Mediaeducational blog

Ֆրանսիսկո Խոսե դե Գոյա և դքսուհի Կաետանա Ալբա / Francisco José de Goya

Оставьте комментарий


goyaՇատ պատմաբաններ, արվեստագետներ, կենսագիրներ ու  բժիշկներ փորձել են պարզել իսպանացի մեծ նկարիչ Ֆ րանսիսկո Գոյայի ստեղծագործական  բարձունքների  հասնելու գաղտնիքը… Ոմանք կարծում  էին,  որ նկարչի տաղանդն ու հանճարեղությունը այնքան մեծ էին, որ  այն չէր  կարող գոյություն ունենալ հնարավորի շրջանակներում: Մյուսները պնդում  էին , թե նկարչի հոգեկան խանգարվածությունն ու ծանր հիվանդությունն են  նպաստել`  ստեղծելու մեծագույն գլուխգործոցներ,  սակայն  եղան նաև մարդիկ, ի դեպ, նրանք  շատ էին ու  խորապես համոզված էին, որ Գոյային մեծ նկարիչ է  «դարձրել  »  մի կին`  մի խորհրդավոր ու առեղծվածային դքսուհի` Կաետանա  (Կատարինա) Ալբան…..

Գոյան  ծնվել է 1746թ Սարագոսայի մոտ գտնվող մի փոքրիկ գյուղակում: Երբ նա դարձավ 17 տարեկան,  հայրն օգնեց որդուն իրականացնելու նկարիչ  դառնալու իր երազանքը….Գոյան մեկնեց Մադրիդ...
Գեղանկարչության մեջ վարպետանալուն զուգահեռ` Գոյան հասցնում էր  ժամանակ գտնել նաև  «հմտանալու»  սիրո մեջ … կանանց  հանդեպ դեռ պատանեկությունից կրքոտ ու անսանձ զգացմունքներ էր տածում… Նրա սիրուհիներն էին դառնում հարուստ ու ազնվական տիկնայք, հասարակ ու պարզ գեղջկուհիները  և պարզապես   քաղաքի  հասարակաց տների հայտնի  գեղեցիկուհիները …
gwja1Պատմում են` իբր նա մի անգամ,  տեսնելով  մի գեղեցիկ  միանձնուհու , բարձրացել է նրա խուցն ու առևանգել նրան… այնուհետև սկսվել է  կատաղի ծեծկռտուք  գյուղի բնակիչների հետ,  որի ժամանակ հազիվ է փրկվել մեռնելուց:  Որքանո՞վ է  ստույգ այս պատմությունը՝ չգիտի ոչ ոք , սակայն  Գոյան  շատ  տարօրինակ հանգամանքներում  փախել է  Իտալիա:
Երեք տարի անց նա վերադառնում է Մադրիդ , որտեղ էլ հանդիպում է վաղեմի ընկերոջը և ծանոթանում նրա  գեղեցկուհի քրոջ՝ Ժոզեֆինի հետ.. Կրքոտ և կրակոտ սերը,  հետո` աղջկա հղիությունը ստիպեցին նրանց ամուսնանալ…
1792թ Գոյան ծանր հիվանդացավ…Հիվանդությունը  կոտրեց նկարչին. մինչ այսօր էլ բժիշկների ու կենսագիրների վիճաբանության թեման է նկարչի հիվանդությունը…Մի մասը պնդում է, թե այն  վեներական հիվանդություն` սիֆիլիս է եղել, իսկ մյուսները կարծում էին, որ լսողության կորստի ու կաթվածի պատճառը դեպրեսիան ու շիզոֆրենիան են  եղել…
…Մոտ երկու ամիս  անշարժ պառկելուց  հետո վերականգնվեց տեսողությունը, իսկ լսողությունն  ընդմիշտ կորցրեց…այնուամենայնիվ,  ծանր հիվանդությունից հետո  Գոյան  ուժ գտավ`  ոտքի կանգնելու և նախկին կյանքին վերադառնալու…
Ամուսնական հավատարմությունը մեծ նկարչի առաքինություններից չէր: Անհամար սիրավեպերը շարոււնակվում էին: Նա առանց դժվարության,  մի առանձնակի թեթևությամբ նվաճում էր անվանի տիկնանց ու պարզամիտ գեղեցկուհիների սրտերը, և այդ «գործընթացն» ասես նրան   անզուգական բավականություն էր պատճառում…
Այդպես շարունակվում էր…..և ահա մեծ նկարչի կյանքում հայտնվեց անգերազանցելի, ճակատագրական դքսուհին… Ալբան դարձավ ամենացանկալի կինը նկարչի համար, նրա ճակատագրական մուսան: Ալբան գեղեցիկ էր,  գոռոզմիտ , կանացի, զգայական… Նկարիչը չէր թաքցնում իր հույզերը. մի անգամ, հանդիպելով ընկերոջը, նա  բացականչել  է .«Օ՜, այժմ ես գիտեմ վերջապես, թե ինչ է նշանակում ապրել…»:
Նրանց կրքոտ սիրավեպը տևեց յոթ տարի…Գոյան մոռացավ մյուս կանանց գոյության մասին, և միայն այդ ժամանակ ամենագեղեցիկ կինը  դարձավ նրա միակ մուսան, որը ոգեշնչեց արվեստագետին` հանճարեղ գլուխգործոցներ ստեղծելու…
Դքսուհուն հազիվ թե կարելի էր անվանել պարկեշտ ու համեստ, և բոլորը գիտեին նրա արատավոր կապերի մասին: Ալբան չէր էլ թաքցնում . նրա սիրեկանները երկրի  ամենաանվանի ու ազդեցիկ տղամարդիկ էին…
Ամուսնությունը տասներեք  տարեկան հասակում   ծեր դքսի հետ, որը  Եվրոպայի ամենաազդեցիկ ազնվական  ընտանիքից  էր, չբերեց երիտասարդ կնոջը հոգեկան խաղաղություն. նրա մատաղ սիրտը տեչում էր ջերմ զգացմունքների , իսկ մարմինը ցանկանում էր ճանաչել,  ճաշակել  սիրո , քնքշության  բոլոր վայելքներն ու հաճույքները…
Մոլեգնած կրքից`,  նա տրվում էր    զգացական վայելքներին … 20 տարեկանում երիտասարդ դքսուհին դարձավ   փորձառու, խորամանկ սրտակեր. նրան էին տենչում  Իսպանիայի բոլոր անվանի տղամարդիկ: Մի ֆրանսիացի ճանապարհորդ գրել է. «Երբ նա անցնում էր փողոցով, բոլորը դուրս էին նայում պատուհաններից, անգամ երեխաներն էին թողնում իրենց խաղն ու հայացքով ուղեկցում  ցանկահարույց Ալբային…»:
Դուքսը նախընտրում էր աչք փակել տաքարյուն կնոջ սիրային կապերի վրա: Ամուսնու մահից հետո, հագնելով սգո զգեստ , Ալբան մի տարի Գոյայի հետ փակվեց  իր ամրոցում, իսկ երբ վերադարձան  Մադրիդ,  դքսուհին նետվեց նոր սիրեկանի գիրկը, որը շատ անվանի ու խիզախ զինվորական էր…
Վիրավորված  ու զայրացած Գոյան  շարունակում էր նկարել նրա դիմանկարները,  բայց այս անգամ  պատկերում էր նրան  մերթ`  որպես դավաճան  ,  մերթ ` հիմար ….   մարմնավաճառ…  կախարդ կին…
Այս իրադարձություններից երկու տարի անց Գոյան  դարձավ   թագավորական նկարիչ... Դքսուհի Ալբան վերադարձավ լքված սիրեկանի մոտ……
Հանճարեղ նկարչի ամենաճանաչված նկարներից է  «Մերկ Մահա»-ն: :Մինչ այսօր գնում է վիճաբանություն , թե ով է պատկերված այդ նկարում. արվեստագետները պնդում են , որ անհայտ կին է, որ  Կաետանա Ալբան չէ….
Գոյան իր անհավատարմությամբ   ու անթիվ սիրավեպերով մեծ տառապանքներ ու ցավ  պատճառեց կնոջը՝ հավատարիմ Ժոզեֆինին,,,
1812թ կնոջ մահից հետո  Գոյան ծանոթացավ ոչ այնքան հարուստ մի վաճառականի  երիտասարդ կնոջ հետ, համոզեց նրան հեռանալ ամուսնուց… մի քանի ամիս անց ծնվեց նրանց դուստրը…10 տարի հետո նրանք հեռացան Իսպանիայից և բնակություն հաստատեցին  Ֆրանսիայում:

Ֆրանսիսկո Գոյան վախճանվեց 1828թ.:

Автор: Yelena Sargsyan

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s