Mediaeducational blog

Վիլյամ Շեքսպիր-Ռոմեո և Ջուլիետ / William Shakespeare’s — Romeo and Juliet‎

Оставьте комментарий


220px-Shakespeare111111Անգլիացի դրամատուրգ, բանաստեղծ Վիլյամ Շեքսպիրը համաշխարհային գրականության ամենախոշոր ներկայացուցիչներից է: Ծնվել է 1564թ. ապրիլի 23-ին գավառական Ստրեդֆորդ քաղաքում։ Նախնական կրթությունն ստացել է տեղի քերականական դպրոցում։ Տասնութ տարեկան հասակում ամուսնացել է Անն Հաթավայի հետ և ունեցել է երեք զավակ։ Համալսարանական կրթություն չի ունեցել, բայց եղել է բազմակողմանի զարգացած գրող, հիմնավորապես տիրապետում էր հին և նոր լեզուներին, հիանալի գիտեր հին հունական և հռոմեական գրականությունից բացի, իտալական, ֆրանսիական գրողներին, հայրենի գրականությունն ու պատմությունը։ Այդ բոլորը ձեռք է բերել ինքնակրթության միջոցով։
1592թ. Շեքսպիրը տեղափոխվում է Լոնդոն, աշխատում թատրոնում որպես հուշարար, դրամատուրգ և դերասան, 1599թ.-ից` «Գլոբուս» թատրոնի բաժնետեր և դերասան, նույն թվականին արժանանում է ազնվականի տիտղոսի: 1612թ. թողնում է Լոնդոնը, վերադառնում հայրենի Ստրեդֆորդ և այնտեղ անցկացնում իր կյանքի վերջին տարիները։
Մահացել է հայրենի քաղաքում, 1616թ. ապրիլի 23-ին, իր ծննդյան օրը։
Իր երկերը գրելիս Շեքսպիրն օգտվել է անտիկ աշխարհի, միջնադարի և Վերածննդի փիլիսոփայական, պատմագրական, գեղարվեստական գանձարանից, անգլիական բանահյուսությունից, ժամանակի իրադարձություններից: Գրել է ոչ միայն դրամատիկական գործեր (37 պիես), որոնք նրա գրական ժառանգության մեծ մասն են կազմում, այլև քնարավիպերգական պոեմներ,  154 սոնետ, որտեղ հեղինակն անձնական հույզերը միահյուսել է հասարակական ու փիլիսոփայական մտորումներին:
Ընդհանուր առմամբ Շեքսպիրը հեղինակել է 17 կատակերգություն, 10 քրոնիկոն, 11 ողբերգություն, 5 պոեմ, 154 սոնետ:
Շեքսպիրի գործերին անդրադարձել են տարբեր ազգերի արվեստագետներ, նկարահանել են բազմաթիվ կինոնկարներ` «Համլետ» (1948 և 1964), «Օթելլո» (1955), «Ռոմեո և Ջուլիետ» (1968), «Մակբեթ» (1971), «Լիր արքա» (1971) և այլն, գրել օպերաներ` «Օթելլո» (1816 և 1847), «Մակբեթ» (1887) և այլն, բալետ`  «Ռոմեո և Ջուլիետ» (1938) և այլն, ստեղծել կերպարվեստի արժեքավոր գործեր:

william_shakespeares_romeo_and_juliet

«Ռոմեո և Ջուլիետ»

Կարդացե՛ք այստեղ:

«ՌՈՄԵՈ ԵՎ  ՋՈՒԼԻԵՏ»
ԲԱՆԱՀՅՈՒՍԱԿԱՆ ԶՈՒԳԱՀԵՌՆԵՐ

Աղբյուրը՝ http://lraber.asj-oa.am

Автор: Yelena Sargsyan

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s