Mediaeducational blog

Դեյլ Քարնեգի. Հենց այսօր (մանիֆեստ ամեն օրվա համար)/ Дейл Карнеги

Оставьте комментарий


nkar1Հենց այսօր ես երջանիկ կլինեմ:  Դա նշանակում է, որ  Աբրահամ Լինկոլնի օրինակով կասեմ ինքս ինձ. «Մեծամասնությունը մեզնից երջանիկ է ճիշտ այնքան, որքան ցանկանում է երջանիկ լինել»: Երջանկությունը ներսից է բխում, արտաքին գործոնները դրա հետ ոչ մի կապ չունեն:
2) Հենց այսօր հաշվի կնստեմ նրա հետ` ով եմ իրականում, և չեմ ստիպի շրջապատող աշխարհին  հաշվի առնել իմ ցանկությունները:  Ես կընդունեմ իմ ընտանիքը, աշխատանքը և իմ ճակատագիրը  այնպիսին, ինչպիսին  կան, և կփորձեմ համապատասխանել նրանց:

  3) Հենց  այսօր կհոգամ իմ օրգանիզմի մասին:   Ես կամրացնեմ օրգանիզմս ֆիզիկական վարժություններով, մարմնիս նկատմամբ  հոգատար վերաբերմունքով, ճիշտ սնունդով: Կդադարեմ օրգանիզմս  լցնել  վնասակար ավելորդություններով: Ես ցանակնում եմ օրգանիզմս իդեալական մեքենա դարձնել իմ  կարիքները հոգալու համար:

4) Հենց այսօր կփորձեմ զարգացնել իմ ինտելեկտը: Կփորձեմ իմանալ ինչ-որ արժեքավոր բան: Կստիպեմ ուղեղս աշխատել ու կկարդամ  կարևոր մի բան, որ կպահանջի մտավոր լարվածություն և  մտքերի կենտրոնացում:

5) Հենց այսօր կզբաղվեմ հոգուս կատարելագործմամբ:  Դրա համար երեք բան պետք է անեմ: Որևէ մեկին հաճելի մի բան կանեմ, բայց այնպես, որ ոչ ոք դրա մասին չիմանա: Եվ ևս երկու բան կանեմ, որ սարսափելիորեն չեմ ուզում անել. ուղղակի կամքը փորձելու համար` ինչպես Ուիլյամ Ջեյմսը կասեր:

6) Հենց այսօր  կփորձեմ ամեն առումով հաճելի մարդ լինել:  Կհոգամ իմ արտաքին տեսքի մասին, կփորձեմ ավելի լավ հագնվել, ավելի զուսպ խոսել և ավելի նրբանկատ լինել շրջապատի հետ, գովաբանության աստիճան առատաձեռն լինել, խուսափել քննադատելուց:

7) Հենց այսօր կսկսեմ ապրել  այսօրվա օրով` խուսափելով բոլոր խնդիրներս միանգամից գլխիս թափելուց:  Այդ տասներկու ժամվա ընթացքում  կարող եմ մի քանի կոնկրետ գործ անել, որոնք թողնելով վաղվան, կտանջեն ինձ ամբողջ կյանքիս ընթացքում:

8) Հենց այսօր ինձ համար օրակարգ կմշակեմ:  Կգրեմ` ինչ պետք է անել ամեն կոնկրետ օր: Գուցե չհաջողվի այդ օրակարգին խստորեն հետևել, բայց ամեն դեպքում այն ինձ կազատի երկու  չար փորձանքից` շտապելուց ու անորոշությունից:

9) Հենց այսօր երկու  ժամ կհատկացնեմ հանգստի ու լիցքաթափվելու  համար:  Լավ կլինի, այդ երկու ժամվա ընթացքում, երբեմն մտածեմ Աստծո մասին, դա իմ կյանքին  բարգավաճման զգացողություն կտա;

10) Հենց այսօր կդադարեմ վախենալ:  Ամենաքիչը ես  կվախենամ երջանիկ լինելուց,  ամենաքիչը կվախենամ ամեն հրաշալիքից` ինչ կա այս աշխարհում, հաճույք ստանալուց, կխուսափեմ վախենալ սիրելուց ու հավատալուց, որ ինձ նույնպես սիրում են: Ես կմտածեմ ու կգործեմ երջանիկ մարդու պես, և ես ինձ երջանիկ կզգամ:

Նյութի աղբյուր՝ http://animilanista.wordpress.com/2013/02/10/%D0%B4%D0%B5%D0%B9%D0%BB-%D0%BA%D0%B0%D1

Автор: Yelena Sargsyan

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s