Mediaeducational blog

Աղջոց Սուրբ Ստեփանոս վանք

Оставьте комментарий


Աղջոց Ս. Ստեփանոս վանքը գտնվում է ՀՀ Արարատի մարզում,Գեղարդավանքից 7 կմ հարավ-արևելք, լեռան լանջին: Ըստ ավանդության՝ հիմնադրել է Գրիգոր Ա Լուսավորիչը IV դ. սկզբին՝ որպես կուսանաց վանք, Տրդատ Գ արքայի հալածանքներից փախած և այստեղ ապաստանած Ստեփանոս քահանայի նահատակության վայրում: Ներկայիս կիսավեր համալիրը կառուցվել է XIII դ. և բաղկացած է 2 եկեղեցիներից, գավթից, նրանցից հյուսիս գտնվող բնակելի ու տնտեսական շինություններից: Գլխավոր` Ս. Ստեփանոս եկեղեցին 1212-17-ինկառուցել է վանահայր Աբել վարդապետը, իշխան Գրիգոր Խաղբակյանիօժանդակությամբ: Եկեղեցին ունի ներքուստ խաչաձև, 4 անկյուններում երկհարկավանդատներով, գմբեթավոր հորինվածք (գմբեթն ավերվել է երկրաշարժից):Արևմտյան կողմից կից է վանքի գավիթը (1217-34), որի ծածկն իրականացված էեղել երկու զույգ խաչվող կամարներով (պահպանվել են գավթի արևելյան մասի պատերը): Ս. Ստեփանոս եկեղեցուն հյուսիսից կից է Երեմիա վանահոր օրոքիշխան Վասակ Խաղբակյանի 1270-ին կառուցած Ս. Պողոս-Պետրոս թաղածածկեկեղեցին՝ խորանի երկու կողմերում ավանդատներով և հարավային պատին կիցսենյակներով:

XIII դ. վանքը նվեր է ստացել հողատարածքներ, այգիներ եւ դրամականօժանդակություն: Վանքում XV դ. գրվել են ձեռագրեր (Ավետարաններ, Ճաշոց, Խազգիրք): Աղջոց վանքում պահպանվել են ս. Ստեփանոս քահանայի Աջը և Արիստակես Ա Պարթևի Աջը: XVII դ. սկզբին, շահ Աբբասի արշավանքի ժամանակ,վանքը կողոպտվել է, Արիստակես Ա Պարթևի Աջը հափշտակվել ու տարվել Թավրիզ, որտեղ էլ այն հետ է գնել բաղիշեցի մի հայ վաճառական և վերադարձրել է Աղջոց վանքին (այժմ գտնվում է Ս. Էջմիածնում) : 1679-ի հունիսի 4-իերկրաշարժից շատ վանքերի հետ ավերվել է նաև Աղջոց վանքը, բայց հետովերականգնվել և գործել է մինչեւ XVIII դ. կեսը՝ մինչև լեզգիների վերջինասպատակությունը, որից հետո լքվել է և ամբողջովին ամայացել:

Աղջոց վանքում կան Հին և Նոր կտակարանների թեմաներով կատարված արժեքավոր պատկերաքանդակներ: Ս. Ստեփանոս եկեղեցու արևմտյան մուտքի ճակատակալ քարին պատկերված է մի դրվագ Ահեղ դատաաստանից. վերևում փառքի պսակի մեջ Քրիստոսն է, ներքևում, երկու շարքով` ընտրյալները: Հարավային պատին քանդակված է կանգնած Դանիելը` առյուծների գբում, ներքևում` պատուհանի երկու կողմերում զույգ աղավնիներ են, խորանի ճակատի պատին, դեմ հանդիման պատկերված են երկու մարդկային գլուխներ` աքեմենյան խույր հիշեցնող գլխարկներով: Բազմազան են եկեղեցու զարդաքանդակները` բուսական, երկրաչափական մոտիվներով, իրականացված մեծ վարպետությամբ ու բարձր արվեստով:

Ս. Պողոս-Պետրոս եկեղեցու արևմտյան մուտքի երկու կողմերում Պետրոս և Պողոս առաքյալների` մարդու բնական մեծությամբ հարթաքանդակներն են: Մուտքից աջ երկարամազ և մորուքով Պետրոսն է` աջ ձեռքը բարձրացրած, ձախում` բանալիներ, իսկ ձախ կողմում` Պողոսը, մորուքով և նույնպես երկարամազ, առանց ավանդական ճաղատի (Պողոսի նման պատկերագրությունը հանդիպում է նաև հայկական մանրանկարչության մեջ): Առաքյալների այս հարթաքանդակներն իրենց կատարումով արմատապես տարբերվում են հայկական արվեստում մինչ այդ տիրապետող ոճական ուղղությունից (քանդակը ճարտարապետական ձևն ընդգծող տարրն է) և նոր մոտեցման` պատկերաքանդակներին ինքնուրույն նշանակություն տալու առաջին օրինակներից են:

Автор: Yelena Sargsyan

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s