Mediaeducational blog

Ստուգում-2

Оставьте комментарий


Ստուգում-2

1. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում ձ.
1) ար-ակ, բար-ր, փո-խ, ընթա-ք
2) ար-ունք, դեղ-ան, փոր-, ար-ան
3) բար-, դեր-ակ, հար-ակվել, դաղ-
4) դեղ-անիկ, պախուր-, օ-աձուկ, վր-ին

2. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում ղ.
1) զմրու-տ, դրա-տ, դե-ձ, ա-քատ
2) կ-տար, պանդու-տ, վա-ճան, գա-տնի
3) բա-տ, թ-կի, բո-կ, խրո-տ
4) սանդու-ք, խե-դել, շա-կապ, ե-բայր

3. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում ր.
1) քաշկ-տել, փա-թամ, հու-թի, քա-ասուն
2) ա-թուն, ա-համարհել, կ-ծել, եղե-ական
3) կոխկ-տել, կտ-տել, պա-կել, գ-գիռ
4) մ-մուռ, բա-բառ, գա-նուկ, խ-ճիթ

4. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում օ.
1) մեղմ-րոր, հանր-գուտ, ոսկեզ-ծ, ան-դ
2) այս-ր, ան-թ, օրեց-ր, առ-ղջ
3) ապ-րինի, օրըստ-րե, վատ-որակ, հայ-րդի
4) բար-րակ, արագ-տն, ամեն-րյա, պարզ-րոշ

5. Ո՞ր բառում տողադարձի սխալ կա.
1) կըրկ-նել
2) դասա-գըրքեր
3) արագ-ընթաց
4) ար-դյոք

6. Ո՞ր շարքի բոլոր բառերի բաղադրիչներն են միասին գրվում.
1) քաջ (առողջ), փութ (եռանդ), աս (ու) լիս, տարե (ց) տարի
2) քարոզ (արշավ), տեղից (տեղ), հետ (կանչել), թել (ասեղ)
3) տուն (տեղ), փոխ (զիջում), կրակ (մարիչ), ձայն (ծպտուն)
4) ժամ (պատարագ), թոռն (որդի), գլուխ (հանել), ծովից (ծով)

7. Ո՞ր շարքի բառերի և բառակապակցությունների բոլոր բաղադրիչներն են մեծատառով գրվում.
1) Մազե Կամուրջ, Գևորգյան Ճեմարան, Երևանի Պետական Համալսարան, Մեծ Մասիս
2) Ավարայրի Դաշտ, Հրազդան Գետ, Խոսրով Կոտակ, Սարդարապատի Ճակատամարտ
3) Դավիթ Անհաղթ, Նոր Գետիկավանք, Ռուսաստանի Դաշնություն, Գերմանիայի Դաշնային Հանրապետություն
4) Անանիա Շիրակացի, Ամերիկացի Ճանապարհորդ, Ռշտունյաց Նախարար, Ալպյան Լեռներ

8. Ո՞ր բառում ի ձայնավորի հնչյունափոխություն կա.
1) հոգյակ
2) սիրել
3) առվակ
4) մատենագիր

9. Ո՞ր բառում է շեշտը դրվում վերջին վանկի ձայնավորի վրա.
1) գրել տալ
2) ովևէ
3) երազ
4) գուցե

10. Ո՞ր բառակապակցությունը դարձվածային իմաստ չունի:

1) ճանապարհը ոտքով անցնել

2) ականջին օղ անել

3) խելք խելքի տալ

4) աչքը վրան պահել

11. Ո՞ր շարքի բառազույգերն են հականիշներ:

1) ճիշտ-թյուր, մակերեսային-ծանծաղ

2) կիրթ-անտաշ, բերկրալից-թախծոտ

3) պատվարժան-անարգ, նոր-վերջին

4) կանուխ-վաղ, խորդուբորդ-ողորկ

12. Ո՞ր շարքի բոլոր բառերն են անհոդակապ:

1) գարեջուր, պարընկեր, հայազգի

2) ազգընտիր, բազկաթոռ, փոշեհատիկ

3) սերմնագռավ, արքայազն, կարճալիք

4) հատընտիր, ադամորդի, աղեխարշ

13. Ո՞ր բառի արմատը ինքնուրույն չի գործածվում:

1) ուղևոր

2) ճեմարան

3) սեղմակ

4) համեղանալ

14. Ո՞ր բառը կազմությամբ բարդ ածանցավոր չէ:

1) չվացուցակ

2) հնգամյա

3) արյունարբու

4) դյուրագրգիռ

15. Ո՞րն է բաշխական թվական:

1) վեցերորդ

2) հարյուրական

3) մի երկու

4)  մեկ քառորդ

16. Ո՞ր շարքի բոլոր բառերն են հոգնակին կազմում –ներ վերջավորությամբ:

1) պատճեն, արձակագիր, ռուս, հանքափոր

2) մեծատառ, օրինագիծ, հողամաս, նախագահ

3) ամսագիր, ֆիդայի, երկտող, խաղաթուղթ

4) ժամկետ, վայրէջք, նստացույց, վագր

17. Ո՞ր նախադասության մեջ կա ան արտաքին հոլովման ենթարկվող բառ:

1) Սենյակի մի անկյունում՝ գահավորակի վրա, բազմել էր իշխանուհին:

2) Հյուրերի գալուստը զարմացրեց տանտերերին:

3) Վերջապես երևաց ծաղիկներով ու դրասանգներով զարդարված հոյակապ դուռը:

4) Լսելով քրոջը վիրահատող բժշկի անունը՝ Սեդրակը հանգիստ շունչ քաշեց:

18.  Ո՞ր նախադասության մեջ կա գերադրական աստիճանով ածական:

1) Ամեն տեսակ երգ երգեցի. Ամենից լավ տաղն է էլի,

Սայաթ-Նովի անմահական, դրախտային խաղն է էլի…

2) Կարծես մանկական կապույտ երազում

Ամեն ինչ այնպես ժպտում էր աննենգ:

3) Բյուրավոր բանակներ ելան՝ վիթխարի, համարձակ, անահ:

4) Եկար հուշիկ, անչար ավաղներով,

Օրորներով ամենօրոր…

19. Ո՞ր նախադասության մեջ բառագործության սխալ կա.
1) Այդ պչրուհին բոլորին գերել էր կարմրահեր վարսերով:
2) Աշխարհի բոլոր ծագերում նա երջանկություն փնտրեց, բայց չգտավ:
3) Հենց որ ստացան այդ լուրը, ամրոցի բնակիչներն իսկույն խռնվեցին պատանու շուրջը:
4) Քամին փռփռացնում էր նրա մաշված չուխայի փեշերը:

20. 5-րդ դարի պատմիչներից ո՞վ է անդրադարձել հայկական առասպելներին ու վիպերգերին.
1) Մ. Խորենացի
2) Փ. Բուզանդ
3) Ղ. Փարպեցի
4) Ագաթանգեղոս

21. Միջնադարի ո՞ր բանաստեղծն է համարվում անձնական քնարերգության սկզբնավորողը.

1) Նահապետ Քուչակ
2) Շնորհալի
3) Գրիգոր Նարեկացի
4) Ֆրիկ

22. Մ. Նալբանդյանի ո՞ր ստեղծագործությունից է բերված հատվածը.
Ներկա օրերում այլ ի~նչ սև քնար,
Սուր է հարկավոր կտրիճի ձեռքին
Արյու´ն ու կրա´կ թշնամու վերա,
Այս պիտի լինի խորհուրդ մեր կյանքին:
1) «Վազող ջրին»
2) «Ազատություն»
3) «Իտալացի աղջկա երգը»
4) «Մանկության օրեր»

23. Ի՞նչ ժանրի ստեղծագործություն է.
Բերանն արնոտ Մարդակերը էն անբան
Հազար դարում հազիվ դառավ մարդասպան:
Ձեռքերն արնոտ գնում է նա դեռ կամկար,
Ու հեռու է մինչև Մարդը իր ճամփան:
1) հանելուկ
2) քառյակ
3) խաղիկ
4) բանաստեղծություն

24. Ո՞ր նախադասությունն է շարադրված գրաբարով:

1) Գողտըր գեղգեղն վարդակարոտ բուլբուլին, բնության դաշնակք, ո՜հ, չեն կրնար նվաճեր Ձեր հառաչներն, որով մռընչեն նոճիներ:

2) Վուրտիղ ժամ, վուրտիղ պատարագ, վուրտիղ սիրով տաղ է ըլում, թեվուր հոգուտ կամքն իս անում, մարմինտ բեդամաղ է ըլում:

3) Գազան, անասուն ու հաւ գեմ ունին իւրեանց տուն ու բուն. ո՛չ տուն ու ո՛չ տեղ ունիմ, կու խոցիմ զօրն ի յայն հարկույն:

4) Ի համատարած ծովէն պղպըջէր գոյնըն այն ծաղկին. երփն երփնունակ ծաղկին, շողշողէր պտուղն ի ճղին:
25. Ո՞ր հեղինակի ո՞ր գործից է բերված հատվածը.
«… Աշակերտները ամբարտավան, ստահակ, մեծախոս, աշխատանքից խուսափող, արբեցող, վնասարար, ժառանգությունից փախչող:
Զինվորականներն անարի, պարծենկոտ, զենք ատող, ծույլ, թուլամորթ, հելուզակ…»
1) Ֆրիկ «Գանգատ»
2) Շնորհալի «Ողբ Եդեսիո»
3) Խորենացի «Ողբ»
4) Սայաթ-Նովա «Արդար դատե»

26. Ո՞ւմ նամակներն են տեղ գտել Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպում:

1) Աղասու և Հասան խանի

2) հեղինակի և Աղասու

3) Աղասու մոր և Նազլուի

4) Թագուհու և գյուղացի Հարությունի
27. Տողերի ո՞ր դասավորությունն է ճիշտ.
ա) Գուզիմ թըռչի բըլբուլի պես, բաղերումեն բեզարիլ իմ
բ) Դովլաթն էհթիբար չունի, յիփ օր կերթա իր շըքարով
գ) Աշխարհըս միզ մնալու չէ` իմաստնասիրաց խաբարով
դ) Լավ մարթն էն է` գլուխը պահե աշխարհումըս էհթիբարով
1) գ, ա, բ, դ
2) գ, դ, ա, բ
3) բ, դ, գ, ա
4) բ, ա, գ, դ

28. Գր. Նարեկացու ո՞ր տաղից է բերված հատվածը.
Ի համատարած ծովէն
Պղպջէր գոյնն այն ծաղկին,
Երփին երփնունակ ծաղկին
Շողշողէր պտուղն ի ճղին:
1) «Տաղ հայտնության»
2) «Տաղ հարության»
3) «Տաղ վարդավառի»
4) «Տաղ ծննդյան»
29. Գրական ո՞ր ուղղության ներկայացուցիչներից է Գր. Զոհրապը.
1) կլասիցիզմ
2) ռոմանտիզմ
3) ռեալիզմ
4) սիմվոլիզմ

30. Ո՞ր խնդրին չի անդրադարձել Խ. Աբովյանը « Վերք Հայաստանի» վեպի առաջաբանում.
1) լեզվի հարցին
2) գրականության բովանդակությանը
3) հերոսի ընտրությանը
4) հայ եկեղեցու պահպանությանը

31. Ո՞ր հայերենով է շարադրված բանաստեղծության հետևյալ հատվածը.
Երբ սէրն ի յաշխարհս եկաւ,
եկաւ իմ սիրտս բնակեցաւ,
Հապա յիմ սրտէս ի դուրս` յերկրէ յերկիր թափեցաւ…
1) գրաբար
2) արևմտահայերեն
3) միջին հայերեն
4) արևելահայերեն

32. Ո՞ր վիպերգից են հետևյալ տողերը.
Եթե դու յորս հեծցիս յԱզատն ի վեր ի Մասիս,
զՔեզ կալցին քաջք,
Տարցին յԱզատն ի վեր ի Մասիս…
1) «Տիգրան և Աժդահակ»
2) «Հայկ և Բել»
3) «Արա Գեղեցիկ և Շամիրամ»
4) «Արտաշես և Արտավազդ»

33. Ո՞ր պատմիչն է նկարագրել քրիստոնեության մուտքը Հայաստան.
1) Փավստոս  Բուզանդ
2) Եղիշե
3)  Ղազար Փարպեցի
4) Ագաթանգեղոս

34. Ըստ Քուչակի` ինչպիսի՞ն չպիտի լինի սերը.
1) ազատ
2) «դրամ-դրամ շէքերով»
3) «ճորով»
4) «խընծորով»

1) 1, 2, 4, 3
2) 4, 3, 1, 2
3) 1, 4, 3, 2
4) 1, 4, 2, 3

35. Ո՞վ է միջնադարյան հայ քնարերգության վերջին խոշոր ներկայացուցիչը.
1)  Նահապետ Քուչակ
2) Ֆրիկ
3) Ներսես  Շնորհալի
4) Սայաթ-Նովա

Автор: Yelena Sargsyan

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s