Թեստային աշխատանք


 Թեստ 1,

  1. 1.    Բառերից քանիսո՞ւմ է բաց թողած տեղում գրվում է.

ան-, երբևից-, մանր-, վայր-ջք, լայն-կրան, առօր-ական, ան-ական, այժմ-ական, ինչև-, գոմ-շ

  1. 2.    Բառերից քանիսո՞ւմ է բաց թողած տեղում գրվում հ.

արհամար-անք, ամպ-ովանի, խոնար-ում, բարեշնոր-, ապաշխար-անք, արհավի-րք, ընդ-ամենը, ընդ-անուր, մանադազգա-, հեթ-եթալ

  1. 3.    Բառերից քանիսո՞ւմ է բաց թողած տեղում գրվում ք.

բարվո-, գո-նոց, գո-ավոր, ջրապապա-, նորո-ել, հո-ս, հավա-ել, հո-նաբեկ, ո-ելից, ոռո-ել, Մար-ար, հովվեր-ություն

  1. 4.    Ո՞ր շարքերի բոլոր բառերի բաց թողած տեղում է գրվում կրկնակ տառ.

1)       տ-ալ, կ-անք, ծաղկափ-իթ, լուսա-իկ

2)       ու-ամիտ, ծառու-ի, ա-ահայր, ըն-իմանալ

3)       Հե-ադա, Աքի-ես, Հո-անդիա, Վիե-նա

4)       ֆի-ական, խ-ալ, հե-երգություն, բա-ադ

5)       ի-սունական, բու-այական, բնօ-ան, մ-կահավ

6)       ճռճ-ալ, միատա-, վշտա-ուկ, այ-ենական

  1. 5.    Տրված բառերից և բառաձևերից քանիսում ուղղագրական սխալ կա.

Բահրեյնի, Ջուղայեցի, երեկոյան, Սոմալիյում, վերարկույով, Չիբուխլույում, աղուսյակ, սյունյակ, պայուսակ, Օֆելիայի:
6.Տրված տեքստում քանի ուղղագրական սխալ կա.

Անթափանց, սռթսռթացնող խոնավությամբ թաթաղված էր օդը: Ցուրտ գիշերով Օխոտյան ափի ողջ երկայնքով մղվում էր երկու ընբոստ տարերգի անհաշտ ընբիշային պայքարը. Ցամաքը խոչնդոտում էր ծովի առաջընթացը, ծովը չէր դադարում անընդհատ ցամաքի վրա հարձակվելուց, մակնթացությունից:

7.Նշել այն նախադասությունների քանակը, որոնցում կրավորական սեռի բայ կա:

1. Իմ թախիծն էլ այն ամպի պես
Ցնորում է քնքշաբար,
Բոցավառվում` հիշելով քեզ,
Եվ արտասվում քեզ համար:
2. Իմ հոգին որպես թափառիկ մի շուն,
Մոլորված քայլով ու մահն աչքերում`
Ահաբեկ, անօգ փախչում է հեռուն:
3. Կփակվեմ, կփակվեմ իմ խցում
Ու մենակ, մեն-մենակ կմնամ,
Խոհերի, մտքերի օվկիանում
Մինչև լույս, մինչև մութ կլողամ:

4. Օրորված է հոգիս ձմեռվա
Օրերի օրորով, ու անուշ
Թախիծն է ծավալվել ինձ վրա:
Եվ նուրբ է իմ կյանքըէ որպես հուշ:
5. Ես չար հոսանքից մղված եմ հեռուն,
Եվ անվերադարձ փակված է ուղին,
Մի որբ մանուկ է հոգիս մոլորուն`
Մատնված մութին ու մառախուղին:

8. Տրված  հատվածում նշել վաղակատար դերբայների քանակը:

Տասնյակ տարիներ էին անցել: Երևան գալով` մի օր հանդիպեցի ուսուցչիս: Որքա˜ն փոխվել էր նա: Նրա գզգզված մորուքը ճերմակ էր բամբակի պես, արագաշարժ ոտքերը թուլացել էին: Նա մեջքից կորացել էր, վառվռուն աչքերը մարել էին մեռած աստղերի պես: Բայց նա հպարտությամբ փորձեց պատասխանել իմ բարևին, ուղիղ ու ձիգ կանգնել, ու ես զգացի, որ սիրում ու հարգում եմ նրան:

9. Նախադասություններից քանիսո՞ւմ կա հարկադրական եղանակով տրվաց բայ:

1.Ամենևին պետք չէ մարդկանց նեղացնել մանրուքների պատճառով:

2.Այնպիսի երգեր են պետք, որ հուզեն ամենքի հոգիները:

3.Նա հայտնեց, որ իրեն մի քանի իրեր գնելու գումար է պետք:

4.Նա անպայման պետք է ինձ հետ աշխատի:

5.Նա խոստացավ, որ պիտի մի քանի օրից գործընկերներին հանդիպի:

10. Նշել այն նախադասությունների թվահամարները, որոնցում պակասավոր բայ չկա:

1.Վառվում է մոմը դողդոջ փայլերով

Հեռու անկյունում,

Ելնում ես անխոս, հպարտ քայլերով,

Մահապարտի պես այնտեղ ես գնում:

2.Բոլոր հույսերին օրոր է ասում,

Օրոր է ասում,

Բաբախուն սիրտս գրկել է ուզում ,

Անխաբ խնդություն ոսկե երազում:

3.Չկան օրերն ահարկու,

Չկա ժամ ու ժամանակ,

Ուրվական ենք մենք երկու

Միշտ իրար հետ, միշտ մենակ:

4.Ոսկեհանդերձ եկար և միգասքող,

Տխուրաչյա´ աշուն, սիրա´ծ աշուն:

5.Տեսնո՞ւմ ես` որքան,  որքան արագ

Անցնում են բոլորն ու դառնում հուշ:

11. Տրված նախադասություններում ընդգծվածներից քանի՞սն են կապ

1.Բաժակը ձեռքիս  պատահաբար ընկավ:

2.Գրիչը վայր ընկավ նրա ձեռքից:

3.Քո ձեռքից ես կրակն ընկա:

4.Նրա հոդվածը ձեռքից ձեռք անցավ:

5.Նա ձեռքով արեց, և մենք մոտեցանք:

12.Ո՞րն է նախադասության ճիշտ գծապատկերը:

Երբ դասաժամը վերջացավ, և աշակերտները պիտի ցրվեին, ընկերս, որ շատ երգ սիրող էր, խնդրեց ուսուցչին, որ աշակերտները մի երգ երգեն:

 

 

 

1)

2)

 

 

 

  1. 3.                                                            4.

 

13. Ո՞ր բառակապակցությունը դարձվածային իմաստ չունի:

1) ճանապարհը ոտքով անցնել

2) ականջին օղ անել

3) խելք խելքի տալ

4) աչքը վրան պահել

14. Ո՞ր շարքի բառազույգերն են հականիշներ:

1) ճիշտ-թյուր, մակերեսային-ծանծաղ

2) կիրթ-անտաշ, բերկրալից-թախծոտ

3) պատվարժան-անարգ, նոր-վերջին

4) կանուխ-վաղ, խորթուբորդ-ողորկ

15. Ո՞ր շարքի բոլոր բառերն են անհոդակապ:

1) գարեջուր, պարընկեր, հայազգի

2) ազգընտիր, բազկաթոռ, փոշեհատիկ

3) սերմնագռավ, արքայազն, կարճալիք

4) հատընտիր, ադամորդի, աղեխարշ

16. Ո՞ր բառի արմատը ինքնուրույն չի գործածվում:

1) ուղևոր

2) ճեմարան

3) սեղմակ

4) համեղանալ

17. Ո՞ր բառը կազմությամբ բարդ ածանցավոր չէ:

1) չվացուցակ

2) հնգամյա

3) արյունարբու

4) դյուրագրգիռ

18. Ո՞րն է բաշխական թվաան:

1) վեցերորդ

2) հարյուրական

3) մի երկու

4)  մեկ քառորդ

19. Ո՞ր շարքի բոլոր բառերն են հոգնակին կազմում ներ վերջավորությամբ:

1) պատճեն, արձակագիր, ռուս, հանքափոր

2) մեծատառ, օրինագիծ, հողամաս, նախագահ

3) ամսագիր, ֆիդայի, երկտող, խաղաթուղթ

4) ժամկետ, վայրէջք, նստացույց, վագր

20. Ո՞ր նախադասության մեջ կա ան արտաքին հոլովման ենթարկվող բառ:

1) Սենյակի մի անկյունում՝ գահավորակի վրա, բազմել էր իշխանուհին:

2) Հյուրերի գալուստը զարմացրեց տանտերերին:

3) Վերջապես երևաց ծաղիկներով ու դրասանգներով զարդարված հոյակապ դուռը:

4) Լսելով քրոջը վիրահատող բժշկի անունը՝ Սեդրակը հանգիստ շունչ քաշեց:

21.  Ո՞ր նախադասության մեջ կա գերադևական աստիճանով ածական:

1) Ամեն տեսակ երգ երգեցի. Ամենից լավ տաղն է էլի,

Սայաթ-Նովի անմահական, դրախտային խաղն է էլի…

2) Կարծես մանկական կապույտ երազում

Ամեն ինչ այնպես ժպտում էր աննենգ:

3) Բյուրավոր բանակներ ելան՝ վիթխարի, համարձակ, անահ:

4) Եկար հուշիկ, անչար ավաղներով,

Օրորներով ամենօրոր…

22.  Ո՞ր նախադասության մեջ չկա դերանուն:

1) Առաջին երկու շաբաթը շատ արագ անցավ, նորեկները սովորեցին գյուղին, և ամեն ինչ մտավ հունի մեջ:

2) Ակսել Բակունցն առասպելի հերոսի պես ընդամենը մի քանի տարում սովորական գյուղթղթակցից դարձավ հայ մեծ գրող:

3) Գավառական փոքրիկ քաղաքում ավտոմեքենա տարն մեկ է երևում, իսկ փողոցներում էլ մարդ չկա:

4) Մայրը, վերջալույսի արևի շողերից աչքերը ձեռքով ծածկելով, նայում էր կածանի կեռումեռ պտույտին և սպասում, թե երբ են երևալու հարսն ու աղջիկը:

23.  Ընդգծվածներից ո՞րն է ներգործական սեռի բայ:

1) Սակայն անհայտ աղբյուրներից երբեմն հասնումէին լուրեր:

2) Ես, ձիու սանձից բռնած, վազեցի սանդուղքի կողմը:

3) Ոչ ոք չիհաղթի արքա Աթիլլին:

4) Այր մի, որ եկավ ապացուցելու, Թե մի տեղ վերջը դառնումէ Սկիզբ:

24.  Ո՞ր նախադասության մեջ չկա հարակատար դերբայ:

1) Վայրկյաններն անցնում էին, և նա հասկանում էր, որ մոտենում է այն պահը, երբ ստիպված պիտի լինի կանգնել:

2) Նա գիտակցում էր, որ վաղ թե ուշ պետք է վեր կենա ու երես առ երես նայի իր հետևում կանգնածին:

3) Երեկոյան կողմ նավը հատեց հասարակածը՝ ուղղություն վերցնելով դեպի երկրագնդի հարավային բևեռը:

4) Մարդը լարված ականջ էր դնում, մինչև որ մեջքին պարզորոշ զգաց ինչ-որ մեկի շնչառությունը:

25.  Ո՞ր շարքի բոլոր բայերն են ըղձական ապառնի ժամանակաձևով:

1) տեսանք, զմայլվում եմ, չեմ կանգնեցնի, արգելեին

2) փախչեմ, չտանի, դառնան, կառուցեք

3) որոշել է, կարդայինք, մոտեցնեմ, պահանջեք

4) գնալու է, լիներ, կհասցնես, չերգեմ

 

 

 

 

 

 

 

  1.  

 

 

 

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

w

Connecting to %s