Mediaeducational blog

Եղիշե Չարենցի քիչ հայտնի բանաստեղծությունները

Оставьте комментарий


charentsԱյս շարքը տրամադրել է Արտաշես Էմինը Գևորգ Էմինի արխիվից։

Արմիկ, Արմիկ,

Դու տղայի ունես մարմին,

Բարակ մարմին,

Կրակ մարմին, –

Որպես եղեգ գարնանային…

Ախ, կուզեի մոտս գայիր, –

Բարակ մարմինդ տայիր,

Քեզ գգվեի, դողայի,

Գիրկս առած քեզ դող տայի

Որպես քնքուշ մի տղայի…

Արմիկ, Արմիկ,

Դու շրթունքներ ունես կարմիր, –

Հաստ շրթունքներ կրքաբորբոք,

Ամռան արև, կրակ ու շոգ…

Քո շուրթերի հուրը կարմիր…

***

Արմիկ, ուզում եմ, որ գաս

Շորերըդ հանես —

Եւ մերկ նըստես վըրաս —

Համարձակ անես,

Ինչքան չքնաղ կլինես

Երևի դու մերկ.-

Փոքրիկ մանկան նման,

Հասուն-ինչպես բերք։

Արմիկ, ուզում եմ քեզ հետ

Մեն-մենակ լինեմ,

Հետո քեզ շինեմ…

Գրկեմ մարմինդ տկլոր,

Որ տեգիս

Հպվեն կոնքերդ կլոր…

***

Արմիկ, լինես կարծես դու

Մի չքնաղ տղա-

Ախ մերկացիր հլու,

Եղեգիս հետ խաղա…

Եւ այնքան եմ քեզ ուզում,

Այնքան, այնքան…

Թող ինձ կիզե քո լեզուն,

Անի արնաքամ…

Մերկ տեգս ձգիր,

Ես կրքից հարբած,

Քսեմ ո ….  պ….

կ….. -թաց…

Ես էլ ուզում եմ քեզ պես

Տկլոր լինեմ,

Գրկեմ մարմինդ հրկեզ

ո………եմ…

12. 07. 1936 Ծաղկաձոր

**********

Մերկ՝ պառկեցիր ոսկեզօծ*

Վագրի մորթու վրա…

Արեգակի պես կիզող,

Կարմիր կրակ!..

Մոտենայի ես ծածուկ,

Գգվեի վերից —

Եւ տրվեիր կամացուկ

Շշնջալով «մեռի՜ր»…

**********

Մանկական կոնքերիդ վրա

Արևը հինա է դրել, –

Դու շոգ ես, կեսօր հուրհրան,

Մանկիկ իմ հրե…

Արև ես, հինա ես, արևելք ես, –

Երգերիս ջրցայտքի ներքո

Նվիրի՛ր ինձ մարմնիդ արևելքը

Որ անեմ քեզ կրքով ու երգով!..

**********

Էլի իմ դեմ է պատկերդ,

Էլի ուզում եմ ես քեզ,

Էլի թեքվում են մտքերս

Դեպի մարմինդ հրկեզ։

Էլի սուզում եմ իմ մտքում

Նիզակս հուր քո մեջ, –

Նվաղում ես դու կիսաքուն

**********

Ափերիս մեջ ծծերիդ

Նռները հասուն

Թույլ տուր համբուրեմ կոնքերիդ

Հաշիշը սուրբ…

Ափերիս մեջ ծծերիդ

Նռները շոգ

Սեղմի՛ր ինձ տոթ կոնքերիդ

Կողովը բորբ…

Թույլ տուր սուզվեմ կոնքերիդ

Ակունքը տոթ —

Ափերիս մեջ ծծերիդ

Նռները շոգ!..

**********

Ես կուզեի քեզ տեսնել

Մաքուր ու մերկ, –

Ցոլքերի տակ լուսնի,

Եվ որպես երգ

Փարվել կլոր կոնքերիդ

Ծծել անհագուրդ

Գգվանքները քո հրե,

Մաքուր ու լուրթ։

**********

Ախ, կուզեի՝ կանգնեիր

Ձգված, ինչպես լար,

Եվ գգվանքով կոնքերիդ

Հպվեիր հար՝

Քիչ նայելով դեպի ետ՝

Հայացքդ՝ կիրք, –

Եվ քեզ կիզեր, ինչպես նետ,

Նիզակըս պիրկ!..

**********

Օ, թագուհի՝ կովբոյ

Շորերով!

Տուր շրթունքները քո ինձ,

Տուր քո սափորը սիրո…

Ծծի՛ր անհագ իմ մաքուր

Նիզակը կեզ!..

Եվ երաստանըդ ինձ տուր

Որ թռցնեմ քեզ…

**********

Դու կովբոյի շորերով

Աղջիկ ես չար.

Ես ցանկանում եմ գերող

Կոնքերդ հար…

Նստիր, անհագ ծնկներիս

Կոնքերդ դիր

Ու մերձեցիր իմ հրին

Ընտիր!

**********

Տուր ինձ ծծերը քո,

Տուր կոնքերը քո վառ,

Թող արբենամ քո կրքով

Անմար։

Ախ, Հաֆըզի նման քեզ

Կուզեի շինել

Քո կոնքերի հրակեզ

Արահետից նեղ!

**********

Որպես արքա Իրանի

Ավազանում իմ մաքուր

Քանի՜ անգամ քեզ, քանի՜

Կառնեի, քույր!

Կլիզեի կոնքերիդ

Սափորը թեժ —

Կվառվեի քո հրով

Անվե՜րջ, անվե՜րջ…

Автор: Yelena Sargsyan

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s