Mediaeducational blog

Ջորջ Նոել Գորդոն Բայրոն և Թերեզա Գվիչչիոլի /Lord George Gordon Byron (1788-1824)

Оставьте комментарий


bayronՋորջ Բայրոնի ծայրահեղ արտասովոր անձը պարուրված  է անհավատալի պատմություններով, սկանդալներով, բամբասանքներով…. Նրա սիրային արկածների մասին պատմությունները  հասարակության  զայրույթին էին արժանանում , իսկ բարեկիրթ օրիորդները դրանք լսելիս ուշաթափվում էին…
Վաղ հասակում տղան իմացավ կանացի գեղեցկության , հրապույրների,  գաղտնիքների, ինչպես նաև նրանց դավաճանության, դաժանության  ու խարդավանքների մասին…
Դպրոցում նկատելով Ջորջի աննշան կաղությունը` անսիրտ աղջիկները  ծաղրում էին նրան` զվարճալի մականուններ կպցնելով…
Բայց հետո   նա իմացավ  «ճշմարիտ սիրո գիտությունը», որը ծնողներից թաքուն «դասավանդում » էր նրա դայակը ՝ շոտլանդուհի  Մեյ Գրեյը....
Ավարտելով ուսումը Քեմբրիջի համալսարանում ,որտեղ անցնում  է  գրողի բուռն երիտասարդությունը, Բայրոնը մեկնում է  Եվրոպայով մեկ երկարատև ճամփորդության: Այնտեղ , վայելելով «եվրոպական հրապույրները» անվանի կանանց ու հասարակ գեղեցկուհիների շրջապատում, Բայրոնը ստեղծում է  իր լավագույն քնարական ու ռոմանտիկ ստեղծագործությունները,  ինչպես նաև՝  ինտիմ բանաստեղծությունները, որոնք մեծ հաջողություն էին վայելում տիկնանց մոտ…
Բանաստեղծի երկրպագուներից մեկը , որը հետագայում դարձավ նրա սիրուհին, խոստովանել է` իր օրագրում գրելով. «Նա խենթ է և չափազանց փչացած»:

«Չայլդ Հարոլդի ուխտագնացությունը» այնքան նորաձև  աշխարհիկ ընթերցանություն էր դարձել, իսկ նրա հեղինակը ձեռք էր բերել այնքան  գրավիչ ու խորհրդավոր համբավ, որ Կարոլինա Լեմը  լսելով ու կարդալով նրա մասին, բացականչել է. «Ես նրա հետ պետք է ծանոթանամ:Ես մեռնում եմ հետաքրքրությունից»:
Նրա ցանկությունը շուտով կատարվում է….Նրանք հանդիպեցին աշխարհիկ հավաքույթի ժամանակ…Բայրոնն արագ գնահատեց նրբակազմ տիկնոջ անհերքելի արժանիքները , իսկ  գեղեցիկ, սնապարծ գրողի հետ առաջին հանդիպումը վախեցրեց Կարոլինային:  Երիտասարդը նրան «չարաբաստիկ խելագար» թվաց: Սակայն երկրորդ հանդիպոմից հետո լեդի Լեմն իր օրագրում գրեց. «Այդ գեղեցիկ , գունատ դեմքը իմ ճակատագիրն է»: Բայրոնը, որը  հասել էր մռայլ սրտակերի, երիտասարդ գեղեցկուհիների զգացմունքները խժռող «բացակա  տեսքով ցինիկի » ու ծաղրողի «փառքի», լրջորեն տարվեց լեդի Կարոլինայով և  շատ արագ «հագեցավ» նրանից: Սիրուհին սկսեց նյարդայնացնել ու ձանձրաացնել Բայրոնին, իսկ Կարոլինայի կիրքը վերածվեց մոլուցքի….
Նմանակելով Բայրոնի «Լարա» պոեմի հերոսուհուն` Կարոլինան հագնվում էր պաժի հագուստ և իր ձեռքով փոխանցում  էր սեփական նամակները  մռայլադեմ լորդին …
Բայրոնը պաշտպանվում էր փախուստով, սակայն ապարդյուն…Կարոլինան ամենուրեք հետապնդում էր նրան. հերթապահում  նրա պատուհանների տակ, թրջվում անձրևից նրա տան մոտ նվաստանում էր, սպառնում…
Մելբուրնը` Կարոլինայի խեղճ ամուսինը, որը վաղուց արդեն դարձել էր ծաղրանքի առարկա, հանդուրժւոմ էր կնոջ արարքները, սակայն նրա համբերությունն էլ սահման ուներ…
Լորդ Ուիլյամը ստպելով կնոջը  տարավ Իռլանդիա և այսպես փրկեց «խեղճ Բայրոնին»…
Շատ տարիներ անց` մի մռայլ ու անձրևոտ  լոնդոնյան առավոտ,  լեդի Կարոլինան կրկին «հանդիպեց» իր սիրեցյալին. ամուսնու հետ կառքով ընթանալիս փողոցում հանդիպեցին թաղման թափորի:

-Ո՞ւմ են թաղում,- հարցրեց Կարոլինան:

Նրան չպատասխանեցին, իսկ լեդի Կարոլինան չկրկնեց հարցը….

Բայրոնի հաջորդ սերը սկանդալային էր.  նա սիրահարվեց ու արատավոր կապի մեջ մտավ իր քրոջ  Ավգուստա Լիի հետ (նույն հորից էին , սակայն  տարբեր կանանցից , և դաստիարակվել էին առանձին):
Այս արատավոր կապից ծնվեց նրանց դուստրը՝ Մեդերան…Վրդովված հասարակությունից այս փաստը  թաքցնել նրանք չկարողացան , և որպեսզի նվազեցնի բամբասանքները,  Բայրոնը վճռական քայլի դիմեց. ամուսնացավ  մի  մեծահարուստի աղջկա հետ, սակայն այդ ամուսնությունը երկար չտևեց.. Դստեր  ծնունդից  հետո  նրանք  բաժանվեցին Դատավարության ժամանակ Բայրոնի կինը` Անաբելլան,  խոստովանեց, որ  իր ամուսինը օժտված է «զայրացուցիչ վարքով և սովորություններով»` ի նկատի ունենալով սիրառատ ամուսնու անհաշիվ դավաճանություններն ու ամոթալի մեղքը՝արյունապղծությունը…
Դատարանում տեղի ունեցած սկանդալը, ինչպես նաև նրա հասցեին ուղղված սպառնալիքները ստիպեցին Լորդ Բայրոնին  հեռանալ Անգլիայից: Նա մեկնեց Իտալիա:  Բնակվեց Վենետիկում,  ուր շարունակեց իր «բնականոն կյանքը».  տունը դարձրեց  ժամանցի ու վայելքների վայր…
Բայրոնը միշտ էլ  կծու արհամարհանքով է արտահայտվել   կանանց մասին. «Ծեր կանայք ավելի լավն են , քան երիտասարդները,- կատակում էր նա,- նրանք ավելի արագ կգնան դժոխք»:
Դառնությամբ ու  զայրութով լքելով Անգլիան`  Բայրոնը կարծում էր, թե Ավգուստան իր վերջին սերն էր… Սակայն Վենետիկում  նա հանդիպեց  նրան , որի կողքին իրեն համարում էր  «ամուսնական երջանկությունը ճաշակած օրինակելի մարդ»…
Նրա վերջին ՍԵՐԸ  կոմսուհի Գվիչչիոլին էր , անունը՝ Թերեզա. 19 տարեկան ….
Քնքուշ տեսակցություններից, անսահման երկար զրույցներից, դիտավորյալ հանդիպումներից ու կրքոտ հպումներից հետո Բայրոնը խոստովանեց կոմսուհուն  իր անձնուրաց  սիրո մասին …
Թերեզայի  հանդեպ սերը բարենպաստ ազդեցություն  ունեցավ  բանաստեղծի բռնկուն խառնվածքի վրա: Ընկերոջ՝ Շելլիի խոսքերով «դա վերաբերում էր թե՛ տաղանդին,  թե՛ բնավորությանը, թե՛ բարոյականությանը, թե՛ առողջությանը, թե՛ երջանկությանը»:
Նույնիսկ իր պոեմը՝ «Դոն Ժուան»-ը,  Բայրոնը անավարտ թողեց, քանզի Թերեզան այն համարում էր շատ անբարոյական….
«Ես կուզեի երբեք  չհանդիպել  քեզ ամուսնացած կնոջ կարգավիճակում: Բայց շատ ուշ է. ես սիրում եմ քեզ, դու սիրում ես ինձ.. Ինքդ ես ասում այդ մասին  ու  գործում ես այնպես , կարծես հենց այդպես էլ կա.այդ  ինձ համար մեծ սփոփանք է` անկախ այն բանից, թե ինչ տեղի կունենա հետո…»,- այսպես էր արտահայտվում  նախկին խռովարարն ու « սեր ծանակողը…»:
Թերեզան հեռացավ ամուսնուց… Հանուն Բայրոնի`  Թերեզան կարողացավ հասնել մինչև Հռոմի Պապի մոտ ու նրանից ամուսնալուծության թույլտվություն ստանալ Չորս երջանիկ տարիներ  նրանք անբաժան էին.: Դրանից հետո  « մարտնչող Հունաստանի ափերից նրա հոգի ներխուժեցին հեղափոխական տաք քամիներն»  ու…նա հեռացավ Իտալիայից:
«Ես զգում եմ..ես զգում եմ, որ մարդը չպետք է վատնի իր կյանքը  կնոջ շրջապատում և  օտարերկրուհու գրկում, որ նրանից ստացած պարգևը, թեկուզև ոչ  քիչ, միևնույն է,  բավարար չէ,  և   չիչիսբեյի (սիրեկանի, հոմանիի)  նման կյանքը դատապարելի է նրա համար  »:
Թերեզան չէր հասկանում նրան և աղերսում էր մնալ: Բայրոնը նրա  տաք արցունքների մեջ տեսնում էր կանացի եսասիրություն: Իսկ նրան պարտքն էր կանչում…ազատությունն էր կանչում…
Գիտակցելով, որ ապարդյուն է նրան համոզելը, Թերեզան խոստացավ սպասել: Բայրոնը բարձրաձայն երազում էր  վերադարձի մասին: Երկուսն էլ գիտեին, որ նա չի վերադառնա…
Բաժանումից ի վեր ծանր կանխազգացումները հանգիստ չէին տալիս Թերեզային…
Կոմսուհու սիրեցյալը   1824թ ապրիլի 19-ին Հունաստանում մահացավ դողէրոցքից : Թերեզայի եղբայրը , որը վերջին պահին բանաստեղծի կողքին է եղել,  լսել է, թե ինչպես է նա  հազիվ լսելի շշնջացել  .«Ես այս աշխարհում ինչ-որ շատ թանկ բան եմ թողնում»:
Մի քանի ամիս անց Թերեզան առանձնանում է և ապրում  մի վանքում ,  որտեղ էլ 72 տարեկան հասակում ավարտում է կյանքը ….

Автор: Yelena Sargsyan

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s