Mediaeducational blog

Հայ գրականություն, 12-րդ դասարան

Оставьте комментарий


«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

2013-2014 ուս.տարի

Ելենա Սարգսյան

Հայ գրականություն

12-րդ դասարան

 (Շաբաթական 3 ժամ, տարեկան՝ 102, որից 50 ժամը տրամադրել կրկնությանը, պետական ավարտական քննության  նախապատրաստմանը և խորհրդատվությանը)

Խնդիրները

  • ուսումնական ծրագրում ընդգրկված հայ և արտասահմանյան հեղինակների գործերի իմացություն
  • գրական հիմնական սեռերի ու ժանրերի, գրական ուղղությունների ու դպրոցների մասին տեղեկությունների իմացություն
  • բնագրերում պատկերավորման ու արտահայտչական հիմնական  միջոցների տարբերակում, ինչպես նաև ինքնուրույն ստեղծագործական աշխատանքներում դրանց կիրառություն
  • գրական ստեղծագործությունների և արվեստի այլ տեսակների միջև (թատրոն, կինո, կերպարվեստ, երաժշտություն)  զուգահեռներ անցկացնելու, ինքնուրույն դատողություններ և եզրահանգումներ կատարելու կարողության ամրապնդում
  • շարադրանքներ, ռեֆերատներ գրելու, զեկուցումներով, գրավոր և բանավոր հաղորդումներով հանդես գալու, քննարկումներ կազմակերպելու, վարելու կարողությունների մշակում
  • անձի արժեքային համակարգի ձևավորում
  • բարոյական արժեքների  (մարդասիրություն, բարություն, ընկերասիրություն, ազնվություն, պատվախնդրություն, հաստատակամություն, բարեխղճություն) սերմանում

Մեդիամիջոցների, այդ թվում` կրթահամալիրի կայքի գործածություն

Ուսումնական գործունեության ընթացքում օգտագործվում են բոլոր մեդիամիջոցները` անհատական նոթբուք, էլգրատախտակ, ձայնագրիչ, կրիչ, ականջակալներ և այլն, դպրոցի կայքը` տարբեր աշխատանքներ իրականացելու համար: Մեդիամիջոցների օգտագործումը հիմնականում նախատեսվում է և՛ դպրոցում, և՛  տանը: Ավագ դպրոցի ուսումնական կայքում տեղադրվում են սովորողների կողմից կատարված աշխատանքները, թարգմանությունները, ռեպորտաժները, հարցազրույցները և լրատվական ժանրի մյուս տեսակներով գրած նյութերը, ամսական հաշվետվությունները:

Աշխատանքները կազմակերպելիս պետք է՝

  • սովորողները պետք է ներգրավվեն ակտիվ ուսումնառության մեջ՝  ունենալով  անհատական նոթբուքնեթբուք`  ներբեռնված  WinRAR , Fast Empty Folder Finder  (ծրագիրը կօգնի  գտնել համակարգչում գտնվող դատարկ թղթապանակները), Vegas Pro, Adobe Photoshop,  Microsoft  office 10, Smart Notebook, մոնտաժային, ֆայլերի ձևաչափերը փոխարկող, Adobe Reader PDF,  Media Player,

Video Converter և այլ ծրագրերով, բառարաններ),  թվային ձայնագրիչ, ֆոտոխցիկ

  • ուսումնառությունը պետք է լինի իրական հետազոտական  և համագործակցային
  • սովորողները պետք է հանդես գան որպես հետազոտողներ

Ուսումնական միջավայր են  mskh.am կայք` մեդիագրադարանի  էլեկտրոնային ռեսուրսներ, «Դպիր», «Լուսաստղ», «Հեռադիտակ», ամսագրերը, ուսուցչի , սովորողի, տարբեր բլոգներ, տարբեր որոնողական համակարգեր, youtube,  կայքէջեր, համաշխարհային էլեկտրոնային գրադարանների ռեսուրսներ, ուսումնական TV.Mskh

Ուսումնական գործունեությունը.
գեղարվեստական արձակ և չափածո երկերի ընթերցում, վերլուծություն և մեկնաբանում
գրական տեքստի համակողմանի վերլուծություն
գրական երկի, հեղինակի գրական ժառանգության, գրողի ոճի, գրական հերոսի բնութագրման վերաբերյալ
գրավոր կարծիք ուսումնասիրվող գրական երկի վերաբերյալ
բառային աշխատանք` ստեղծագործության բառապաշարի ոճական քննություն, հոմանիշների, հականիշների, հնաբանությունների, պատմաբառերի, նորաբանությունների ոճական կիրառության բացահայտում և գնահատում

Ուսումնական գործունեության տեսակներ և ձևեր

  • նյութի  յուրացմանը  ուղղված աշխատանք
  • խմբային, զույգերով, անհատական  աշխատանք
  • անհատապես կամ խմբով կատարած աշխատանքի ներկայացում
  • հարցերի առաջադրում
  • քննարկում
  • թեմատիկ ստուգման առաջադրանքների կատարում
  • կարճ ստեղծագործական, վերլուծական աշխատանքի կատարում
  •  գործնական աշխատանքների կատարում
  • հետազոտական և նախագծային աշխատանք

Կրթահամալիրի կարգերով որոշված այլ տեսակի գործունեություն

  • ուսումնահայրենագիտական ճամփորդություններ
  • ուսումնա-հասարակական նախագծեր
  • ստուգումներ
  • մասնագիտական փորձառություն
  • ինքնասպասարկման աշխատանք
  • մասնակցություն կրթահամալիրային օրացույցով որոշված ծեսերին, տոներին, ստուգատեսներին և այլ միջոցառումներին
  • Ընթացիկ նյութի ամրապնդման և վարժանքի համար տրվող առաջադրանք. բովանդակային առումով ունի կոնկրետ ուղղվածություն. հանրակրթական դասընթացներից տրվում է անհրաժեշտ նվազագույնը, խորացված ուսուցման դասընթացներից` երեք մակարդակով. պարտադիր, ցանկալի, ավելի բարձր: Առաջադրանքները տեղադրված են լինում դասավանդողի օրացույցում: Առաջադրանքի համար տրվող ժամանակը որոշում է դասավանդողը`  ելնելով դասացուցակից և առաջադրանքի ծավալից: Գրավոր առաջադրանքների պատասխանները տեղադրում են իրենց բլոգներում, հղումները ուղարկում դասավանդողին` նշելով առաջադրանքի կատարման համար ծախսած ժամանակը:

Ծավալուն տեքստի ընթերցում (գիրք, էսսե, պատմվածք, հոդված, ռեֆերատ և այլն), ընթերցածի վերաբերյալ առաջադրանքների կատարում

Այս հանձնարարությունը տեղադրված են լինում դասավանդողի օրացույցում: Այս հանձնարարության նպատակը ոչ միայն տեքստի ընթեցումն է, այլև ընթեցել սովորեցնելը, բառային աշխատանքը, ընթերցանության միջոցով քննադատական մտածողության զարգացումը: Դրա համար էլ ընթերցումն ուղեկցվում է առաջադրանքներով: Սովորողները կատարված առաջադրանքների հղումները ուղարկում են դասավանդողին`  նշելով առաջադրանքի կատարման համար ծախսած ժամանակը: Հանձնարարության կատարման համար ժամանակը ընտրում է դասավանդողը` ելնելով տեքստի ծավալից, տեքստի վերաբերյալ տրվող առաջադրանքների քանակից և բարդությունից:

Տեղեկատվության որոնում, համակարգում
Ընթացիկ աշխատանքների համար անհրաժեշտ տեղեկատվության որոնում, գտած ինֆորմացիայի հավաստիության հիմնավորում, մշակում: Առաջադրանքը տեղադրված է լինում դասավանդողի օրացույցում: Առաջադրանքի կատարումը երևում է հետագա աշխատանքների ընթացքում:

Զեկուցումների, ցուցադրությունների (նաև տեսացուցադրություններ) պատրաստում
Կարճաժամկետ`  դասարանական ընթացիկ աշխատանքների վերաբերյալ զեկուցումներ, ցուցադրություններ: Այս առաջադրանքը սովորողները ստանում են իրենց էլեկտրոնային հասցեներին: Աշխատանքը կարող է լինել խմբային: Հանձնարարության կատարման համար տրվում է մինչև մեկ շաբաթ ժամանակ:
Երկարաժամկետ` որևէ հավաքի, ստուգատեսի ժամանակ արվող զեկուցում, ցուցադրություն: Սովորողը հանձնարարությունը ստանում է իր էլեկտրոնային հասցեին: Հանձնարարությունը կարող է լինել խմբային:  Հանձնարարության համար կարող է տրվել մինչև չորս ամիս ժամանակ:

Ստուգում և գնահատում

Ինքնաստուգում, ստուգում, փոխադարձ ստուգում, ստուգման այլընտրանքային ձևեր, ստուգատես, ծես

Ստուգումն իրականացվում է կրեդիտայի  եղանակով` բանավոր, գրավոր և գործնական (10 կրեդիտ)

Ստուգումն օգտագործվում է  ոչ միայն որպես արդյունքների ստուգման և վերահսկման միջոց, այլև այն դառնում է ուսումնական գործընթացի անբաժանելի մաս

Սովորողի վերջնական գնահատականը ձևավորվում է` նկատի ունենալով.

  • ամսական հաշվետվությունները, լրատվության, կայքի համար ստեղծված նյութերի, թարգմանությունները -1 կրեդիտ
  • ուսումնական և հայրենագիտական ճամփորդությունների արդյունքը-1 կրեդիտ
  • թեմատիկ գրավոր աշխատանքի, գործնական աշխատանքների, կիսամյակային ամփոփիչ աշխատանքների արդյունքը – 2 կրեդիտ
  • ինքնագնահատման  և փոխադարձ գնահատման, բաց հարցերով  քննարկումների  արդյունքը- 1 կրեդիտ
  • խմբային և ինքնուրույն աշխատանքների արդյունքը հետազոտական  աշխատանքների արդյունքը-1 կրեդիտ
  • օլիմպիադաների մասնակցությունը-1
  • ուսումնական կենտրոնի կողմից  անցկացված ստուգումների արդյունքները-1
  • ընթերցանության, քննարկումների, նախագծերի մասնակցության, իրականացման արդյունքը- 2 կրեդիտ

Նորագույն շրջանի հայ գրականությունը XX դարի երկրորդ կեսին

ԿոստանԶարյան -«Նավը լեռան վրա»

ՇահանՇահնուր «Նահանջ առանց երգի»

ԳուրգենՄահարի — «Ծաղկած փշալարեր»

ՆաիրիԶարյան  «ԱրաԳեղեցիկ» , «Ասք Անդրանիկ զորավարի» ասքը

ՀովհաննեսՇիրազ«Բիբլիական» պոեմը, «Մայրս», «Կուզեի նստել մի քարի վրա…», «Կտակ»
ՀամոՍահյան— «Մայրամուտից առաջ» և «Քարափների երգը» ժողովածուներըՊարույր Սևակ —« Մարդը ափի մեջ», «Եղիցի լույս», ժողովածուները, «Անլռելի  զանգակատուն»

Հրանտ Մաթևոսյան- Արձակի լեզվաոճական առանձնահատկությունները: «Աշնան արևը» վիպակը:

Ժամանակակից հայ բանաստեղծներ. Մարո Մարգարյան, Գևորգ Էմին, Սիլվա Կապուտիկյան, Վահագն Դավթյան, Ռազմիկ Դավոյան…

Ժամանակակից հայ արձակագիրներ. Լեռ Կամսար, Մկրտիչ Արմեն, Խաչիկ Դաշտենց, Սերո Խանզադյան, Մուշեղ Գալշոյան…

 Ամփոփում և ստուգումներ

 Ուսումնական գրականություն

Բնագրեր

Գուրգեն Մահարի «Մանկություն»

Հրաչյա Հովհաննիսյան « Հազարից մեկը» հուշ-պատառիկ  Զարյանի մասին

Ս. Աղաբաբյան -«Հովհաննես Շիրազ»

Համո Սահյան « Ինձ բացակա չդնեք»

Հ. Չարխչյան « Սևակի մահվան առեղծվածը»

Հ. Չարխչյան « Սևակի մեծ սերը.Սուլամիթա»

Շտեմարաններ-2013, 1, 2, 3, 4, 5

Էլեկտրոնային ռեսուրսներ

1.ԿոստանԶարյան

Մեդիափաթեթ

 2. ՇահանՇահնուր.

Մեդիափաթեթ

3.ԳուրգենՄահարի

1. Ուսումնական փաթեթ

2. Մեդիափաթեթ

4.ՆաիրիԶարյան

Մեդիափաթեթ

  5.ՀովհաննեսՇիրազ

Մեդիափաթեթ

 6.ՀամոՍահյան

 

  1. http://www.youtube.com/watch?v=zz2ydQpDEew&feature=related
  2. http://www.youtube.com/watch?v=t7oVNEZOWZw&feature=related
  3. http://www.youtube.com/watch?v=U5MAeHexEbc&feature=related-
  4. Ուսումնական փաթեթ

 7. Պարույր Սևակ

  1. http://www.youtube.com/watch?v=rSd7oTxXnqw&feature=related—-
  2. 2. http://www.youtube.com/watch?v=rSd7oTxXnqw&feature=related—
  3. http://www.youtube.com/watch?v=kRBOKDH5Q18&feature=related—+
  4. http://www.youtube.com/watch?v=j7a_kcQIxS8&feature=related-
  5. http://www.youtube.com/watch?v=oVfek971XeU&feature=related
  6. http://www.youtube.com/watch?v=dDClwwkhdBE&feature=related
  7. http://www.youtube.com/watch?v=n13SsPOVVKU&feature=related
  8. http://www.youtube.com/watch?v=NTKlEqHlaso&feature=related
  9. http://www.youtube.com/watch?v=fbm8lXpp_X8&feature=related
  10. http://www.youtube.com/watch?v=SHEaIEyMQIU&feature=related
  11. http://www.youtube.com/watch?v=EDCs4bVH2-c&feature=related

Ուսումնական փաթեթ

 8.Հրանտ Մաթևոսյան

Մեդիափաթեթ

 

Автор: Yelena Sargsyan

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s