Mediaeducational blog

Նախագծեր 2013-2014 ուս.տարի/ presentation

Оставьте комментарий


Girq1

Նախագծերը բաց են, բոլոր ցանկացողները կարող են հանդես գալ նոր առաջարկություններով: Ակնկալում ենք անգլիախոսների ակումբի սովորողների մասնակցությունը, որոնք կթարգմանեն անգլերեն լեզվով նյութերը, որոնք տեղեկատվական լինելուց զատ կնպաստեն  սովորողների հմտությունների ու կարողությունների զարգացմանը:

 Սեպտեմբերի 19-21 — հեղինակային կրթական ծրագրերի աշնանային ամենամյա ստեղծագործական  8-րդ հավաք

Ուսումնահայրենագիտական ճամփորդություն- Գեղարքունիքի մարզ, գյուղ Գեղամավան համայնք

Աշնանային ամենամյա հավաք- «Արտագնա կլոր սեղան հանրապետության դպրոցներում»

2013-2014 ուսումնական տարում կրթահամալիրում իրականացվող ուսումնական նախագծեր, նոր ուսումնական միջավայր,  կրթական ծրագրերի փոխանակում

2.Նախագիծ «Բարձունքների հաղթահարում» -1

Գառնի-Կաքավաբերդ-Խոսրովի անտառ- Աստղիկի ջրվեժ

Սեպտեմբերի 21-22

Անկախության օր

«Մինչև 1918 թվականի մայիսի 28-ը մենք հպատակ էինք. այդ օրը հայը հռչակվեց քաղաքացի: Ազատ երկրի ազատ քաղաքացի դառնալու ճանապարհը երկար էր և բարդ: Ճանապարհի դժվարությունները մենք հաղթահարում ենք մինչև այսօր, բայց սա նոր սկիզբ է և քաղաքական ճիշտ ուղեգիծ: Հայության բոլոր հատվածներն ու ժողովրդի բոլոր խավերը պատվով բռնեցին ճակատագրական քննությունը: Դա կատարվեց մի այնպիսի պատմական պահի, երբ շատերն աշխարհում բարձրաձայն կամ իրենց մտքի մեջ արդեն խաչ էին քաշել Հայաստան երկրի և հայության վրա»

1918-ի մայիսի 21-28-ը Ղարաքիլիսայի, Բաշ-Ապարանի և Սարդարապատի մոտ տեղի ունեցած ճակատամարտերում հայկական զորքերին հաջողվեց կանգնեցնել և ապա Սարդարապատում և Բաշ-Ապարանում ջախջախիչ հարվածներ հասցնել թուրքական կանոնավոր բանակին: Այդ նույն օրերին` մայիսի 26-ին Անդրկովկասյան սեյմը հայտարարեց իր լուծարման մասին: Ադրբեջանը և Վրաստանը հայտարարեցին իրենց անկախության մասին: 1918-ի մայիսի 28-ին Հայոց ազգային խորհուրդը հայտարարեց անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին, կարողացավ իրականացնել իր նվիրական երազանքը՝ վերականգնելով անկախ պետականությունը:

Ցանկացած ժողովրդի կյանքում իր անկախ պետականությունը բարձրագույն արժեք է: Բոլոր այն ժողովուրդները, որոնց մշակույթը չի բերել հասցրել անկախ և ազգային պետականության, այդ մշակույթի մեջ սխալ մի բան կա: Առաջին հանրապետությունը մեր ժողովրդի փրկությունն էր և արժանապատվությունը: Ինչքան էլ քիչ տևեց, ընդամենը երկու տարի, սակայն այն մեր նոր պետականության հիմքը դրեց, պետականության այն գաղափարի հիմքը, որը շուրջ 600 տարի մոռացել էինք:

Դեկտեմբերի 2-ին այլևս գոյություն չունեցող Հայաստանի առաջին հանրապետության կառավարության կողմից լիազորված հայկական պատվիրակությունը Ալեքսանդրապոլում ստորագրում է թուրք-հայկական հաշտության պայմանագիր, որը ստորագրման պահից օրինական չէր և մնաց լոկ որպես փաստաթուղթ: 1921թ. փետրվարի 16-18-ը բռնկված ապսամբությունն ընդգրկեց Հայաստանի մի շարք շրջաններ, կենտրոն դարձավ նաև Գառնին: Ապստամբության ղեկավար դարձան Կուռո Թարխանյանը, Մարտիրոսը, Խնկոն, Սմբատը: Հետագայում ստեղծվում է Հայրենիքի փրկության կոմիտեն (ՀՓԿ):  1921թ. մարտի 25-ից զորքերն անցնում են վճռական հարձակման: Շրջափակման մեջ հայտնվելու վտանգից խուսափելու, ավելորդ զոհեր չտալու համար ապստամբները Բաշ Գյառնիով  և  Դարալագյազով նահանջեցին դեպի Զանգեզուր:

Ուսումնահայրենագիտական ճամփորդությանը մասնակցում են Ավագ դպրոցվարժարանի սովորողները և բոլոր ցանկացողները: Հաղթահարելու ենք դեպի Կաքավաբերդի ամրոց տանող բարձունքը (2300մ),  ծածանելու ենք հայոց եռագույնը բարձունքի գագաթին, քայլելու ենք այն արահետներով, որով, երևի, անցել են շրջափակումից խուսափող ապստամբները: Հնարավորության դեպքում կլուծվեն նաև էկոլոգիական խնդիրներ՝ մաքրման աշխատանքներ, բույսեր, ծառեր: Վայրէջքից հետո Բայբուրդի տեղամասով քայլելու ենք դեպի Աստղիկի ջրվեժ:

 Սեպտեմբերի 26- հոկտեմբերի 8

3.Կոմիտասյան օրեր

  • Կոմիտասի երգերը և բանաստեղծությունները. ընթերցանություն, ունկնդրում, նոր երգեր
  • Տեղեկատվական տարբեր աղբյուրներից տեղեկություններ Կոմիտասի մասին
  • Խոսք երախտիքի
  • Այցելություն պանթեոն
  • Կոմիտաս- Սևակ
  • Պերճ Զեյթունցյան «Վարք մեծաց»
  • Հրաչյա Աճառյան «Հուշեր Կոմիտասի մասին»
  • Ուսումնական փաթեթի ստեղծում
  • Կոմիտաս պետք է հնչի ամեն մի շուրթից—   սիրերգեր
  • Խ. Գ. Բադիկյան  «Կոմիտասը` ինչպիսին եղել է» ( Երևան, 2002)
  • Աշխատանքների  հրապարակում բլոգներում

 Հոկտեմբերի 15 –

4.Գրիգոր Գուրզադյան

  • Կյանքը և ստեղծագործությունը
  • Խոսք երախտիքի
  • Ես և Գուրզադյանը. էսսեների ընթերցում և քննարկումներ
  • Կարպիս Սուրենյան «Էսսեն որպես գրական  ժանր»
  • Աշխատանքների  հրապարակում բլոգներում

Հոկտեմբերի 15-19

5.  Մահարիական օրեր

Հոկտեմբերի 22-28

Դպրոց բնության գրկում. ուխտագնացություն պատմական Հայաստան

«Հոգևորը և աշխարհիկը. միջավայրը ծնում է…»

«Մեր գրականության Վանը»

Նոյեմբերի 1-10 — «Սասնա ծռերի» օրեր

Նոյեմբերի  12-16 Մխիթար Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոնը

Նոյեմբերի 8-15 – Նարեկացու օրեր

  • Իմ Նարեկացին
  • Նարեկացու դատի առեղծվածը
  • Նարեկացին և վրաց իրականությունը
  • Ուխտանես և Նարեկացի
  • Ավանդություններ
  • Ուխտագնացություն Նարեկավանք

Հունվարի 13-17Սփյուռքահայ գրականության օրեր (Մաթեոս Զարիֆյանի 120-ամյակ, Մուշեղ Իշխանի 100-ամյակ, Զահրատի 90-ամյակ)

Հունվարի 24 – Պարույր Սևակի 90-ամյակ

Հունվարի 25-28- Տերյանական օրեր

Փետրվարի  3-8- Հանրակրթական Դիջիթեք 2014 (նյութերի հրապարակումը սոցցանցում` հունվարի 14-ից)

Նախագիծ «Հայաստանը մերն է…» 

1. Հայաստանի քաղաքները

2. Հայաստանի գյուղերը

3. Խոնարհված եկեղեցիներ

Փետրվարի 17-21- Թումանյանական շաբաթ

Փետրվարի 21- մայրենի լեզվի միջազգային օր

Մարտի 10-14- Չարենցյան շաբաթ

Ապրիլի 1-4- Աղայանական օրեր

Ապրիլի 14-18 – Համո Սահյանի օրեր (ապրիլի 14-ին` 100-ամյակի առթիվ)

Ապրիլի 20-27– Դանիել Վարուժանի օրեր (ծննդյան 130-ամյակի առթիվ)

Մայիսի 12-23 — 2013-2014 ուստարվա շրջանավարտների «Ցտեսություն» ուսումնականտոնական նախագիծ

Մայիսի12-17- հեղինակային կրթական ծրագրերի ամենամյա մայիսյան 9-րդ հավաք

Մայիսի 28-31 — Հանրապետության օրեր. կենսամշակութային արշավներ

 «Բարձունքների հաղթահարում-2

Հանրապետության օր- մայիսի 28

           Երևան-Վայոց ձոր- Հերհեր- Վայոց սար (2500մ)

  • Դժվարամատչելի բարձունք, որտեղ գտնվում է հանգած հրաբուխի խառնարան, փոքրիկ մատուռ, բնակլիմայական տարբեր գոտիների առկայություն կողք կողքի, սառնորակ աղբյուր, որը, ըստ տեղացիների պատմությունների, սեպտեմբերի սկզբից սառչում է:
  • Պայմանավորվածությունն արդեն կա տեղի դպրոցի ուսուցիչներից մեկի և Ջերմուկի տուրիստական ընկերության էքսկուրսավարի հետ:

 

Автор: Yelena Sargsyan

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s