Mediaeducational blog

Լյուդվիգ Վան Բեթովեն և Մարգարիտա Գվիչչարդի/Ludwig van Beethoven

Оставьте комментарий


Մեծ երաժշտի  «Լուսնի սոնատ» ստեղծագործությունը նվիրված է   իտալուհի Ջուլիետտա Գվիրչչադիին.…որը նվաճեց մեծ կոմպոզիտորի սիրտն ու այնուհետ դաժանորեն փշրեց այն.., սակայն հենց Ջուլիետտին ենք պարտական այդչափ գեղեցիկ,հոգին թափանցող սքանչելի ստեղծագործության համար: Բեթովենի մանկության տարիներն անչափ ծանր ու դաժան են եղել…Հայրը, նկատելով որդու երաժշտական տաղանդը առավոտից մինչև երեկո ստիպում էր նրան պարապել…Հպարտ, նրբազգաց, անկախ բնավորությամբ փոքրիկ տղայի համար անչափ ծանր էր տանել բռնակալ հոր կոպիտ վերաբերմունքը… Հաջողությանը զուգընթաց` երիտասարդ կոմպոզիտորը դարձավ ավելի ինքնամոփ, մենակյաց … beethovenսկսեց խորապես ուսումնասիրել անտիկ լեզուներ, փիլիսոփայություն, պատմություն և էթիկա… Բեթհովենը դաձավ մարդասիրության, հավասարության, ազատության սկզբունքների ջատագով…

1787 թ. նա մեկնեց Վիեննա ու հենց այստեղ հանդիպեց իր առաջին ու մեծ սիրուն` կոմսուհի Ջուլիետտա Գվիրաչչիդիին… Եվ հանճարեղ կոմպոզիտորին սպառնացող խլության սարսափն ասես փոխարինվեց անսահման երջանկության զգացումով… Բեթովենը, հասկանալով , որ վերջնականապես կորցնում է լսողությունը,  գրել էր ընկերոջը. «Ես քարշ եմ տալիս  թշվառ գոյություն … ես խուլ եմ… իմ մասնագիտության համար առավել ահավոր բան լինել չէր կարող… ու, եթե ես ազատվեի այս հիվանդությունից, ես ողջ աշխարհը կգրկեի…»:

Ջուլիետտան 17 տարեկան կենսախինդ, հմայիչ աղջնակ էր… Բեթհովենը սիրահարվեց միանգամից: Նա խոստովանեց իր ընկերներին, որ  սիրում է այդ հրաշք աղջկան և   նրա շնորհիվ իր մեջ զարմանալի  ու հաճելի փոփոխություններ է նկատել: Մի քանի ամիս անց Բեթհովենը առաջարկեց  Ջուլիետտային  դաշնամուրի մի քանի անվճար դասեր պարապել նրա հետ: Աղջիկը մեծ ուրախությամբ համաձայնեց , և , ի նշան երախտագիտության,  իր ձեռքով ասեղնագործած մի քանի վերնաշապիկ նվիրեց կոմպոզիտորին… Բեթհովենը խիստ ուսուցիչ էր, երբ Ջուլիետտի նվագը  չէր գոհացնում, նա բարկությամբ հատակին  էր նետում տետրերն ու ցուցադրաբար շրջվում, իսկ աղջիկը լուռ հավաքում էր  հատակին թափված տետրերը…. Պատմում են , թե մի անգամ ,երբ  Ջուլիետտան  կապել է երաժշտի մետաքսե ժապավենն ու համբուրել նրա  ճակատը, Բեթհովենը  մի  քանի շաբաթ նույն հագուստով է մնացել… մինչև որ ընկերները նրբանկատորեն ակնարկել են , թե այնքան էլ թարմ տեսք չունի հագուստը… Հանդիպումից վեց ամիս անց,ե րբ Բեթհովենի զգացմունքները բարձրակետին էին, ծնվեց հրաշք  «Լուսնի սոնատը»,  որը նվիրված էր  Ջուլիետտային` ի նշան մեծ սիրո, հույսի և  հիացմունքի… Մեծ երաժիշտն   ավարտեց  իր հիասքանչ ստեղծագործությունը ցասման , մեծագույն վիրավորանքի ու բարկության մեջ, երբ իմացավ ,որ իր  Ջուլիետտան ամուսնացել է  տասնութամյա մի կոմսի հետ……

Վախը, բազմաթիվ հիասթափությունները, կործանված երազները ինքնասպանության մտքեր էին ծնում…սակայն մեծ կոմպոզիտորը գտավ իր մեջ ուժ` հաղթահարելու ամեն դառնություն , դժվարություն և բացարձակ խլության մեջ սքանչելի գլուխգործոցներ ստեղծեց…

Մի քանի տարի անց Ջուլիետտան վերադաձավ Վիեննա և այցելեց կոմպոզիտորին… պատմեց իր հիասթափությունների ու դժվարությունների մասին, որ սնանկացել են, որ անչափ ծանր ու դժվարին կյանքով է ապրում ,  խնդրեց օգնել իրեն: Բեթհովենը,  լինելով բարի ու ազնիվ մարդ, նրան մեծ գումար տվեց`  առաջարկելով հեռանալ ու այլևս երբեք չհանդիպել… Ցանկանալով վերջնականապես ջնջել սիրեցյալին իր մտքից`  կոմպոզիտորը փորձում էր հանդիպել ուրիշ կանանց հետ, սակայն ապարդյուն…այնքան էլ մեծ հաջողություններ չէր վայելում կանանց շրջանում… նրան չէին սիրում…

Լինելով չափազանց անկեղծ ու ճշմարտախոս մարդ`  շատ հաճախ կոպիտ և ոչ բարեկիրթ մարդու տպավորություն էր թողնում:

Նրան անվանում էին բիրտ ու անկիրթ, չնայած որ նա ընդամենը ճշմարտությունն էր ասում…….

Բեթհովենի մահից հետո սեղանի գզրոցում հայտնաբերեցին մի նամակ՝ հասցեագրված իր «Անմահ սիրեցյալին…

ԻՄ հրեշտա´կ, իմ ամե´ն ինչ, ի´մ Ես… ինչո՞ւ է խոր վիշտն այնտեղ, ուր  անհրաժեշտությունն է գերիշխում … Մի՞թե մեր սերը կդիմակայեր զոհաբերությունների գնով , ամբողջականից հրաժարվելու գնով… մ՞իթե հնարավոր է փոխել իրավիճակը, երբ դու ամբողջապես իմը չես, երբ ես ամբողջապես քոնը չեմ…ի՞նչ կյանք է սա… առա´նց  քեզ… այդքա´ն մոտ.. այդքա´ն հեռու…այսքա´ն արցունք և կարոտ քեզ համար… քե´ համար… քե´զ համար… իմ կյա´նք.. իմ ամե´ն ինչ………………….»:

Автор: Yelena Sargsyan

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s