Mediaeducational blog

Նիկոլո Պագանինի/ Nikollo Paganini

Оставьте комментарий


պպպպպպպպԱյս  սիրո  պատմության մասին գրեթե ոչինչ հայտնի չէ…մեծ ջութակահարն  այն պահել է իր սրտում…ու միայն մի քանի ականատեսների վկայության  ու մտերիմ ընկերների պատմածով գիտենք, թե ով եղել Պոլինա Բորգեզը Պագանինիի կյանքում…Պոլինան Նապոլեոն Բոնապարտի քույրն էր…, պայծառ, կրակոտ, կուրացուչից գեղեցկությամբ կին, որին  հաջողվել էր նվաճել Եվրոպայի ամենաճանաչված տղամարդկանց սրտերը… Պոլինայի հանդեպ անտարբեր չմնաց նաև հանճարեղ ջութակահարը .Պոլինան իսկապես գեղեցկուհի էր.. նրա  մարմինը կատարյալ էր. ..ու շատերն են  գնահատել նրա մարմնի բարեմասնությունների հմայքն ու գեղեցկությունը.. քանզի գեղեցկուհին համարյա թե ոչ մեկին չէր մերժում.. .նրան համարում էին երկրի ամենանբարո կինը…. նա մի անսովոր  համադրություն էր  մարմի կատարյալ գեղեցկության  ու անհավատալի անբարոյականության… դեռ վաղ տարիքից ճանաչելով մարմանական սերը` նա չէր ջանում երևալ բարեպաշտ… սիրում էր աղմկալից խրախճանքներ…կ ոպիտ զվարճանքներ… նրան ամենևին չէին  հետաքրքրում պոեզիան, գեղանկարչությունը, երաժշտությունը… լսել անգամ չէր ուզում կրթության մասին  և իր սիրեկաններին արգելում էր զրուցել իր հետ իմաստուն բաների շուրջ… Բոնապարտին հայտնի էին  իր 16-ամյա քրոջ անբարո կյանքի մանրամասները: Խայտառակությունից ազատվելու և քրոջը մի փոքր խելքի բերելու համար նա որոշեց ամուսնացնել Պոլինային…..

Շուտով մահանում է Պոլինայի ամուսինը… ու նա կրկին նետվում է  իր  անհամար սիրեկանների գրկերը, որն էլ  դարձյալ շատ է զայրացնում  եղբորը՝Բոնապարտին.. և նա քրոջը կրկին  ամուսնացնում է …այս անգամ իշխան Բորգեզեի հետ: Սակայն դա էլ արդյունք  չի տալիս ,նա շարունակում էր անառակ կյանքով ապրել….Խենթացած նրա անամոթությունից`   Բորգեզը առաջարկեց նրան առանձին ապրել…Պոլինան ուրախությամբ համաձայնեց…և հենց այդ ժամանակ էլ հանդիպեց  տարօրինակ ու խորհրդավոր մեծ երաժշտին….
Կային մարդիկ, որոնք  Պագանինիի հանճարեղությունը, ֆենոմենը  կապում էին  մի հազվագյուտ հիվանդության` Մարֆանի համախտանիշի հետ… իսկ շատերն էլ համարում էին, որ նա հոգին սատանային է վաճառել… որոշ մարդկանց վախեցնում էր Պագանինիի արտաքինն ու դյուրագրգիռ, դյուրաբորբոք բնավորությունը, և նրանք աշխատում էին չմոտենալ երաժշտին, իսկ ոմանց` հիացնում, կախարդում էր  նրա  կերպարը… աստվածացնում էին նրան: Հանճարեղ ջութակահարին  սիրում էին կանայք… սակայն միայն Պոլինան դարձավ նրա  իսկական մուսան… շատերն էին զարմանում, ,թե ինչն էր գրավել զգուշավոր ու նրբամիտ ջութակահարին այդ անբարո, անառակ, ցանկասեր կնոջ մեջ… նրանք դարձան  անբաժան սիրեկաններ ..Պագանինին իր սիրավեպի մանրամասները ոչ մեկին չի պատմել…:Շուտով նրանք բաժանվեցին,   և Պոլինայի հերթական սիրեկանը դարձավ Պագանինիի մոտ ընկերը` Բլանջինին, որը չկարողացավ դիմակայել գեղեցկուհու հմայքներին ու  մեծ  հարված հասցրեց ընկերոջն իր դավաճանությամբ…..Խաբված ջութակահարը վերադարձավ Տոսկանիա…Պոլինան  շատ արագ Բլանջինինիին էլ թողեց` նետվելով մի երիտասարդ նկարչի գիրկ… 45 տարեկանում ընդհատվեց Պոլինայի բուռն ու անառակ կյանքը…Ջութակահարի նախկին ընկերն ու մրցակիցը գրեց նրան. «Հիշե՞ց քեզ արդյոք կոմսուհին, Նիկլո´, կարծում եմ` ո´չ.. .նա իր նախկին սիրեկաններին մատների արանքով էր նայում…»: Հանճարեղ ջութակահարի համար անտանելի մռայլ ու տխուր օրեր էին դրանք…և միայն մեկ  ամիս անց, երբ ծնվեց որդին, Պագանինին  կարողացավ ուշքի գալ խոր վշտից…..

Կոմսուհի Պոլինա Բերգեզի մասին հիմա հիշում են որպես միակը Նապոլեոնի հարազատներից, որը խնդրեց իմպերատորին թույլ տալ  իրեն իր սիրելի   եղբոր` Նապոլեոնի հետ մեկնել աքսորավայր՝ Սուրբ Հեղինե կղզի…Ահա այսպիսին էր Եվրոպայի այդ  ամենաանառակ  կինը…

Մեծ ջութակահարի  և  դարաշրջանի ամենահայտնի ու գեղեցիկ կնոջ սիրո պատմությունը մնաց բոլորի համար առեղծված, չբացահայտված գաղտնիք… սիրահարները ցանկացել էին  լռել իրենց սիրո մասին…

Автор: Yelena Sargsyan

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s