Mediaeducational blog

Ալբերտ Էյնշտեյն և Մարգարիտա Կոնենկովա / Albert Einstein

Оставьте комментарий


einshteinՄիայն 20-րդ դարավերջին այս սիրո պատմությունը հայտնի դարձավ հանրությանը:
Երբ հարաբերականության ընդհանուր տեսության հեղինակը ՝ֆիզիկոս Ալբերտ Էյնշտեյնը, փրկեց  ФБР -ի մարդասպանների ձեռքից իր սիրելիի կյանքը, նա նույնիսկ ենթադրել չէր կարող, որ իր սիրելի Մարգարիտան  տարիներ անց  այդքան տաջալից, ուղղակի  սովամահությամբ  կավարտի կյանքը Մոսկվայի կենտրոնում գտնվող իր շքեղ բնակարանում…
Princeton University —ը պատվիրել   էր  ռուս քանդակագործ Սերգեյ  Կոնենկովին, որն այդ ժամանակ իր կնոջ հետ գտնվում էր Ամն-ում, մի գիտնականի կիսանդրին… Էյնշտենը ձանձրույթից անընդհատ նայում էր իր շատ թանկարժեք ժամացույցին  (հասկանալի է արդեն` քանդակագործի բնորդը մեծ ֆիզիկոսն էր)….
Նա արդեն  պատրաստվում   էր հեռանալ, երբ արվեստանոց մտավ  չափազանց գեղեցիկ  մի կին .
-Ծանոթացե՛ք, իմ կինն է` Մարգարիտան….
Էյնշտենը չէր լսում Կոնենկովին….նա կյանքում առաջին անգամ ամաչեց ինքն իրենից… իր գզգզված մազերից, արտաքինից, խոսելու ոճից և ,որ թույլ տվեց իրեն այդպես նայել այդ կնոջն ու  հատկապես այն բանից, որ առանց կիսագուլպաների էր, չնայած  արդեն տարիներ ի վեր «սկզբունքայնորեն»  հրաժարվել էր դրանցից….
Առավոտյան ժամը 9-ն էր , երբ քանդակագործն իր սեփական տան շեմին տեսավ էյնշտեյնին:
Գիտնականն առանց բարևելու շրջանցեց տանտիրոջն ու ուղղվեց խոհանոց …տեսավ Մարգարիտային, ու նրա գլխում ամեն ինչ մշուշվեց… լուռ մոտեցավ  կնոջը, որն արդեն մի շաբաթ է`  հանգիստ չէր տալիս իրեն, դուրս չէր գալիս իր  մտքից, ու  հանկարծ…համբուրեց նրան ….
Իսկ հետո երկար ժամանակ շփոթված ներողություն էր խնդրում  իր արարքից ցնցված  Կոնենկովից  ..Մարգարիտան  հազիվ էր զսպում  ժպիտը:
Էյնշտեյնը չէր հասկանում, թե ինչ է կատարվում իր հետ: Մինչև հիմա բոլոր կանայք  և նույնիսկ իր կինը ոչ մի նշանակություն չէին  ունեցել ու  սոսկ սպասուհու դեր  էին խաղացել  մեծ գիտնականի կյանքում, սակայն այդ ամենը եղել էր  մինչ Մարգարիտան… Մոլուցքը Մարգարիտայի հանդեպ առաջին հանդիպումից հետո  տիրեց  նրան …և հենց այդ պահից  էլ  խանգարեց   նրան ապրելու, շնչելու և, ամենակարևորը, շեղում էր  կարևորագույն գիտական աշխատանքներից…
…Այդ օրը Էյնշտեյնը խոստացավ ինքն իրեն` այլևս երբեք հանդիպում չփնտրել քանդակագործի կնոջ հետ …
35 -ամյա Մարգարիտա անչափ խարիզմատիկ անձնավորություն էր` կրթված, հումորի հրաշալի զգացողությամբ, պայծառ ու գեղեցիկ, իսկական «светская львица»Էյնշտեյնին գրավում էր նրա համարձակությունն ու հպարտությունը …. և  նա հասկացավ, որ Մարգարիտան երբեք չի դառնա նրա կամակատարներից մեկը: Ո՛չ, նա անսովոր կին էր… Մի  ամիս  չանցած` Մարգարիտան դուրս  մղեց  ֆիզիկոսի կյանքից բոլոր կանանց ու միակը դարձավ նրա համար, միակը մինչև կյանքի վերջը:
Նրանք  մի քանի անգամ էլ  հանդիպեցին Փրինսթոնի համալսարանում`  պաշտոնական միջոցառումների ժամանակ: Ալբերտը միտումնավոր խուսափում էր այդ կնոջից` չիմանալով, որ այդ համբույրից հետո Մարգոն գրեթե ամեն վայրկյան  մտածել է տարօրինակ, էքսցենտրիկ ու խորհրդավոր գիտնականի մասին: Մանկական միամտություն և մեծ հմայք ունեցող այդ տղամարդու հանդեպ  Մարգարիտայի հրապուրվածությունը վերաճեց կրքոտ սիրո…և նա ոչ մի կերպ չէր կարողանում  հասկանալ, թե դա ինչպես տեղի ունեցավ…. Իսկ 57-ամյա Էյնշտեյնն ապրում էր իր երկրորդ երիտասարդությունը….

Միամիտ Էյնշտեյնը ենթադրել անգամ չէր կարող, որ հատկապես նրա գիտական գործունեության  պատճառով  է НКВД-ի աշխատակցուհի Մարգարիտա Կոնենկովան ստացել հանձնարարություն` «հայտնվելու» մեծ գիտնականի անկողնում….
Իսկ լրտեսուհու մտքով  նույնիսկ  չէր անցնում, որ  նա իսկապես կսիրահարվի Ալբերտին…
Նորաթուխ սիրահարները այնքան էին ձգտում միասին լինել, որ համարձակվեցին կատարել մի խելահեղ քայլ, որ ավելի շուտ խելահեղ  արկածախնդրություն էր…
Այդ օրը քանդակագործն իրենց ընտանեկան բժշկից մի   նամակ ստացավ, ուր բժիշկը, մտահոգված լինելով Մարգարիտայի առողջությամբ, խորհուրդ էր տալիս նրան երկար ժամանակով մնալ բարենպաստ կլիմա ունեցող մի առողջարանում…Մարգոն ու Ալբերտը կաշառել էին բժշկին ու համոզել, որ գրի այդ նամակը…
Սիրահարներն իրենք էլ էին  ապշել, թե ինչպես հանդգնեցին նման սուտ հորինել…. Այնուհանդերձ, առանց խղճի խայթի խաղաղօվկանոսյան մի  գեղատեսիլ վայրում   իրենց առանձնությունն էին  վայելում…
Սրանք նրանց կյանքի ամենաերջանիկ ամիսներն էին …Միասին հարմարավետ էր ու հանգիստ…Նրանք միասին երջանիկ էին, աներևակայելի երջանիկ….
Սակայն մի առավոտ` ծաղկեփունջը ձեռքին   զբոսանքից վերադառնալիս,  Էյնշտեյնը անկողնում չգտավ Մարգարիտային…
Նա առանց զգուշացնելու հեռացել էր: Ալբերտը նյարդային վիճակում էր. զանգում էր, տառապում անորոշությունից, կարոտից…
Մարգոն անհետացել էր…
Մի շաբաթ անց Մարգարիտան հայտվեց Էյնշտեյնի տան շեմին…
Հարցին, թե ինչ է պատահել , Մարգոն սկզբից չէր պատասխանում, հետո  երկար  պատմում էր, արտասվում  …Ալբերտն էլ էր արտասվում ու չէր հավատում նրա ոչ մի խոսքին…
Չէր հավատում, որ Մարգոն НКВД -ի գործակալ է, որ արդեն  20 տարի  է` Ամն-ում տեղեկություններ է հավաքում  միջուկային ծրագրի նախապատրաստման վերաբերյալ  ու տվյալներն ուղարկում  հայրենիք..

.Իսկ հիմա իրենց կապի մասին իմացել է ФБР-ը.  մի քանի օր շարունակ հարցաքննել են … ու հիմա  կարող են նրան սպանել…
Իմացածից ցնցված  էր գիտնականը… Չէ՞  որ ինքը հիմարաբար ուրախանում էր իր  գիտության հանդեպ սիրելիի ցուցաբերած   անզուսպ հետաքրքրությունից  ….Պարզվում է`  նա պարզապես օգտագործել է իրեն…
Մարգոն արտասվում էր , խնդրում  ներել իրեն, բայց Էյնշտեյնը այլևս չէր լսում նրա ոչ մի բառը …  Նա  կամաց խնդրեց  Մարգոյին  հեռանալ…
Մի քանի օր շարունակ Ալբերտը  իր տեղը չէր  գտնում, չէր կարող ներել այդ նենգ դավաճանությունը: Չնայած այդ ամենին`,նա խիստ մտահոգված էր սիրելիի կյանքի համար: Նա համարձակվեց գնալ FBR. հանուն Մարգարիտայի  նա պատրաստ էր զոհաբերել ամեն ինչ: Համաձայնում են նրան «ձեռք չտալ»,  եթե նա շտապ լքի երկիրը…
Հատկապես էյնշտեյնի միջամտությունը փրկեց սիրելիի կյանքը…
Էյնշտեյնը շտապեց լուրը հայտնելու սիրելիին.…Քանդակագործը նրբանկատորեն մի կողմ քաշվեց ՝  հնարավորություն տալով  կնոջն ու  Ալբերտին  հրաժեշտ տալու միմյանց…Նա իմացել էր նրանց սիրավեպի մասին,  սակայն կարծում էր, թե դա նույնպես հանձնարարություն է եղել, իսկ հիմա, երբ արդեն վերադառնում են հայրենիք, ամեն ինչ կվերջանա, ու Էյնշտեյնն ընդմիշտ կանհետանա իրենց  կյանքից…
Մարգոն մեկնեց…Էյնշտեյնը կորցրեց կյանքի իմաստը: Նա կտրականապես հրաժարվեց սրտի վիրահատությունից, որը կերկարացներ նրա կյանքը…
Նախկին սիրահարների նամակագրությունը շարունակվեց մինչև գիտնականի մահը…
Էյնշտեյնի նամակները տխուր էին. զգացվում էր հեղինակի ճնշվածությունը: Նա գրում է. «Մեր ընդհանուր հիշողությունները ես կոչել էմ Ալմար…կազմված մեր անվան առաջին վանկերից ՝ Ալբերտ և Մարգարիտա… Սա միակ բանն է, որ մնացել է ինձ…քեզանից հետո այլևս ոչ մի կին չի դիպել  իմ մազերին…»:
Մարգոն ամուսնու և Էյնշտեյնի մահից հետո երկար ապրեց …
Այդ խարիզմատիկ կնոջ սերն ու ուշադրությունը    շատ մեծանուն տղամարդիկ են  փնտրել..
1980թ Մոսկվայի կենտրոնում գտնվող իր բնակարանում ծայրահեղ հյուծվածությունից մահանում է Մարգարիտան…
Նա վերջին տարիներին  գամված էր անկողնուն և գտնվում էր մի շատ դաժան կնոջ խնամքի ներքո, որը գողանում էր Մարգարիտայի ոսկեղենը, հագուստը, բացահայտորեն ծաղրում անօգնական տիրուհուն, շատ վատ վերաբերվում` այսպիսով լիովին բավարարելով իր «պրոլետարական ատելությունը»: Նա, գիտենալով հանդերձ, որ Մարգարիտան տանել չի կարողանում  ալկոհոլը, ստիպողաբար նրա բերանն էր լցնում խմիչքը կամ՝արթնացնում էր  քնից  քթի տակ թուղթը այրելով…մի խոսքով, անասելի դաժանությամբ էր վերաբերվում Մարգարիտային….
Այլևս անկարող լինելով կրելու այդ բոլոր ստորացումները` Մարգարիտան հրաժարվում է սննդից …ու սովամահ լինում…
Երբ  նրա մարմինը տանում էին Մոսկվայի կենտրոնում գտնվող բնակարանից, նրա ձեռքին հնչեղ տկտկում էր ժամացույցը… Անտարբեր սանիտարներն անգամ մոտավոր պատկերացում չունեին այդ  թանկարժեք ժամացույցի իրական արժեքի մասին.. այն Էյնշտեյն էր նվիրել…

Автор: Yelena Sargsyan

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s