Mediaeducational blog

Հերման Հեսսե «Տափաստանի գայլը» /Hermann Hesse

Оставьте комментарий


hermann-hesse-gif

Ինչպես կարող եմ չլինել տափաստանի գայլ և ողորմելի մենակյաց այն աշխարհում, որի նպատակներից ոչ մեկը իմը չէ, որի ուրախություններից ոչ մեկն իմ հոգու հետ չի խոսում: Ես չեմ կարող երկար համբերել ո՛չ կինոն, ո՛չ էլ թատրոնը, հազիվ կարող եմ մի թերթ կարդալ, հազվադեպ` որևէ արդիական գիրք, ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչ ուրախություն են փնտրում մարդիկ լիքը լցված երկաթուղային ճանապարհներին և հյուրանոցներում, հոծ սրճարաններում` ողողված աներես, խեղդող երաժշտությամբ, ճոխ, պճնազարդ քաղաքների բարերում ու վարյետեներում, համաշխարհային ցուցահանդեսներում, պարահանդեսային զվարճություններում, ուսումնասեր մարդկանց համար կարդացվող զեկուցումներում, մեծ մարզահրապարակներում. այս բոլոր ուրախությունները, որ կարող էին մատչելի լինել ինձ, և որոնց համար գլուխ էին ջարդում հազարավորները, ես չէի հասկանում և անմասն էի դրանց: Իսկ այն, ինչ կատարվում է ինձ հետ ուրախության իմ հազվագյուտ ժամերին, ինձ համար երանություն է, իրադարձություն, հափշտակություն և վերացում, աշխարհը դա ճանաչում, որոնում և սիրում է մեծ մասամբ բանաստեղծություններում, կյանքում դա թողնում է խելագարության տպավորություն: Եվ իսկապես, եթե աշխարհը ճշմարիտ է, եթե սրճարանների այդ երաժշտությունը, զանգվածային այդ զվարճությունը, այդքան ամերիկանացված, այդքան չնչին բաներով բավարարվող մարդիկ ճշմարիտ են, ուրեմն` ես եմ անճիշտ, ուրեմն` ես խելագար եմ, ուրեմն` ես իրոք տափաստանի գայլ եմ, ինչպես հաճախ անվանում եմ ինձ, գազան, որ մոլորվելով` հայտնվել է իրեն անծանոթ ու անհասկանալի աշխարհում ու այլևս չի կարող գտնել իր հայրենիքը, օդը և կերակուրը:

tapastani gayl@ PDF

Автор: Yelena Sargsyan

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s