Mediaeducational blog

2013-2014 ուս.տարի, հայ գրականություն, 11-րդ դասարան,

Оставьте комментарий


«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

  2013 –20 14 ուս.տարի

Ելենա Սարգսյան

Հայ գրականություն

11-րդ դասարան

 

                                                                                                   Շաբաթական` 2 ժամ

Ուսումնական գործունեությունը

 

  • ուսումնական առաջադրանքները և դրանց պատասխանները ներկայացվում են էլեկտրոնային եղանակով՝  անհատական, խմբային
  • կայքի համար նյութի ստեղծում. լրատվություն, այլալեզու ԶԼՄ-ներից թարգմանություններ, հրապարակումներին արձագանք, քննարկման առաջարկ, կրթահամալիրի կայքի և այլ  ԶԼՄ-ների հրապարակումներին արձագանք
  • կրթահամալիրյան ստուգատեսի մասնակցության հայտի և նախագծի ձևակերպում
  • ստուգատեսների մասնակցության հայտի ձևակերպում, մասնակցություն
  • ամսական  հաշվետվության ձևակերպում
  • թեստային աշխատանքներ անցած թեմաների շուրջ  (ամսական երկու անգամ)
  • աշխատանք բնագրերի վրա  (ամսական երկու անգամ)
  • համապատասխան բնագրերի ընթերցում և ոճագիտական բնութագրում
  • պատրաստել պրեզենտացիաներ (ամսական մեկ անգամ)
  • օգտվել համացանցից, տարբեր հանրագիտարաններից տեղեկատվություն ձեռք բերելու նպատակով
  • քննարկումների մասնակցություն
  • խմբագրական աշխատանք
  • համացանցում կայք-էջերի , բլոգների թարմացում  (ամսական նվազագույնը երկու անգամ)
    • ստուգումներ (ամսական մեկ անգամ)
  • մասնակցություն դպրոցի մեդիաօլիմպիադաներին
  • փաստերի հավաքագրում, ամփոփում, էլեկտրոնային գրքերի ստեղծում

Խնդիրները

  • ուսումնական ծրագրում ընդգրկված հայ և արտասահմանյան հեղինակների գործերի իմացություն
  • գրական հիմնական սեռերի ու ժանրերի, գրական ուղղությունների ու դպրոցների մասին տեղեկությունների իմացություն
  • բնագրերում պատկերավորման ու արտահայտչական հիմնական  միջոցների տարբերակում, ինչպես նաև ինքնուրույն ստեղծագործական աշխատանքներում դրանց կիրառություն
  • գրական ստեղծագործությունների և արվեստի այլ տեսակների միջև (թատրոն, կինո, կերպարվեստ, երաժշտություն)  զուգահեռներ անցկացնելու, ինքնուրույն դատողություններ և եզրահանգումներ կատարելու կարողության ամրապնդում
  • շարադրանքներ, ռեֆերատներ գրելու, զեկուցումներով, գրավոր և բանավոր հաղորդումներով հանդես գալու, քննարկումներ կազմակերպելու, վարելու կարողությունների մշակում
  • անձի արժեքային համակարգի ձևավորում
  • բարոյական արժեքների  (մարդասիրություն, բարություն, ընկերասիրություն, ազնվություն, պատվախնդրություն, հաստատակամություն, բարեխղճություն) սերմանում

 Մեդիամիջոցների, այդ թվում` կրթահամալիրի կայքի գործածություն

 Ուսումնական գործունեության ընթացքում օգտագործվում են բոլոր մեդիամիջոցները` համակարգիչ, էլ.գրատախտակ,  ձայնագրիչ, կրիչ, ականջակալներ և այլն, դպրոցի կայքը` տարբեր աշխատանքներ իրականացելու համար: Մեդիամիջոցների օգտագործումը հիմնականում նախատեսվում է և ՛դպրոցում, և՛  տանը: Սովորողները իրենց բլոգներում տեղադրում են կատարված աշխատանքները՝  թարգմանությունները, ռեպորտաժները, հարցազրույցները և  լրատվական ժանրի մյուս տեսակներով գրած նյութերը, ամսական հաշվետվությունները, այլ բնույթի գրվածքներ, հղումները ուղարկում դասավանդողին, տեղադրում ավագ դպրոցի ենթակայքում:

 Ստուգում

  • ստուգումն իրականացվում է երեք եղանակով` բանավոր, գրավոր և գործնական
  • ինքնաստուգում, ստուգում, փոխադարձ ստուգում, ստուգման այլընտրանքային ձևեր,

ստուգատես, ծես

  • ստուգումն օգտագործվում է  ոչ միայն որպես արդյունքների ստուգման և վերահսկման միջոց, այլև  ուսումնական գործընթացի անբաժանելի մաս
  • հեռավար առաջադրանքների կատարում

Սովորողի վերջնական գնահատականը ձևավորվում է`  նկատի ունենալով.

     լրատվության, կայքի համար ստեղծված նյութերի, թարգմանությունների , ուսումնական և հայրենագիտական ճամփորդությունների արդյունքը

  • թեմատիկ գրավոր աշխատանքի, գործնական աշխատանքների, կիսամյակային ամփոփիչ աշխատանքների, ինքնագնահատման  և փոխադարձ գնահատման արդյունքները
  • օլիմպիադաների մասնակցությունը
  • խմբային և ինքնուրույն աշխատանքների արդյունքը
  • հետազոտական-ստեղծագործական  աշխատանքների արդյունքը   (ուսումնական տեսանյութերի, տեսահոլովակների, ուսումնական նյութերի ստեղծում, պրեզենտացիաների և տեսադարանների պատրաստում, փաստերի հավաքագրում, ամփոփում, էլեկտրոնային գրքերի  և առաջադրանքների ստեղծում
  • կատարված աշխատանքների հրապարակայնացում մեդիայի միջոցով

 Բովանդակությունը

ՆարԴոս

Կյանքը, ստեղծագործությունը, հոգեբանական ռեալիզմի յուրահատկությունները: «Սպանված աղավնի» վիպակը:

Գրիգոր  Զոհրապ

Կյանքը և ստեղծագործությունը: Զոհրապը որպես նորավեպի արքա: «Ճիտին պարտքը», «Երջանիկ մահը»,« Զաբուղոն», «Այինկա»նորավեպերը

Հովհաննես Թումանյան

Գրական-հասարակական գործունեությունը: Հայրենասիրական քնարերգությունը`«Հայոց լեռներում», «Հայրենիքիս հետ», «Հոգեհանգիստ»: Քառյակները: Պոեմները: «Անուշ» պոեմը, կառուցվածքը, ժանրային առանձնահատկությունները, նախերգանքի և վերջերգի դերը, տաղաչափությունը: «Փարվանա» բալլադը: «Գիքորը» և «Գելը» պատմվածքները:

Ավետիք Իսահակյան

Ստեղծագործության ընդհանուր բնութագիրը: «Աբու-Լալա Մահարի» պոեմը, ժանրային բնութագիրը, կառուցվածքը, լեզվաոճական առանձնահատկությունները: Քնարերգությունը և արձակը: «Ասպետի սերը», «Մեր պատմիչները և գուսանները», «Հայրենի հողը» երկերը: «Լիլիթը» պատմվածքը

Սիամանթո  (Ատոմ Յարճանյան)

Կյանքը, ստեղծագործությունը: «Հողին ձայնը», «Մահվան տեսիլք», «Հոգիս», «Պարը» բանաստեղծությունները

Դանիել Վարուժան

Կյանքը, հասարակական գործունեությունը, բանաստեղծական շարքերը: Հեթանոսական շարժման դերը Վարուժանի ստեղծագործության մեջ: «Նավասարդյան», «Առկայծ ճրագ» բանաստեղծությունները: «Հարճը» պոեմը: « Հացին երգը» բանաստեղծությունների շարքը:

Լևոն Շանթ

Հասարակական գործունեությունը, ստեղծագործության ընդհանուր բնութագիրը, խորհրդապաշտությունը Շանթի ստեղծագործության մեջ: «Հին աստվածներ» դրաման:

 Միսաք Մեծարենց

Ստեղծագործության բնութագիրը, գրական հայացքները. « Ինքնաքննադատության փորձ մը» հոդվածը: Բանաստեղծական շարքերը: Բնության քնարերգությունը և անձնական դրաման: «Ձմրան պարզ գիշեր», «Տու՛ր ինձի, տե՛ր», «Աքասիաներու շուքին տակ» բանաստեղծությունները: «Ըլլա՜յի, ըլլա՜յի…» շարքը: «Բաղձանք» բանաստեղծությունը:

Վահան Տերյան

Հասարակական-քաղաքական գործունեությունը, խորհրդապաշտությունը, չափածոյի լեզվաոճական առանձնահատկությունները: « Հայ գրականության գալիք օրը» հոդվածի գեղագիտական դրույթները: «Մթնշաղի անուրջներ», «Գիշեր և հուշեր»,«Երկիր Նաիրի» շարքերը: Բանաստեղծությունները:

Գրական ուղղությունները

Սիմվոլիզմ  (խորհրդապաշտություն): Գեղագիտական ընդհանուր սկզբունքները:

Նորագույն շրջանի հայ գրականություն

Նորագույն շրջանի հայ գրականության ձևավորումը, գեղագիտական նախադրյալները: Հայրենի և սփյուռքահայ գրականություն: Օտարագիր հայ գրողներ:

Նորագույն շրջանի հայ գրականությունը 20-րդ դարի առաջին կեսին

Եղիշե Չարենց

Կյանքը,ստեղծագործության բնութագիրը և զարգացման փուլերը: Պոեմները`«Դանթեական առասպել», «Վահագն», «Ամբոխները խելագարված»: Երեք «Մահվան տեսիլները»: Բանաստեղծությունները: «Երկիր Նաիրի» վեպը: «Էպիքական լուսաբաց» և «Գիրք ճանապարհի» ժողովածուները, դրանց բնութագիրը: Անհատի և իրականության բախումը: «Նավզիկե» պոեմը: Ստեղծագործության վերջին շրջանի հիմնական մոտիվները, պոեմներն ու բանաստեղծական շարքերը: «Անվերնագիր» բանաստեղծությունը:

Դերենիկ Դեմիրճյան

Ստեղծագործության բնութագիրը: «Վարդանանք» պատմավեպը, աղբյուրները, լեզվական առանձնահատկությունները: Երգիծանքը «Քաջ Նազար» թատերախաղում:

Ակսել Բակունց

Ստեղծագործության բնութագիրը: Ժողովածուները: «Ալպիական մանուշակ», «Մթնաձորի չարքը», «Խոնարհ աղջիկը», «Ծիրանի փողը», «Հին տանը» պատմվածքները: Վեպերն ու վիպակները: Բակունցի արձակի լեզվական արվեստը:

Ստեփան Զորյան

Ստեղծագործության ընդհանուր բնութագիրը: Պատմվածաշարերը`«Տխուր մարդիկ», «Ցանկապատ»: Պատմվածքները: «Պապ թագավոր» վեպը:

Ամփոփում և գրավոր աշխատանքներ

 Ուսումնական գրականություն  

Բնագրեր, լրացուցիչ գրականություն, քրեստոմատիաներ, ուսումնական կայքեր, էլեկտրոնային ռեսուրսներ:

Արտադասարանական ընթերցանություն

*Էդգար Պո

*Շառլ Բոդլեր

*Ֆրանսիական նովելներ

*20-րդ դարի ամերիկյան նովելներ

*Վ. Սարոյան «Իմ անունն Արամ է»

*Շեքսպիր «Ռոմեո և Ջուլիետ»

*Ալբեր Քամյու

*Ֆրանց Կաֆկա

*Սելինջեր

*Գուստավ Ֆլոբեր

*Բունին

Ուսումնական ճամփորդություններ

Մատենադարան

Էրեբունի թանգարան  (ճանաչողական)

Զվարթնոց  (ուսումնական)

Հովհաննես Թումանյանի թանգարան (ուսումնական-հետազոտական)

Չարենցի տուն-թանգարան  (ուսումնական-հետազոտական)

Պատկերասրահ  (ճանաչողական)

Պատմության թանգարան  (ճանաչողական)

Օպերայի և բալետի թատրոն  (դաստիարակչական)

(ցանկը ենթակա է  հնարավոր փոփոխման)

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան(Գյումրի)

 Էլեկտրոնային ռեսուրսներ

1.Հովհաննես Թումանյան

  1. http://www.youtube.com/watch?v=NrGtOFgod7M&feature=related—Թմկաբերդի առումը
  2. http://www.youtube.com/watch?v=uIM19FebQW4—Թումանյան
  3. Ուսումնական փաթեթ- Հովհաննես Թումանյան
  4. Մեդիափաթեթ

2.Ավետիք Իսահակյան

  1. http://www.youtube.com/watch?v=uyRP43C-d6g&feature=related
  2. http://www.youtube.com/watch?v=bOpuT3EYyxo&feature=related
  3. http://www.youtube.com/watch?v=VM3RcW38IGI&feature=related
  4. http://www.youtube.com/watch?v=Trr7U9ecFlk&feature=related

http://www.youtube.com/watch?v=Clr8xGryq28&feature=related

  1. Ուսումնական փաթեթ

3.Վահան Տերյան

  1. http://www.youtube.com/watch?v=i66n6Qf5VKw&feature=related
  2. http://www.youtube.com/watch?v=nWlUWOsSq8E&feature=related
  3. http://www.youtube.com/watch?v=XZWkwEhDgJ4&feature=related
  4. http://www.youtube.com/watch?v=zC6Ih3zNEQI&feature=related

http://www.youtube.com/watch?v=EOzDWgRqIaQ&feature=related

  1. http://www.youtube.com/watch?v=piPdcgSsv4s&feature=related—Հեռացումի խոսքեր
  2. http://www.youtube.com/watch?v=g4kxaGId9rs&feature=related—Վահան  Տերյան
  3. Մեդիափաթեթ

4. Լևոն Շանթ

1.  http://www.youtube.com/watch?v=wg0_Otjo-D0&feature=related—Լևոն Շանթ-1

  1. http://www.youtube.com/watch?v=2M_GgsK5ITo&feature=related—Շանթ-2
  2. Մեդիափաթեթ

5.Դանիել Վարուժան

 1.http://www.youtube.com/watch?v=xc6r8LYRgzE

  1. http://www.youtube.com/watch?v=QZxIx933ywk&feature=related
  2. 2.      Մեդիափաթեթ

  6.Սիամանթո

  1. http://www.youtube.com/watch?v=Hf29FjK-yTE
  2. http://www.youtube.com/watch?v=AJ7VG4wVjNc&feature=related

  7.Եղիշե  Չարենց

       1. Ուսումնական փաթեթ

       2. Մեդիափաթեթ

       3.  http://www.youtube.com/watch?v=KXMvdaN0luU&feature=related

4. http://www.youtube.com/watch?v=tLI-qGjKMaQ&feature=related

5. http://www.youtube.com/watch?v=HMc-7CZMVjk&feature=related

6. http://www.youtube.com/watch?v=wYS9DVLPk0A&feature=related

7.http://www.youtube.com/watch?v=vkw2X7sjESE&feature=related

  8.Դերենիկ Դեմիրճյան

Մեդիափաթեթ

 

 

   

Автор: Yelena Sargsyan

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s