորման կենտրոնի, Կրթության ազգային ինստիտուտի, Կրթության պետական տեսչության, Կրթական ծրագրերի կենտրոնի, ինչպես նաև մարզային կրթության վարչությունների, բուհերի ներկայացուցիչներ և դպրոցի տնօրեններ:
Չենք ուզում հավատալ, որ այդքան լուրջ քննարկումներից հետո կրթության որակի բարելավման հաջորդ քայլերը պետք է լինեին այս որակի և կառուցվածքի շտեմարանները: Շտեմարաններ, որոնք նոր դուռ կբացեն կրկնուսուցման համար: Մինչդեռ հակառակը պիտի լիներ:
Ներկա սոցիալ-տնտեսական իրավիճակում ընդունելության քննությունների կենտրոնացված համակարգը պահելը ճիշտ էր։ Բայց առայժմ, մինչև լուծվեին ավագ դպրոցի հետ կապված խնդիրները: Հանրակրթական դպրոցը պիտի հասներ այն մակարդակին, որ ավարտական քննություններով հարցը վերջանար, դիմորդը բուհ գնար դպրոցի ավարտական քննությունների իր գնահատականով։ Ամբողջ աշխարհում այդպես է։ Այդ դեպքում միայն վստահորեն կարելի էր ասել, որ ավագ դպրոցը կայացել է, այդ դեպքում միայն կմեծանար ծնող-պատվիրատուի վստահությունը, անմիջական և սերտ կլիներ դպրոց-բուհ կապը` առանց այդ միջնորդ-միասնական քննությունների և բոլորի համար պատուհաս դարձած շտեմարանների:

Հ.Գ.
Հունվարի 17-ին ԳԹԿ-ում կազմակերպված հանդիպման ժամանակ շտեմարանի առաջին մասի պատասխանատու Փ.Մեյթիխանյանը մասնակիցներին ներկայացրեց գրքում նկատված վրիպակները: Դրանք են`
1. էջ 6 -15- ում պատասխանը`4
2. էջ7-29 տարրազատել բառի փոխարեն լինելու է տարադրամ բառը
30-ում ֆիննացի բառի փոխարեն` ֆիննական
3. էջ 10- 57-ի ճիշտ պատասխանը`4
58-ում` 3
60-ում`2,5
64-ում տեքստից հանված է ոտքից գլուխ բառը, ճիշտ պատասխանը`7
4. էջ 14-3-ում`- 1,2,3
5. էջ17-31 -ում` թռչնաբուծություն բառի փոխարեն` թռչնաբույծ
6. էջ19-51-ում` առջև բառի փոխարեն` առաջ
7. էջ20-11-ում` վրդովել բառի փոխարեն` վրդովվել
8. էջ25-ում` համընթաց բառի փոխարեն հարընթաց
9. էջ 28-120`-ում ակնարկ բառի երրորդ իմաստում` ոչ ուղղակի ասված խոսք
10. էջ 31 -141-ում` ճիշտ պատասխանը 3,6, անդրենածին բառի բացատրությունը գրքում ճիշտ է
11. էջ36-162-ում` 4-րդ կետում ձեզ
12. էջ 37-4-ում` ճիշտ պատասխանը` 5
8-ում` ճիշտ պատասխանը` 6
13. էջ 43-41-ում` -ճիշտ պատասխանը` 11
14. էջ57- 123-ում` ճիշտ պատասխանը` 7
15. էջ 69-35-ում` առաջին կետում ոչ թե` իսկական խաղացողին, այլ` տեսնել նրան իսկապես լավ խաղալիս
16. էջ71- 44-ում` ոչ թե`1,3,5, այլ `5
17.էջ 83- 31-ում` ոչ թե 3, այլ`1
32-ում` ոչ թե 2, այլ` 3
18. էջ 84-34-ում` ոչ թե ոչ թե 2, այլ` 3
19. էջ88-48-ում` գծապատկերում 5-ին ստորադասվում է 6, որ պատասխանը համապատասխանի`2
20. էջ100-28-ում առաջին նախադասությունը պետք է լինի առանց «սիրով տարված» կապակցության, որ փոխակերպվի մեկ իմաստով
21. էջ111-2-ում ճիշտ պատասխանը` 11
3-ում` 11
էջ 135-11-ում` երրորդ կետից հանված են «վերը նշված» բառերը
էջ 137-19-ում`չորրորդ բառը որ թե չեմպիոն, այ`ախոյան
էջ143-17-ում` ոչ թե չեն, այլ հապավումները բարդության տեսակ են
էջ149-49-ում` 5-րդ կետի պատասխանը`սխալ է
էջ 162-84-ում` չորրորդ կետում ոչ թե Գուրգեն, այլ` Գարեգին

Автор: Yelena Sargsyan

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s