Mediaeducational blog

Խոսքի մշակույթ. նախագիծ

Оставьте комментарий


10-11-րդ  դասարան

Բոլոր նախագծերը իրագործվում են անհատական նոթբուք-նեթբուքերով՝ ներբեռնված անհրաժեշտ համակարգչային ծրագրերով:

 Նախագիծ 1.

Գեղարվեստական խոսք

«Ամեն ինչի սկիզբը սերն է»

Ի՞նչ տարբերություն կա սովորական խոսակցական լեզվի, պատմական և քաղաքական բովանդակությամբ  ստեղծագործությունների և գրավոր գեղարվեստական խոսքի միջև: Չափածո և արձակ խոսք: Չափածոյի հուզական ներգործման միջոցները: Բանաստեղծական խոսքի պատկերավորությունն ու արտահայտչականությունը: Սիրելի բանաստեղծ և բանաստեղծություն: Ընթերցած նյութը համառոտ պատմելու կարողության զարգացում: Գեղեցիկ և պատկերավոր խոսքի արժեքը:

Գործնական աշխատանքներ

Քայլ 1.

Սովորողները նշանակված ժամկետում կատարում են նախօրոք ստացած առաջադրանքը.

  • Ուսումնասիրել Վ. Տերյանի, Պ. Սևակի, Ավ. Իսահակյանի, Հ. Սահյանի սիրո բառապաշարը: Ներկայացնել մարդկային հոգու ապրումները, դատողություններ անել սիրո, հավատարմության մասին:
  • Մշակել սեփական զգացմունքների, ծնողների, ընկերների, զավակների, ընտրած մասնագիտության, մարդկանց, բնության նկատմամբ ունեցած սիրո մասին խոսելու կարողություն:

Կատարված հետազոտական աշխատանքները տեղադրում են իրենց բլոգներում, հղումները ուղարկում դասավանդողին:

Քայլ 2. Ուսումնական գործունեության ընթացքում սովորողներն ըստ ցանկության ներկայացնում են իրենց աշխատանքները, լրացնում իրար, հարցեր տալիս:

Քայլ 3.

Հանձնարարություն

Ըստ նախասիրության` անգիր սովորել տրված հեղինակներից որևէ մեկի մի բանաստեղծությունը (Հ. Թումանյան, Ավ. Իսահակյան, Ե. Չարենց, Հ. Սահյան, Հ. Շիրազ, Պ. Սևակ):

Քայլ 4.

Բանավոր խոսք:

  • Ասմունք: Մեկնաբանություն
  • Արտասանել ընտրած բանաստեղծությունը՝ մեկնաբանելով ինչո՞ւ է հատկապես ընտրվել այն:
  • Գտնել բանաստեղծության պատկերավորման և արտահայտչականության միջոցները, հանգավորման առանձնահատկությունները:
  • Չափածո խոսքը վերածել արձակի՝ մատնանշելով նրանց տարբերությունները:

Գրավոր խոսք

 ա.Գրել ստեղծագործական աշխատանք՝ բանաստեղծությունից դուրս բերված պատկերավոր խոսքերի, մակդիրների, համեմատությունների ու փոխաբերությունների օգտագործումով` «Բարև, սիրելի՛ս… վերնագրով:

բ.Շարունակի՛ր միտքը: Առաջարկել անավարտ չափածո կամ արձակ տողեր, նախադասություններ՝ հանձնարարելով ավարտել դրանք:

գ. Դատավարություն: Նար-Դոսի «Սպանված աղավնին», «Ես և նա»  և այլն:

Սիրո մասին առածների, ասացվածքների, ասույթների, նշանավոր մարդկանց խոսքերի ոձեռքբերում և խոսքում դրանք օգտագործելու հմտության ձևավորում:

5. Թեմային առնչվող երգերի ունկնդրում և կատարում:

Կատարված աշխատանքները տեղադրում են իրենց բլոգներում, հղումները ուղարկում դասավանդողին:

Նախագիծ 2.( աշխատանքը կատարման փուլում է)

«Բարին և չարը»,  Խիղճ»

Հաղորդակցում. թևավոր խոսքեր 

Թեմայի բովանդակությունը

Համառոտ խոսք: Առանձնահատկությունները: Համառոտ խոսք կառուցելու, ընթերցած նյութը համառոտ վերարտադրելու, խոսքում ասույթներ, թևավոր խոսքեր օգտագործելու կարողության մշակում:

Սովորողներին  ծանոթացնել  հրապարակային խոսքի և զրույցի կառուցման արվեստին, ներկայացնել  կիրառվող  բառացանկը, մշակել մանրամասնություններից և ավելորդություններից զերծ, հակիրճ խոսք կառուցելու կարողություններ:

Մշակել սեփական արարքները, դրանց դրդապատճառները ներքին խոսքով վերլուծելու, դրանք նախ` գրավոր, ապա՝ բանավոր արտահայտելու կարողություն: Ուշադրություն դարձնել խոսքի համոզչականության, հիմնավոր, կուռ տրամաμանության, ավարտունության վրա: Բառապաշարը հարստացնել բարին և չարը բնութագրող բառերով և արտահայտություններով:

Արձակ և չափածո ստեղծագործությունների ընթերցման, դրանց իմաստի շուրջ վերլուծությունների, դատողությունների ճանապարհով  սովորողների մեջ ձևավորել խոսքի ներգործուն ուժի միջոցով բարոյական և կամային բարձր հատկանիշներ ձևավորելու հմտություններ:

Գործնական աշխատանքներ

Հանձնարարություն

1. Կարդալ հանձնարարված փոքրածավալ պատմվածքները (թեմային համապատասխան), պատրաստվել դրանց գաղափարի, ենթատեքստի շուրջ դատողություններ անելու:

2. Քննարկումներ, բանավեճեր առաջադրված իմաստուն խոսքերի, դատողությունների շուրջ:

3. Բանավոր խոuք: Ասմունք: Մեկնաբանություններ:

ա. Արտասանել Խ. Դաշտենցի  «Հարդը գնում է,  ցորենն է մնում» բանաստեղծությունը: Սովորողների  մասնակցությամբ զրույց՝ ապրելու նպատակի տարբեր դրսևորումների, խղճի ու նվիրման, նպատակին հասնելու համար դժվարություններ հաղթահարելու, չարին մարտահրավեր նետելու, բարին ու գեղեցիկը արմատավորելու և հաստատելու մասին:

բ. Անգիր սովորել բարու, չարի, խղճի մասին ասույթներ, դատողություններ անել դրանց շուրջ:

գ. Կարդալ արձակ ստեղծագործություններ և համառոտ վերարտադրել:

դ. Բանավոր շարադրություն  «Բարու և չարի իմ չափանիշը»

ե.Գործնական աշխատանքներ

Հանձնարարություն

1. Կարդալ հանձնարարված փոքրածավալ պատմվածքները (թեմային համապատասխան), պատրաստվել դրանց գաղափարի, ենթատեքստի շուրջ դատողություններ անելու:

2. Քննարկումներ, բանավեճեր առաջադրված իմաստուն խոսքերի, դատողությունների շուրջ:

3.Գրավոր վարժություններ թեմայի շուրջ (շարունակել անվարտ միտքը, ընդգծված բառերը փոխարինել հարմար հոմանիշներով, ընդարձակել միտքը և այլն):

Автор: Yelena Sargsyan

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s