Mediaeducational blog

Պյոտր Չայկովսկի և Նադեժդա ֆոն Մեկք/ Peter Tcaykovsky

Оставьте комментарий


chaykovskiԱյդ զարմանալի կնոջը, որին  հիացնում էր   ռուս մեծ կոմպոզիտորի տաղանդը, որը դարձավ նրա բարի հովանավորուհին ու պաշտպանը ՝սիրահարվելով նրան ու երկար տարիներ երազելով   նրա մասին, այդպես էլ բախտ չի վիճակվում դառնալ Չայկովսկու ո´չ կինը, ո´չ սիրուհին, ո´չ էլ սիրեցյալը… Նա ընդմիշտ մնաց     նրա միայն   գաղտնի ընկերուհին, խորհրդատուն,  հոգեպես  մոտ ու   հարազատ անձնավորություն, որը կիսում էր կոմպոզիտորի կյանքի դառնություններն ու ողբերգությունը, որոնց նա  կարող էր հաղորդակից դարձնել միայն  ամենահավատարիմ, անկեղծ ու անձնվեր  բարեկամներին… Պյոտր Իլյիչ Չայկովսկին անտարբեր էր կանաց հանդեպ… նրան  ձգում  էին միայն  տղամարդիկ…….
Նադեժդա ֆոն Մեկք-բարոնուհի, տասնմեկ երեխաների մայր, 40-ամյա այրի, ամենահարուստը ռուս կանանցից, ,ով  կարող էր թույլ տալ իրեն այն ամենը, որի մասին միայն երազել կարող էր ավելի քան «համեստ» երիտասարդ տարիքում, սակայն  նրա հոգում  վաղուց արդեն դատարկություն էր …:  Նադեժդան վաղուց մենակ էր…ամուսնական կյանքը, որը տևեց ավելի քան քսան տարի, չպարգևեց նրան ցանկալի երջանկություն… հարստությունը չէր կարող տալ հոգեկան մխիթարություն, իսկ ապագա կյանքը այրուն թվում էր տաղտկալի ու մռայլ….
Որպեսզի ինչ-որ կերպ խլացնի ցավը ,մադամ ֆոն Մեկքը տարվեց երաժշտությամբ… հրավիրում էր երաժիշտների, որպեսզի  տանելի դարձնի տխուր ու միայնակ երեկոները…
Մի անգամ նրա հյուրերից մեկը խոսեց իր ուսուցչի` դեռ ոչ այնքան հայտնի կոմպոզիտոր Պյոտր Չայկովսկու մասին` ավելացնելով, որ ուսուցիչը շատ համեստ է ապրում  և շատ հաճախ գումար չի  ունենում ապրուստի համար  :
Այդ գիշեր Նադեժդան աչք չփակեց… Իսկ հաջորդ օրը նա հրավիրեց այն հյուրին, որը խոսել էր Չայկովսկու մասին և խնդրեց  փոխանցել իր պատվերը նրան, որը պարտավորվում է անմիջապես վճարել…
Պյոտր Իլյիչը չհապաղեց կատարել բարոնուհու պատվերը, և բարոնուհին, ի նշան երախտագիտության,  ուղարկեց նրան նամակ, ուր հայտնում էր  իր շնորհակալությունը գեղեցիկ ստեղծագործության համար  և  հիացմունքը: Բնականաբար, կոմպոզիտորը ստացավ շռայլ պարգևատրում…
Չայկովսկին բարոնուհուն պատասխանեց մի քանի օր  անց… նոր ծանոթների միջև հաստատվեց շատ ջերմ ու բարեկամական նամակագրություն: Մեկ ամիս անց Չայկովսկին արդեն առանց  ամաչելու  բարոնուհուց փող խնդրեց: ա չէր էլ մտածում մերժել կոմպոզիտորին… նա նրան ուղարկեց մեծ գումար,  ու այդ օրվանից դարձավ  կոմպոզիտորի  հովանավորուհին… բացի դրանից`  նրա սիրտը լի էր  արդեն ամենագեղեցիկ զգացմունքներով… Չայկովսկին կարծես թե չէր նկատում այդ ամենը …
Մի օր նա նամակ ուղարկեց  բարոնուհուն, ուր հայտնում էր, թե պատրաստվում է ամուսնանալ: Կոմպոզիտորը պատմում է, թե հանդիպել է մի աղջկա, որը խենթի պես սիրահարվել է ու ակնարկել նրան` եթե  Պյոտրը  հեռանա` ինքը ինքնասպան կլինի….«Ես  անկեղծորեն խոստովանեցի, որ չեմ սիրում նրան… բայց ամեն  դեպքում կլինեմ նրա հավատարիմ ու ազնիվ ընկերը,- գրել էր Չայկովսկին Ֆոն Մեկքին,- ես մանրամասը նկարագրեցի նրան իմ բնավորությունը, դյուրագրգիռ  ու ջղային խառնվածքս , նաև` անմարդամոտ լինելուս մասին… վերջապես՝ իմ հանգամանքները…»:
Հարսանիքը տեղի ունեցավ 1877թ: Հարսը 28 տարեկան էր, իսկ փեսան՝ 37… Մի քանի տարի անց, հիշելով նրանց ամուսնությունը,  բարոնուհին գրում է. «Երբ դուք ամուսնացաք,  սարսափելի ծանր էր ինձ համար….կարծես  սրտիցս ինչ-որ բան պոկվեց..»:
Բարոնուհին այրվում էր խանդից, անտանելի տառապում էր, ու չէր կարող Պյոտր Իլյիչին ակնարկել  իր զգացմունքների մասին… Նա վախենում էր, որ ամուսնությունից հետո նրանց նամակագրությունը կընդհատվի և նա ,սիրահարված ու մերժված, կրկին կմնա միայնության մեջ…
Սակայն կոմպոզիտորը, որն այնպես ցանկանում էր «փոխել բնությունը», շատ արագ հասկացավ, որ կատարել է աններելի, սարսափելի սխալ …Եվ ամուսնությունից մի քանի օր անց նա արդեն հուսահատ կիսվում էր իր «սիրելի ընկերոջ»՝Նադեժդայի  հետ. «Ես բացարձակ ի վիճակի չեմ աշխատելու. դա աննորմալ հոգեկան տրամադրության նշան է»: Եվ ավելացրել էր. «Մեր բարեկամությունը միշտ կլինի իմ կյանքի ուրախությունը»:

Այդ տարի Պյոտր Իլյիչն առանց բացատրության փախավ կնոջից և մեկնեց  արտասահման…Նա շրջագայեց Եվրոպայում … այնտեղից նամակներ էր ուղարկում «իր պահապան հրեշտակին»: Նա ավելի մոտեցավ բարոնուհուն, իսկ նամակները դարձան ավելի քնքուշ ու մտերմիկ: Կոմպոզիտորի համար  մտահոգված հովանավորուհին ավելի մեծ գումարներ էր ուղարկում նրան… Նա  նշանակեց կոմպոզիտորին ամենամյա նպաստ ՝  տարին վեց հազար ռուբլու չափով…այդ օգնությունը  տևեց տասներեք  տարի…
Չայկովսկին, երախտապարտ իր փրկչին, երդվեց, որ  այսուհետ իր ստեղծագործությունները կնվիրի միայն նրան` «սիրելի, անգին բարեկամին»: «Ես ոչ միայն պարտական եմ նրան կյանքով, այլ նաև նրանով, որ կարող եմ շարունակել աշխատել, իսկ դա կյանքից ավելի թանկ է ինձ համար», — գրել է կոմպոզիտորն իր ընկերներից մեկին: Իսկ Նադեժդան ոչ միայն նյութական աջակցություն էր ցուցաբերում, այլ նաև փորձում էր բարձրացնել նրա տրամադրությունը…Եվ իմանալով, որ կոմպոզիտորը հակված է տխրության, մելանխոլիկ տրամադրության, բարոնուհին    հաճելի անակնկալներ էր անում սիրեցյալի  համար… Ուր էլ որ գտնվեր Չայկովսկին, շատ հաճախ էր տեսնում իր սենյակում ծաղիկներ, որոնք  մատուցվում էին  նրան «հավատարիմ ընկերոջ»  հանձնարարությամբ: Մի անգամ կինը   իր համար մի պիես ստեղծագործելու խնդրանքով նամակ ուղարկեց, որը կարտահայտեր «անտանելի ցավը հոգու, կոտրված սիրտը, ոտնահարված հավատարմությունը, խոցված ինքնասիրությունն ու կորցրած երջանկությունը»: Բարոնուհին շատ էր ցանկանում այդ պիեսն անվանել «Կշտամբանք»: Որսալով նուրբ ակնարկը`  կոմպոզիտորը ձեռնամուխ եղավ ստեղծելու հերթական պատվերը…և շուտով Նադեժդային նվիրեց մի սիմֆոնիա: Սիմֆոնիան կոչվեց 4-րդ և մի քանի տարի անց տարածվեց ամբողջ աշխարհով  մեկէ դառնալով Չայկովսկու ամենասրտառուչ , զգացմունքներով լի ստեղծագործություններից մեկը: Նա այդ ստեղծագործությունը նվիրեց ֆոն Մեկքին`  գրելով ընծան հաստատող մի բառ  ՝«Բարեկամիս»…դա բարոնուհու համեստ ցանկությունն էր …
Չայկովսկին նամակով հայտնում է այն մասին, թե ինչ ապրումներ է ունեցել ստեղծագործելու ժամանակ.«Դա այն ճակատագրական ուժն է,որը խանգարում է երջանկության պոռթկմանը հասնելու նպատակին ,որը  խանդոտությամբ  դարանում է,  որպեսզի հաջողությունն ու հանգստությունը չլինեն ամբողջական ու անամպ…որն անշեղորեն, մշտական թունավորում է հոգին…Մեր  ամբողջ կյանքը մեզ ցավ պատճառող իրականության,  վաղանցիկ, ակնթարթորեն թռչող  երազների ու պատրանքային  երջանկության հաջորդականությունն է»:
Այդ նամակագրությունը  շարունակվեց տասնհիգ տարի …երկու միայնակ հոգիների ամենաքնքուշ և պլատոնական սիրո պատմություն, որոնց բախտ չէր վիճակված հանդիպել կյանքում…Պյոտր Իլյիչը տառապում էր «տկարությունից», .խուսափում էր հակառակ սեռի անձանց հետ հանդիպումից…իսկ բարոնուհին տառապում էր անհասանելի երջանկությունից ու սիրուց …Բայց նա երախտապարտ էր կոմպոզիտորին  տարիների  երջանիկ պահերի համար, որոնք նրան  պարգևում էին  կոմպոզիտորի  անկեղծ ու ջերմ նամակները……
Չայկովսկին խոստովանում էր նրա հանդեպ ունեցած  իր համակրանքի մասին…իսկ նա ՝ իր «ֆանտաստիկ վերաբերմունքի» …«Այս հարաբերությունները թանկ են ինձ համար,-գրել էր բարոնուհին,- ինչպես  լավագույնը, ամենաբարձրը, ամենագեղեցիկը բոլոր  հնարավոր մարդկային զգացմունքներից… »:
Սակայն տասներեք տարի անց ֆոն Մեկքը Չայկովսկուն անսպասելիորեն ուղարկեց շատ չոր ու հակիրճ մի նամակ,  ուր հայտնում է, թե այլևս չի կարող օգնել կոմպոզիտորին, քանի որ գտնվում է շատ ծանր ֆինանսական դրության մեջ…և խնդրում է այլևս չգրել իրեն… իսկ նամակի վերջում՝ «Երբեմն հիշիր ինձ»:
Պյոտր Իլյիչը տառապում էր  ու չէր գտնում բացատրություն իր վաղեմի ընկերոջ այդ անհավատալի արարքից  … Ընկեր, որին սիրեց  իր ձևով ու  աստվածացրեց մինչև կյանքի վերջ…Երեք տարի նա չէր կարող ուշքի գալ կատարվածից , հարաբերությունների խզումից … հարաբերություններ, որոնք տասներեք տարի կապեցին նրան այդ զարմանալի, խելացի , կրթված ու բարի կնոջը…
Չայկովսկին մահացավ  1893թ .վ արակվել է խոլերայով ու չորս օր անց մահացել…Ասում են, թե  մեռնելուց առաջ  հիշել է բարոնուհուն ու  ցանկացել  տեսնել նրա դեմքը… Իսկ  արդեն ծերացած ու   ծանր հիվանդությունից անկողնուն գամված բարոնուհին, իմանալով այդ մասին,  թելադրում է դստերն  իր նամակը ՝  հասցեագրված սիրեցյալին, որն այդպես էլ նա չի ստանում..
Մի անգամ Նադեժդան խոստովանել է Չայկովսկուն. «Դուք հնարավորություն տվեցիք կյանքն ավարտած, համարյա մահացած մարդուն , ինչպիսին ես էի, մի պահ զգալ կյանքը, այն էլ  այդքան  լավ դրսևորումներով …»:
Նա մահացավ երջանիկ` սրտի մեջ վերապրելով կոմպոզիտորի հանդեպ ամենաքնքուշ ու գեղեցիկ զգացմունքները… Չայկովսկին նրա   համար  միշտ մնաց  հաճար, որն օժտված էր ոչ երկրային գեղեցկությամբ ու աստվածային տաղանդով……

Автор: Yelena Sargsyan

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s