Ուսումնական նախագիծ — «Հոգևորը և աշխարհիկը. միջավայրը ծնում է…»


blog1«Մեր գրականության Վանը»

Ժամկետը- 2013-2014 ուս.տարի, 01.09-  30.10

Առաջարկում եմ «Հոգևորն ու աշխարհիկը. միջավայրը ծնում է…» ամառային ուսումնահետազոտական նախագիծ, որին կարող են միանալ տարբեր դասարանների  և ուրիշ դպրոցների սովորողներ, դասավանդողներ և ակումբները և բոլոր ցանկացողները: Նախագծի նախապատրաստական աշխատանքներն սկսվել են  ամառային ճամբարի օրերին և կշարունակվեն մինչև նոյեմբեր: Կատարվել է աշխատանքի բաժանում, ձևավորվել է աշխատանքային փոքրիկ խումբ, որը, անշուշտ, կմեծանա ուսումնական տարվա սկզբում:  Ամառային ընթերցանության նյութերն ու առաջադրանքները  ուղարկել եմ ավագ դպրոց-վարժարանի 11-րդ դասարանի սովորողներին:

Նախագիծն իրականացվելու է մի քանի փուլով:

Առաջին փուլը նախատեսված է ամառային ընթերցանության կազմակերպման, onlajn քննարկումների, հետազոտական աշխատանքների, լրացուցիչ նյութերի ձեռքբերման և համակարգման համար: Այստեղ ակնկալում ենք անգլիախոսների ակումբի սովորողների մասնակցությունը, որոնք կթարգմանեն անգլերեն լեզվով նյութերը, որոնք տեղեկատվական լինելուց զատ կնպաստեն  սովորողների հմտությունների ու կարողությունների զարգացմանը: Աշխատանքները կհրապարակվեն կայքում, «Լուսաստղ», «Հեռադիտակ» ամսագրերում, բլոգներում: Առաջին փուլի աշխատանքներին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները:  Նախագիծը բաց է, ցանկացողները կարող են հանդես գալ նոր առաջարկություններով:

Երկրորդ փուլում կհամակարգվեն ձեռքբերված նյութերը, աշխատանքային խմբի հավաքների ժամանակ կորոշվեն, թե ովքեր են մասնակցելու հաջորդ փուլի աշխատանքներին,  այսինքն՝ ուխտագնացությանը:  Կլրացվեն արդեն եղած ուսումնական փաթեթները, կստեղծվեն նորերը:

Երրորդ փուլում նախատեսվում ուխտագնացություն պատմական Հայաստան՝ ենթածրագրերով նախատեսված  մեծերի ոտնահետքերը փնտրելու, նրանց ծնունդ տված պատմամշակութային արժեքները տեսնելու, կարդացածն ու աչքով տեսածը համադրելու:

Չորրորդ փուլը  յուրատեսակ հաշվետվության փուլ է՝  նկարաշարեր, ֆիլմեր, հոդվածներ:

Նախագծի ընթացքում իրականացվող ենթանախագծեր

  1. 1.    Գուրգեն Մահարի
  • անտիպ և մոռացված էջեր. 1917-1920թթ
  •  ասք  ծննդավայրի
  • հուշագրություն
  • հրապարակախոսություն
  • դիմանկարներ
  • նամականի
  1. 2.  Գրիգոր Նարեկացի
  • իմ Նարեկացին
  • Նարեկացու դատի առեղծվածը
  • Նարեկացին և վրաց իրականությունը
  • Ուխտանես և Նարեկացի
  1. 3.    Արշիլ Գորկի
  • Նուրիցա Մաթոսյան «Արշիլ Գորկի. սև հրեշտակ»  գրքի քննարկում
  • Ատոմ Էգոյան «Արարատ»ֆիլմը
  • հանելուկային նկարիչը
  • հայրը, մայրն ու Վանը
  • Արշիլ Գորկի մարդու, հայի ու նկարչի առեղծվածը

1.4. Նահապետ Քուչակ «Դարձյալ յիշեցէք զՔուչակ…»

1.5. Այցելություն Վանի դպրոցներ. կրթական միջավայր

Ընթացքը

  • աշխատանքային խմբի ձևավորում
  • հիմնահարցերի ձևակերպում
  • աշխատանքի բաժանում
  • աշխատանքների լուսաբանում
  • ուխտագնացություն Երևան-  Կարս- Իգդիր- Բայազետ- Վան- Արտամետ- Խորգոմ-  Գևաշ-Սարիղամիշ-Կարս-Երևան
  • արդյունքներ-  հետազոտական աշխատանքներ, հոդվածներ, նկարաշարեր, ֆիլմեր, ուսումնական փաթեթներ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s