Mediaeducational blog

«Այբբենարանից» մինչև Պարույր Սևակ/ Paruyr Sevak

Оставьте комментарий


sevak-parouir1Գևորգ Դևրիկյանի «Մանկության տուն»-ը երեք բաժնից բաղկացած պատմվածքների, էսսեների և մանրապատումների ժողովածու է: «Մանկության տուն»-ը բաժնի պատմվածքները նվիրված են հեղինակի մանկության հրաշք տարիներին և այն մարդկանց, ովքեր իրենց բարությամբ գեղեցկացնում էին կյանքը: «Մեր հրաշք մայրենին» շարքի էսսեներն ու մանրապատումները մայրենի լեզվի սրբության մասին են: Այս բաժնում մի գողտրիկ պատմություն կա Պարույր Սևակի մասին:

Այս անգամ աշխատասենյակս մտավ իմ հին բարեկամ, գրող-լրագրող Վանիկ Սանթրյանը մի շիկահեր ու շիկամորուս, սիբիրցու արտաքինով մեկի հետ ու մինչ կփորձեր ներկայացնել նրան, վերջինս լայն շարժումով մեկնեց ձեռքն ու ներկակայացավ.

— Ողջո՜ւյն Ձեզ, ես Մարկոս Շիկահերյանն եմ, — և ուրախ ծիծաղեց:

— Բժիշկ է, Սվերդլովսկից, Մարկ Ռիժով, ես եմ հայերեն թարգմանել անուն- ազգանունը, — բացատրեց Վանիկը:

— Ու նաև ողջույն բառը սովորեցրել, — ավելացրի ես:

— Չէ, ի՞նչ եք ասում, — ընդդիմացավ մեր հյուրը, — միայն անուն -ազգանունս է թարգմանել, իսկ հայերեն խոսել ու կարդալ ինքս եմ սովորել ինքնուրույն:

Հպարտություն կար խոսքի մեջ ու ասվում էր մի հաճելի առոգանությամբ:

— Սովորել են նախ «Այբբենարանով», իսկ հետո սկսել եմ բառարանի օգնությամբ թերթեր ու գրքեր կարդալ, — բացատրեց նա:

— Բայց դուք բժիշկ եք, ո՞րն է հայերեն սովորելու նպատակը:

— Դա նշանակություն չունի: Երբ ես առաջին անգամ Հայաստան եկա, շատ սիրեցի հայերենը և վճռեցի անպայման սովորել, որպեսզի Պարույր Սևակ թարգմանեմ:

— Թարգմանե՞ք:

— Արդեն թարգմանում եմ, — և ինձ է մեկնում մի թղթապանակ, — բայց դեռևս ինձանից գոհ չեմ, աշխատում եմ …

Մի քանի տարի անց՝ 1982 թ. հրատարակվեց Պարույր Սևակի «Երգ Երգոց» պոեմը Մարկ Ռիժովի թարգմանությամբ:

Автор: Yelena Sargsyan

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s