Mediaeducational blog

Կրթությունն աշխարհում. Ֆրանսիա/Leducation du Monde. La France

Оставьте комментарий


f3Մոլորակի վրա ապրում է շուրջ վեց միլիարդ բնակչություն, որն ապրում է աշխարհի 200 երկրներում: Այս երկրների բնակիչները խոսում են տարբեր լեզուներով; Գոյություն ունեն հարյուրավոր լեզուներ, որոնք գործածվում են ընդամենը մի քանի հազար բնակչության կողմից; Անգլերենը միջազգային ոլորտում ամենատարածված լեզուն է, սակայն չինարենը ամենաշատ խոսվողն է: Աշխարհում ավելի քան 200 միլիոն մարդ խոսում է ֆրանսերեն, 60 միլիոնը՝ Ֆրանսիայում, իսկ մնացածը՝ այլ երկրներում՝ Բելգիայում, Շվեյցարիայում, Կանադայում և Աֆրիկայի որոշ երկրներում:

Շնորհիվ հարուստ պատմական անցյալի ու պատմամշակութային արժեքների՝  Ֆրանսիան համարվում է ամենաշատ այցելուներ ունեցող երկրներից մեկն աշխարհում. ամեն տարի Ֆրանսիա  է այցելում շուրջ 70 միլիոն մարդ, որը 10 միլիոնով ավելի է, քան բուն երկրի բնակչությունը: Երկիրն աչքի է ընկնում հարուստ տնտեսությամբ, բարձր զարգացած արդյունաբերությամբ: Արտահանվող շատ ապրանքներով` դեղորայք, նորաձևություն, Եվրոպայում գրավում է երկրորդ տեղը, իսկ արտահանվող գինու քանակով ու որակով՝ աշխարհում չորրորդ տեղը: Անշուշտ, բոլոր նվաճումներն ու ձեռքբերումները չէին լինի առանց բարձրակարգ մասնագետների, որոնց ուսուցման, վերապատրաստման գործընթացը իրականացվում է շնորհիվ երկրի կրթական համակարգի, որը բարձր վարկանիշ ունի աշխարհում.  ֆրանսիական բուհերում սովորող յուրաքանչյուր տասներորդ ուսանող օտարերկրացի է :

Կրթական համակարգի  հիմնական սկզբունքները ձևավորվել են դեռևս 19-րդ դարում.

  • ուսուցման ազատ համակարգ (պետական և մասնավոր կրթական հաստատություններ)
  • անվճար ուսուցում
  • աշխարհիկ ուսուցում (առանց կրոնական շղարշի)
  • պարտադիր կրթություն (6-18 տարեկան)

f4Ժամանակակից կրթական համակարգում էլ գերիշխում են պետական ուսումնական հաստատությունները, որտեղ ուսուցումը անվճար է նաև օտարերկրացիների համար, կրթական ծրագրերը նույնն են թե՛ մայրաքաղաքի, թե՛ հեռավոր գավառների  կրթօջախների համար:

Ֆրանսիայում գործում են միջնակարգ և միջին մասնագիտական շուրջ 7000 քոլեջ, 2700 ավագ դպրոց, 90 համալսարան, 240 ինժեներական և 200 առևտրային բարձրագույն դպրոց, արվեստի, դիզայնի, նորաձևության, ճարտարապետության, դերասանի վարպետության, ուսուցիչների վերապատրաստման 2000 մասնագիտացված դպրոցներ: Բացի այդ, գործում է շուրջ 200 կենտրոն, որտեղ ֆրանսերենը ուսուցանվում է որպես օտար լեզու:

Կրթական ծրագրեր

Այստեղ կրթական ծրագրերը համապատասխանում են ամենաբարձր չափանիշներին: Յուրաքանչյուր ուսումնական հաստատություն հավատարմագրման համար կրթության նախարարությունում անցնում է բարդ և լուրջ գործընթաց: Թե՛ պետական, թե՛ մասնավոր հաստատությունները գտնվում են պետության համապատասխան կառույցների հսկողության տակ, որոնք էլ ուսուցման որակի, արդյունավետության երաշխավորն են՝ անկախ այն բանից՝ երկրի որ անկյունում է հաստատությունը և քանի սովորող ունի:

Կրթական համակարգի կառուցվածքը

Ինչ-որ բանով նման է մեր համակարգին՝ մանկապարտեզ, կրտսեր դպրոց, միջնակարգ կրթություն, ավագ դպրոց, բուհ:

Նախադպրոցական կրթություն

Հաստատություն կարող են հաճախել 2 տարեկանից, եթե, իհարկե, ազատ տեղեր լինեն, ըստ կարգի՝ մանկապարտեզ հաճախում են 3 տարեկանից: 3 (2) -4 տարեկանների խմբերում երեխաները խաղում են, 4-5 տարեկանները սովորում են քանդակ, պար, նկարում են. Այստեղ կարևորը երեխաների ունակությունների բացահայտումն ու զարգացումն է: Ավագ խմբում (5-6 տարեկան) սովորում են հաշվել, գրել ու կարդալ, այսինքն՝ նախապատրաստվում են դպրոցին:

f2Կրտսեր դպրոց

Ընդունվում են 6 տարեկանից և սովորում 5 տարի: Այստեղ ուսումնական ծանրաբեռնվածությունը շաբաթական 27 ժամ է: Երկուշաբթի, երեքշաբթի, հինգշաբթի և ուրբաթ օրերին ժամը 9-ից մինչև 11:30 և 13:30-ից մինչև 16:30: Շաբաթ օրերին պարապմունքները 9-ից տասներկուսն են: 2 ժամ՝  ընդմիջում և հանգիստ: Չորեքշաբթի և կիրակի օրերին հանգստանում են: Այստեղ անպայման սովորում են որևէ օտար լեզու, կարևորվում է ՏՀՏ-ն: Ավարտելիս հանձնում են ավարտական քննություններ և ստանում  CEP, certifikat, detude, primaire վկայագրեր: Բոլոր օրերը սկսվում է ֆրանսերենի պարապմունքով:

Միջնակարգ կրթություն

Կրտսեր դպրոցն ավարտած և վկայագրեր ստացած սովորողները ընդունվում են քոլեջներ, որտեղ սովորում են 4 տարի, որից հետո ընդունվում են լիցեյներ, որտեղ սովորում են 2-3 տարի: Այստեղ պարտադիր են առաջին 2 տարիները: Գործում են ընդհանուր և մասնագիտական լիցեյներ՝ ճարտարապետական, նորաձևության, հյուրանոցային գործ, ինժեներական…Լիցեյը համարվում է միջնակարգ կրթության վերջին օղակը և միաժամանակ անցումային աստիճան դեպի բուհ: Լիցեյում են սկսվում ապագա մասնագիտական կողմնորոշումն ու ընտրությունը: Վերջում հանձնում են քննություն և ստանում ավարտական վկայական՝ Baccalaureat Francais (BAC): Վկայական ստանում է շրջանավարտների 80 %-ը , որը համարվում է գերազանց ցուցանիշ: BAC ավարտական վկայական ունեցող շրջանավարտների համար առանց ընդունելության քննությունների բաց են ֆրանսիական համալսարանների դռները:

Բարձրագույն կրթություն

Ֆրանսիայի բարձրագույն ուսումնական հաստատությունների առաջին կուրս ընդունվում են առանց ընդունելության քննությունների:  Ուսումնառության հինգերորդ տարում ՝ մագիստրատուրա ընդունվելու ժամանակ, ուսանողների պետք է հարցազրույցի մասնակցեն, որպեսզի ճշտվեն նպատակները և մասնագիտական պատրաստվածության աստիճանը: Պետական բուհերում ուսուցումն անվճար է, հարկավոր է վճարել անդամավճար 150-600 եվրոյի սահմաններում:

Բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները կրթաթոշակ են ստանում, բայց պայմանով. ավարտելուց հետո նրանք որոշակի ժամանակ պետք է աշխատեն պետական կառույցներում:f1

Ֆրանսիական կրթական համակարգում փոփոխությունները կատարվում են Բոլոնիայի հռչակագրին համապատասխան՝ ուղղված միասնական եվրոպական կրթական համակարգ ստեղծելուն, ապահովելով ուսանողների և դասախոսների մոբիլությունը, փոխադարձաբար ճանաչելով բարձրագույն կրթության որակավորումները:

Л. В. Орлова, Педогогика, N-7, М., 2012.

http://france-wiki.ru/obrazovanie-vo-francii/

http://www.iciep.ru/www/france_ed6.cfm

http://www.iciep.ru/www/france_ed5.cfm

http://www.youtube.com/watch?v=2C7DL57pMu8

Автор: Yelena Sargsyan

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s