Mediaeducational blog

ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ- «Ո՞ւր են գնում ոս­կոր­նե­րը» / William Saroyan

Оставьте комментарий


սարոյան1980 թվականին  Սարոյանը գրեց իր «Ո՞ւր են գնում ոս­կոր­նե­րը» գիրքը, որը  կար­ծես գրո­ղի կտակհաշ­վետ­վու­թյունն է կամ սե­փա­-կան կյան­քի իմաստն ու նշա­նա­կու­թյունն ամ­փո­փող  վեր­ջին խոս­քը:

1. ՈՒ­ԶՈՒՄ ԵՄ, ՈՐ ՆԱ ԱՊ­ՐԻ

Տա­նը ինձ մի կա­տու է ըն­կե­րակ­ցում` թա­փա­ռող ծղ­րիդ­նե­րի և սար­դե­րի հետ մի­ա­սին: Զվար­ճա­նում եմ, երբ տես­նում եմ կատ­վին, իր հեր­թին` նաև ծղ­րի­դին, իսկ երբ սար­դը բան­տարկ­վում է լո­գա­րա­նի խո­ղո­վա­կի մեջ և ահա­գին չար­չար­վե­լուց հե­տո` մոտ տա­սը ժամ, հա­մոզ­վում է, որ ան­կա­րող է մագլ­ցել խո­ղո­վա­կի պա­տի ճեր­մակ Ան­նա­պուր­նան ի վեր, եկեք այդ անու­նը տանք դրան, ես թղ­թով վերց­նում եմ սար­դին և ազա­տագ­րում եմ նրան: Ու­զում եմ, որ նա ապ­րի: Ին­չո՞ւ: Որով­հետև ինքս եմ ու­զում ապ­րել: Արդ­յո՞ք սա կյան­քի ծա­րա­վի բա­վա­կան կեղծ ծի­սա­կարգ է բո­լոր արա­րած­նե­րի հա­մար` ի լրումն այդ մա­սին վեր­ջին տե­ղե­կու­թյուն­նե­րին, ասե­լի­քը ո՞րն է: Կյան­քը փր­կե­լու այս առաս­պե­լա­բա­նու­թյու­նը նո­րու­թյո՞ւն է ինձ հա­մար: Ոչ, սա վե­րա­դարձ է դե­պի սկիզ­բը, այդ­քան բան, և ես կա­րող եմ կաս­կա­ծել, որ այդ զգա­ցումն այս կամ այն չա­փով գո­յու­թյուն ու­նի յու­րա­քանչ­յու­րիս մեջ, բո­լո­րիս մեջ, ամեն տեղ: Մար­դը, որ տա­ռա­պում է քաղց­կե­ղով, ին­չը հաս­տատ­վել է լա­բո­րա­տոր հե­տա­զո­տու­թյուն­նե­րի արդ­յուն­քում, ծա­նոթ է ան­հանգս­տու­թյան նոր տե­սա­կին: Նրան չի հու­զում, այս­պես ասած, ինք­նա­թի­ռը կկոր­ծան­վի՞, թե՞ ոչ: Ավե­լի շուտ նրան հե­տաքրք­րում է, թե ե՞րբ կկոր­ծան­վի: Եվ այդ դեպ­քում այս մարդն ի վի­ճա­կի կլի­նի չան­տե­սել ավե­լի հեշտ մի­ջո­ցի գո­յու­թյան  հնա­րա­վո­րու­թյու­նը. նախ­քան ինք­նա­թի­ռի կոր­ծա­նու­մը, նա` ին­քը, այս­պես ասած, կնա­խա­ձեռ­նի կոր­ծա­նու­մը` նա­խա­կան­խե­լով այդ ախտն ու անէ­ա­ցում-­մա­հը (և ա-­ով սկս­վող ու դրա հետ կապ­ված մյուս բո­լոր-­բո­լոր բա­ռե­րը` անիծ­յալ, ար­գա­հա­տե­լի, ահա­վոր, ախ­տա­վոր, աղ­տոտ, անար­ժա­նա­պա­տիվ): Միևնույն ժա­մա­նակ, և կր­կին միևնույն ժա­մա­նակ, և մշ­տա­պես դարձ­յալ միևնույն ժա­մա­նակ չմա­րե­լով հա­վա­տի, նվա­զող սպա­սու­մի, վե­րա­դար­ձի հնա­րա­վո­րու­թյու­նը, կամ քաղց­կե­ղի ան­բա­ցատ­րե­լի դա­դա­րե­ցու­մը կամ դրա զար­գաց­ման ար­գե­լա­կումն ու ընդ­հա­տու­մը, քաղց­կե­ղի տա­րած­ման մի­տու­մի ան­կու­մը, ինչ­պես նաև ինչ­-որ բա­նի հա­վա­նա­կա­նու­թյու­նը սե­փա­կան բնույ­թի, բնա­վո­րու­թյան, անց­յա­լի, ճշմար­տու­թյան և ճա­կա­տագ­րի մեջ, թե կհա­մոզ­վի, որ ինքն ապ­րում է այն­քան, որ­քան իրոք ցան­կա­նում է, նույն բա­նը` ինչ­պես միշտ, և որ իր բո­լոր կա­պե­րից, ըն­տա­նի­քից, աշ­խար­հից և ինքն իրե­նից հրա­ժար­վե­լու իրա­կան մի­ջո­ցը կլի­նի ան­հաս­կա­նա­լի, ինչ­պես եղել է միշտ, որ­պես էա­կան հա­վաս­տու­մը լոկ վե­րապ­րած­նե­րի, եթե այդ­պի­սիք կան: Հի­մա մեզ­նից մի փոք­րիկ խումբ է մնա­ցել: Զա­բե­լը մա­հա­ցավ ոսկ­րի կամ ոսկ­րա­ծու­ծի քաղց­կե­ղից, անց­յալ սեպ­տեմ­բե­րին, մեր չոր­սը նվա­զեց­նե­լով-­հասց­նե­լով երե­քի: Նույ­նիսկ այս պա­րա­գա­յում` էլի վատ չէ: Մնա­ցած երե­քը երե­խա չեն, չնա­յած նրան­ցից յու­րա­քանչ­յու­րը ժա­մա­նա­կին եղել է: Կո­զետն ութ­սուն­մեկ տա­րե­կան է և հա­մար­յա կու­րա­ցել է, չնա­յած դեռևս ինք­նու­րույն է գո­յատևում, ան­զա­վակ, քա­նի որ եր­բեք չի ամուս­նա­ցել: Հեն­րին յո­թա­նա­սուն­հինգ է և նույն­պես կու­րա­նում է, բայց այլ առում­նե­րով առույգ է, քա­նի որ ամեն առա­վոտ կես ժամ առող­ջա­րա­րա­կան մարմ­նա­մար­զու­թյուն է անում, ամուս­նա­ցած է, ապ­րում է երկ­րորդ կնոջ հետ, եր­բեմն նրանց է այ­ցե­լում որ­դին և որ­դու որ­դին և Հեն­րի­ի առա­ջին ամուս­նու­թյու­նից ծն­ված ամուս­նա­ցած դուստ­րը, որն իր հեր­թին երեք կամ չորս զա­վակ­ներ ու­նի, որոնց սա­կայն հե­տը չի բե­րում, որ­պես­զի իրենց պա­պի­կին տես­նեն` հենց պա­պի­կի խնդ­րան­քով` հար­գե­լով նրա երկ­րորդ կնո­ջը: Եվ վեր­ջի­նը այս գրողն է, հա­մար­յա յո­թա­նա­սու­ներ­կու տա­րե­կան, որ երե­սուն­յոթ տա­րե­կան որ­դի ու­նի` եր­կու դուստ­րե­րի և մեկ որ­դու հայր, և մեկ դուստր` երե­սուն­չորս տա­րե­կան, չա­մուս­նա­ցած, ան­զա­վակ, և ան­հա­վա­նա­կան է, թե երբևէ կա­մուս­նա­նա, և քիչ հա­վա­նա­կան է, որ երե­խա կու­նե­նա: Զա­բե­լը հինգ զա­վակ է թո­ղել, բո­լորն էլ ամուս­նա­ցած են և սե­փա­կան զա­վակ­ներն ու­նեն: Սա է 1874-ին ծն­ված Ար­մե­նակ Սա­րո­յա­նի և Բիթ­լի­սում նրա հարս­նա­ցու­ի` Թա­գու­հու, նույն­պես Սա­րո­յան, ծն­ված 1882-ին, կամ մենք ենք այդ­պես կար­ծում, և նրանց եր­կու դուստ­րե­րի և եր­կու որ­դի­նե­րի արդ­յուն­քը: Են­թադ­րում եմ, ճիշտ եմ հաշ­վել, ոչինչ բաց չեմ թո­ղել: Ար­մե­նակն ու Թա­գու­հին ներ­գաղ­թել են Նյու Յորք, Էլ­լիս կղ­զին, ստո­րին Ման­հե­թեն, Պա­տեր­սոն, Նյու Ջըր­սի և, ի վեր­ջո, Կա­լի­ֆոռ­նի­ա: Թա­գու­հին իր եր­կու դուստ­րե­րին Բիթ­լի­սից քարշ է տվել մինչև Էրզ­րում, որ­տեղ 1905-ին, հենց ճա­նա­պար­հին, ինքն իրեն և իր դուստ­րե­րին ըն­ծա­յել է Հեն­րի­ին, ում էլ իր հեր­թին հետ­նե­րը Էրզ­րու­մից տա­րել են Տրա­պի­զոն, Կոս­տանդ­նու­պո­լիս, Աթենք, Մար­սել, ապա գնաց­քով հա­սել են Հավր և ի վեր­ջո նա­վով` քսան­մեկ կամ քսա­ներ­կու օրում, Էլ­լիս կղ­զին, և բա­ցար­ձա­կա­պես ոչինչ չեն հիշ­ում այդ ուղևորու­թյան մա­սին: Ամեն բան գրե­թե ամ­բող­ջու­թյամբ ջնջ­ված է նրանց հիշ­ո­ղու­թյու­նից, հա­վա­նա­բար այդ­պես էլ պետք է լի­ներ, իսկ Հա­յաս­տա՞­նը, ցե՞­ղը, մշա­կո՞ւյ­թը, լե­զո՞ւն, մտ­քի և հո­գու գե­րա­զան­ցու­թյան բուռն ցան­կու­թյո՞ւ­նը, նաև` գո­յատևելո՞ւ ցան­կու­թյու­նը:

2. ԻՆՔ­ՆԱ­ՏԻ­ՐԱ­ՊԵՏ­ՄԱՆ ՀԱՆ­ՃԱ­ՐԸ

Փառք Աստ­ծո, Լաս Վե­գա­սի ամե­նա­խոշ­որ գոր­ծա­րա­րը հայ է, նույն ին­քը` ինք­նա­տի­րա­պետ­ման, առք ու վա­ճառ­քի, հար­կե­րից խու­սա­փե­լու, սի­ցի­լի­ա­կան կամ հրե­ա­կան, իռ­լան­դա­կան, հու­նա­կան կամ նեգ­րա­կան, և կամ ցան­կա­ցած այլ մա­ֆի­ա­նե­րի հետ չթշ­նա­մա­նա­լու հար­ցում հեշ­տու­թյամբ հա­ջո­ղու­թյան հաս­նե­լու հան­ճա­րը: Ծանր գործ է: Այն­պի­սի դժ­վար աշ­խա­տանք, որ նույ­նիսկ Քի­սին­ջե­րը նրա հետ չի հա­մե­մատ­վի: Եվ մեր տղան` հա­յը, որ իս­կա­կան հա­յի ար­տա­քին ու­նի, գլուխ է հա­նում այդ ամե­նից` հան­ցա­վոր, թե անա­խորժ, բա­րե­գոր­ծա­կան, թե հրաշ­ա­լի: Կեց­ցես, հայ տղա: Եվ երբ ու­նե­ցածդ մի­լի­ար­դը Աստ­ծո օրհ­նու­թյամբ կկրկ­նա­պատկ­վի, ամ­բողջ աշ­խար­հի հա­յե­րը հա­վա­տով կլց­վեն, որ չես զլա­նա դրա շատ փոքր մասն իրենց փո­խան­ցել, հա­յե­րե­նին` սուրբ լեզ­վին, եկե­ղե­ցուն, որ ինք­նին սուրբ ըն­տա­նիք է, դպրոց­նե­րին, հի­վան­դա­նոց­նե­րին` իրենց բժիշկ­նե­րով ու բուժ­քույ­րե­րով և նո­րա­գույն, խե­լա­ցի ու հրաշ­ա­գործ սար­քա­վո­րում­նե­րով, սքան­չե­լի հո­վիտ­նե­րում ծվա­րած ծե­րա­նոց­նե­րին, ամեն տե­սա­կի մշա­կու­թա­յին ծրագ­րե­րին` նե­րառ­յալ անգ­լե­րեն, ֆրան­սե­րեն և հա­յե­րեն ամ­սագ­րե­րի ու գր­քե­րի և պար­սա­վագ­րե­րի հրա­տա­րա­կու­մը: Մենք փոքր ածու ենք, հայ տղա, և չնա­յած մեր քա­նա­կը գնա­լով ավե­լա­նում է, բայց մի­այն Խորհր­դա­յին Հա­յաս­տա­նում: Մնա­ցած բո­լոր վայ­րե­րում ան­հե­տա­նում ենք` ամուս­նա­նա­լով, ինչ­պես ասում են, «օտար­նե­րի»` ոչ հա­յե­րի հետ, ինչ­պես ինքդ ես վար­վել, և մեր գրե­թե մե­ծա­գույն մա­սը` աշ­խար­հով մեկ: Ինք­ներս ան­կա­րող ենք կար­դալ մեր մայ­րե­նի լեզ­վով և հա­զիվ ենք խո­սում, և մեր զա­վակ­նե­րը բա­ցար­ձա­կա­պես ան­տար­բեր են այդ ամե­նի հան­դեպ և ան­տեղ­յակ են այն ամե­նից, որ կա­րե­լի է ասել, թե իս­կա­պես մերն է, իրոք հայ­կա­կան, այն, ին­չը մեզ­նից յու­րա­քանչ­յու­րը այս­պես թե այն­պես ի զո­րու է հա­վա­տալ, թե հրաշ­ա­լի է, սա­կայն միևնույն ժա­մա­նակ այդ իրո­ղու­թյա­նը չի հա­վա­տում: Եվ եթե այդ եր­կու մի­լի­ար­դից մի քիչ նվի­րես մյուս հա­յե­րին, ինչ­պես երե­սուն տա­րուց ավե­լի արել է Ալեք Մա­նուկ­յա­նը` մա­քուր հի­սուն մի­լի­ո­նից ավե­լի գու­մար տա­լով, բո­լոր հա­յե­րը ամ­բողջ աշ­խար­հում կտես­նեն լու­սան­կար­ներդ բո­լոր հայ­կա­կան օրա­թեր­թե­րում, շա­բա­թա­թեր­թե­րում, ամ­սագ­րե­րում, որ տպագր­վում են երկ­րագն­դի բո­լոր ծա­գե­րում հա­յե­րե­նով, անգ­լե­րե­նով, ֆրան­սե­րե­նով և հա­րա­վա­մե­րիկ­յան իս­պա­նե­րե­նով, որով­հետև մեզ­նից շա­տե­րը Ար­գեն­տի­նա են տե­ղա­փոխ­վել և այն­տեղ եկե­ղե­ցի­ներ ու դպ­րոց­ներ են հիմ­նել:

3. ԽԱ­ՂՈ­ՂԻ ՏԵ­ՐԵ­ՎՈՎ ՏՈԼ­ՄԱ

«Ռու­բեն,- ասում եմ,- ու­զում եմ, որ ինձ մի լա­վու­թյուն անես: Պի­տի խնդ­րեմ, որ­պես­զի ինձ ան­կո­րիզ խա­ղո­ղի այ­գին տա­նես, որ ան­մի­ջա­պես «Արա­րատ» գե­րեզ­մա­նա­տան ետևում է, որով­հետև խա­ղո­ղի նո­րե­լուկ տերևներն ար­դեն բա­վա­կան մե­ծա­ցել են, և դրանք քա­ղե­լու ժա­մա­նակն է, ու­զում եմ չորս-­հինգ դյու­ժին հա­վա­քել և տոլ­մա պատ­րաս­տել: Ահա­վոր քաղց եմ զգում Բիթ­լի­սի մեր ամե­նա­սի­րած կե­րա­կու­րի հան­դեպ»: Ինչ խոսք, ար­դեն պար­զել էի, որ հա­մե­նայն դեպս մի­այն Բիթ­լի­սը չէր, որ ծա­նոթ էր և սի­րում էր խա­ղո­ղի տերևով տոլ­մա ու­տել: Հար­յուր հա­զա­րա­վոր քա­ռա­կու­սի կի­լո­մետ­րեր ան­ցիր` սկ­սած Եվ­րո­պա­յի ծայր արևել­քից դե­պի արևմուտք, մինչև Ասի­ա­յի խոր­քե­րը և դե­պի Սև ծո­վի հյու­սի­սա­յին մա­սե­րը` մինչև Դո­նի Ռոս­տով և այն­տե­ղից էլ վեր` Ուկ­րա­ի­նա, Կիև ու Խար­կով, ապա նաև հա­րավ` Հյու­սի­սա­յին Աֆ­րի­կա և դրա­նից էլ այն կողմ, և ամ­բողջ Արա­բա­կան թե­րակղ­զին, Պարս­կաս­տան ու Աֆ­ղանս­տան, այս ամ­բողջ ըն­դար­ձակ տա­րած­քում գեթ մեկ ժո­ղո­վուրդ չկա, որ չսի­րի խա­ղո­ղի տերև հա­վա­քել և լցո­նել գա­ռան աղա­ցած մսով, մանր կտ­ր­տած սո­խով, խոշ­որ աղա­ցած բլ­ղու­րով, լո­լի­կով, հե­տո փափ­կաց­նել ար­գա­նա­կով և հա­մե­մել աղով ու պղ­պե­ղով: Ո՜ւխ: Այ թե հա­մեղ ու­տե­լիք է, ավան­դա­կան մա­ծունն էլ լց­նում ես կես դյու­ժին տոլ­մա­նե­րի վրա, հե­տո մի կես դյու­ժին էլ ես ավե­լաց­նում: «Որ­քան հաս­կա­նում եմ, — ասում է Ռու­բե­նը, — խա­ղո­ղի տերև հա­վա­քե­լիս, սո­վո­րա­բար, ճյու­ղի կամ որ­թի վրա­յի յու­րա­քանչ­յուր եր­րորդ տերևն են պո­կում, այդ մա­սին լսե՞լ ես»: «Գի­տե՞ս ինչ, — պա­տաս­խա­նում եմ, — երևի չեմ լսել, բայց ոնց որ թե հա­յա­վա­րի չի լի­նի, եթե հար­գես ամառ­վա տո­թին ստ­վեր ու­նե­նա­լու խա­ղո­ղի ող­կույզ­նե­րի իրա­վուն­քը»: Տա­րի­ներ առաջ ան­թիվ­-ան­հա­մար խա­ղո­ղի այ­գի­նե­րում եմ եղել և տե­սել եմ, թե ինչ­պես են բո­լոր հայ­րերն ու մայ­րե­րը և նրանց որ­դի­ներն ու դուստ­րե­րը խա­ղո­ղի թարմ տերևներ հա­վա­քում: Իրա­կա­նում այդ մա­սին գրել եմ պատմ­վածք­նե­րիցս մե­կում, առա­ջին գր­քիս մեջ է: Վեր­նա­գի­րը` «Մեծ դաշ­տա­վայ­րի խա­ղո­ղի այ­գին»: Նման բա­ներն ինձ հա­մար նույն նշա­նա­կու­թյունն ու­նեն, ինչ այ­լոց հա­մար եկե­ղե­ցա­կան արա­րո­ղու­թյուն­նե­րը: Նախ պետք է ասեմ, որ չէի պատ­կե­րաց­նում, թե ան­կո­րիզ խա­ղո­ղի տերևնե­րը կամ ցան­կա­ցած տե­սա­կի խա­ղո­ղի տերևնե­րը ինչ­պե՞ս կա­րե­լի էր ճաշ­ի վե­րա­ծել: Ռու­բե­նը հարց­րեց. «Ու­րեմն խա­ղո­ղի տերևով տոլ­ման մե՞նք ենք հո­րի­նել»: «Եթե, — ասա­ցի, — հա­յե­րին նկա­տի ու­նես` ոչ: Իսկ եթե բիթ­լիս­ցի Սա­րո­յան­նե­րին նկա­տի ու­նես` այո, և կա­սեմ, թե ին­չու: Մենք աշ­խար­հի մե­ծա­գույն խո­հա­րար­ներն ենք, ինչ­պես մեր եր­կու­սի մայ­րերն ու հայ­րե­րը, քա­նի որ հա­մոզ­ված եմ, վա­ղուց նկա­տած կլի­նես, որ հորդ պատ­րաս­տած ճաշ­ե­րը նույն­քան հա­մեղ են, որ­քան մորդ եփա­ծը: Բա­ղադ­րա­տոմ­սե­րի ետևից էլ չենք ընկ­նում: Սո­վո­րում ենք այն, ինչ ու­նենք, և ամե­նա­լա­վը մենք ենք պատ­րաս­տում: Աշ­խար­հի այս հս­կա տա­րած­քում տոլ­ման կա­տա­րե­լա­պես մեր սե­փա­կա­նու­թյու­նը չէ»: Տեղ­յակ չեմ, թե հույ­նե­րը երբ են այն իրենց խո­հա­նո­ցի մեջ նե­րա­ռել, բայց ու­զում եմ հա­վա­տալ, որ Պլա­տոնն ու Սոկ­րա­տե­սը և մտ­քի ու ժո­ղովր­դա­վա­րու­թյան մյուս ռահ­վի­րա­ներն իրենց տնե­րում, իրենց ըն­կեր­նե­րի տնե­րում կամ ռես­տո­րան­նե­րում հա­ճախ են խա­ղո­ղի տերևով տոլ­մա ըմ­բոշխ­նել: Խաղո­ղի տերևն առանձ­նա­հա­տուկ համ ու­նի, էլ չեմ խո­սում դրա լցոն­ման եղա­նա­կի մա­սին, հե­տո թա­թա­խում ես ար­գա­նա­կի մեջ, և ավե­լի հա­մեղ է դառ­նում, երբ վրան մա­ծուն ես ավե­լաց­նում, որին օտար­նե­րը յո­գուրտ են ասում: Լսե­ցի՞ր, սա է ամ­բող­ջը այդ կե­րա­կու­րի մա­սին, որ փա­փա­գում եմ կր­կին վա­յե­լել և շատ շու­տով:

Դե­պի «Արա­րատ» ուղևոր­վե­ցինք, վեց դյու­ժին խա­ղո­ղի հրաշ­ա­լի տերևներ քա­ղե­ցինք և երբ տուն հա­սանք, մեծ կաթ­սա­յով լի­քը բիթ­լիս­ցի Սա­րո­յան­նե­րի ավան­դա­կան հա­յ­կա­կան ճաշ­ա­տե­սա­կը պատ­րաս­տե­ցի:

4. Ա՜Խ, ՎԱ­ԹԱՆ

Ամե­րի­կա­յի մե­ծա­գույն ոսկ­րա­վի­րա­բույժ, այդ գի­տու­թյան տար­բեր բնա­գա­վառ­նե­րում նո­րա­րա­րու­թյուն­ներ արած, ար­դեն ութ­սունն անց դոկ­տոր Համ­բար Քե­լիկ­յա­նը, ում պար­զա­պես Քել­լի են կո­չում, Չի­կա­գո­յում ուղ­ղա­կի հրաշք­ներ է գոր­ծում` փր­կե­լով մարդ­կա­յին մարմ­նի ամ­բող­ջա­կան վեր­ջա­վո­րու­թյուն­նե­րը, ինչ­պես օրի­նակ` ամ­բողջ ձախ թևը կամ ձեռ­քը, եթե չեմ սխալ­վում, կան­զաս­ցի խե­լա­ցի, երի­տա­սարդ սե­նա­տոր Բոբ Դո­լի, որ ժա­մա­նակ առ ժա­մա­նակ ավե­լի բարձր պաշ­տոն­նե­րի թեկ­նա­ծու է դառ­նում: Նա ծանր վի­րա­վոր­վել էր բա­նա­կում, տխուր պա­տե­րազմ­նե­րից մե­կի ժա­մա­նակ, որին մաս­նակ­ցում էին նաև ամե­րի­կա­ցի­նե­րը: Եվ Քե­լիկ­յա­նը` Քել­լին էր, որ եր­կա­րատև, համ­բե­րա­տար աշ­խա­տան­քի շնոր­հիվ վե­րա­կանգ­նեց խե­լա­ցի երի­տա­սար­դի վի­րա­վոր թևի գոր­ծու­նա­կու­թյու­նը: Ոսկ­րա­վի­րա­բու­ժու­թյան մեր այս վար­պե­տը ժա­մա­նակ էր գտել և գրել էր ան­չափ գործ­նա­կան մի գիրք` «Ձեռք» վեր­նագ­րով: Եվ հինգ կամ տա­սը տա­րի անց հրա­տա­րա­կեց մեկ այլ գիրք` «Ոտք»: Հի­սուն տա­րի շա­րու­նակ նաև գրա­կան ստեղ­ծա­գոր­ծու­թյամբ էր զբաղ­վում և պո­ե­տա­կան նշա­նա­կա­լի գոր­ծեր էր ան­գիր անում, մեծ մա­սամբ` հա­յե­րեն, որոշ բա­ներ նաև ար­տա­սա­նում էր հա­յե­րեն և այն, ինչ այժմ ես անգ­լե­րեն եմ թարգ­մա­նում` Մա­րո Մար­գար­յա­նի «Այս­քան շատ քա­րեր» բա­նաս­տեղ­ծու­թյու­նը, Քել­լին հա­յե­րեն էր ար­տա­սա­նում` «Այս­քա՜ն շատ քա­րեր»: Բա­նաս­տեղ­ծու­թյան մեջ խոս­վում է այն մա­սին, որ այդ քա­րե­րից յու­րա­քանչ­յու­րը մե­կա­կան գե­րեզ­մա­նա­քար է դա­րե­րի ըն­թաց­քում մա­հա­ցած հա­յե­րի հա­մար, և ես այս­տեղ և այս պա­հին շա­րու­նա­կում եմ բա­նաս­տեղ­ծու­թյու­նը և ասում եմ, որ քար­քա­րոտ Հա­յաս­տա­նի մի­լի­ար­դա­վոր քա­րե­րը նաև նշա­նա­քա­րեր են, որ ազ­դա­րա­րում են ծնունդ­նե­րի շնոր­հիվ ավե­լի ու ավե­լի շատ մեզ նման­նե­րի` հա­յե­րի, մարդ արա­րած­նե­րի, եղ­բայր­նե­րի ու քույ­րե­րի, հայ­րե­րի ու մայ­րե­րի, աշ­խար­հով մեկ սփռ­ված տար­բեր տոհ­մե­րի շա­րու­նա­կա­կան ժա­մա­նու­մը: «Ա՜խ, վա­թան, վա­թան» (թուր­քե­րեն «հայ­րե­նիք» բառն է, որ օգ­տա­գոր­ծում են նաև հա­յե­րը): «Ա՜խ, վա­թան, վա­թան», — ասում էր վան­դակ­ված թռ­չու­նը, և կրկ­նում էր ան­վերջ, ամ­բողջ մեկ տա­րի մեր­ժում ստա­նա­լուց, աշ­խար­հի ամե­նա­գե­ղե­ցիկ, ամե­նա­կա­տար­յալ, ամե­նաշ­քեղ վան­դա­կին չհար­մար­վե­լուց հե­տո, և ի վեր­ջո հա­րուս­տը մո­տե­ցավ նրան և ասաց. «Թռչ­նակ, որ­տե՞ղ է քո վա­թա­նը, որին այդ­պես ան­հու­սո­րեն կա­րո­տում ես: Վան­դա­կի դռ­նա­կը բաց է, դուրս արի և դե­պի վա­թանդ առաջ­նոր­դիր ինձ»: Հա­մա­ձայ­նու­թյու­նը կա­յա­ցել էր, և հա­ջորդ յոթ օրե­րի ըն­թաց­քում գե­ղե­ցիկ թռ­չու­նը իրար ետևից թռավ­-ան­ցավ մե­կը մյու­սից չք­նաղ երկր­նե­րով և վեր­ջա­պես մի վայր հա­սավ, որ­տեղ մի­այն քա­րեր և ցա­մա­քած, սմ­քած բույ­սեր էին, որ առանց ջրի էին աճում: Թռ­չու­նը քա­րե­րից մե­կի վրա իջավ, որ գու­ցե եր­բեմ­նի սրա­գա­գաթ հուշ­ար­ձան էր, դե­պի հա­րուս­տը շրջ­վեց և ասաց. «Սա է իմ հայ­րե­նի­քը, սա է իմ վա­թա­նը, այս­տեղ պետք է ապ­րեմ, սա է աշ­խար­հում մի­ակ վայ­րը, որ­տեղ ես ինձ տանն եմ զգում»: Եվ հա­րուս­տը, ինչ­պես եր­բեմն պա­տա­հում է պատ­մու­թյուն­նե­րի մեջ, հի­ա­ցած նա­յեց թռչ­նի գե­ղեց­կու­թյանն ու շրջա­պա­տի ամա­յու­թյա­նը, որ­քան աչքն էր կտ­րում, ապա ասաց քնք­շո­րեն. «Նման չք­նաղ եր­կիր դեռ չէի տե­սել»:

5.

ԼԻ­ՆԵԼ ԾՆ­ՎԱԾ…

Ի՜նչ եր­ջան­կու­թյուն է, որ ծն­վել ենք, ողջ ենք մնա­ցել մա­նուկ հա­սա­կում, չոչ ենք արել ու ձգ­վել, կանգ­նել ենք եր­կու ոտ­քե­րի վրա, ապա բարձ­րա­ցել ենք և տե­սել ենք, որ առա­ջին քայ­լերն ենք անում ու հե­տո մեր ոտ­քերն ամուր դրել ենք գետ­նին, ապա մի­ա­ցել ենք ետևի ոտ­քե­րի վրա քայ­լող­նե­րին, և ով­քե՞ր են նրանք, շա՞տ են տար­բեր­վում մարդ արա­րած­նե­րից: Ջայ­լա՞­մը: Ըն­տա­նի թռ­չո՞ւ­նը` բա­դը, հա­վա­տա­րիմ բա­դի­կը, որին ու­սում­նա­սի­րեց հռ­չա­կա­վոր մար­դը և ին­քը բադ դար­ձավ, ապ­շե­ցինք, երբ պարզ­վեց, որ բա­դի վար­քը մեծ մա­սամբ նույնն է, ինչ մար­դու վար­քը: Ի՜նչ եր­ջան­կու­թյուն է, որ այս բախ­տին ենք ար­ժա­նա­ցել ի հե­ճուկս սոս­կա­լի ան­հա­վա­նա­կա­նու­թյան, մի­լի­ար­դից, հա­վա­նա­բար, առն­վազն մե­կը, և ահա հայտն­վում ենք, ամե­նա­քի­չը ամեն մեկս իր փոք­րիկ դեմ­քով և սե­փա­կան մոր և սե­փա­կան հոր և սե­փա­կան ցե­ղի մնա­ցած ան­դամ­նե­րի հետ սե­փա­կան կա­պե­րով:

Հա­յաս­տա­նում` Երևանում էի, առա­վե­լա­գույ­նը եր­կու հար­յուր մղոն դե­պի արևելք իմ ծնն­դա­վայ­րից` Բիթ­լի­սից, ոչ թե այն վայ­րից, որ­տեղ ծն­վել եմ, այլ այն վայ­րից, որ­տեղ ծն­վել են ամե­նա­մեր­ձա­վոր նախ­նի­ներս, և ամե­նա­մեր­ձա­վոր ասե­լով` նկա­տի ու­նեմ վեր­ջին երեք կամ չորս հար­յու­րամ­յակ­նե­րում ապ­րած­նե­րին: Աստ­ծո օգ­նու­թյամբ գո­նե մեկ պատ­մա­գիր ենք ու­նե­ցել, որ տե­ղը-­տե­ղին պահ­պա­նել է մեր պատ­մու­թյու­նը` մեզ տրա­մադ­րե­լով մեր տոհ­մա­ծա­ռը, ափ­սոս նրա կռ­վա­զան կի­նը ոչն­չաց­րեց այն, կար­ծես վրեժ լու­ծե­լով նրա­նից, որ այդ­պես էլ մեծ մարդ չդար­ձավ կամ այն­պի­սի մե­կը, ով հան­րու­թյա­նը կս­տի­պեր հի­ա­նալ իր կնո­ջով: Եվ մեր պատ­մու­թյու­նը, ինչ­պես և քո­նը, ըն­թեր­ցող, իրա­կա­նում վա­վե­րագր­ված չէ, հա­վա­նա­բար այն­քան էլ հա­վաս­տի չէ, որ­քան էր, քա­նի դեռ ծա­ռը չէր ոչն­չաց­վել:

Ինքս եմ դա ասում, թան­կա­գին ըն­թեր­ցող, ես` ինքս, քեզ բո­լո­րո­վին էլ անհ­րա­ժեշտ չէ տեղ­յակ լի­նել իրե­րի իրա­կան վի­ճա­կից, կաս­կա­ծի են­թար­կել ինչ­-որ բան կամ այն­պի­սի բան ասել, որ չի աս­վել գու­ցե հա­զար տա­րի առաջ ավե­լի հաս­կա­նա­լի և իմաս­տա­լից լեզ­վով: Բայց դեռ խոր­հում եմ, ինչ­պես ասում են ժա­մա­նա­կին Յունգն է խոր­հել, թե ինչ­պե՞ս է մարդ­կա­յին ցե­ղը սկ­սած իր ինք­նա­գի­տա­կից գո­յու­թյան ամե­նա­վաղ շր­ջա­նից են­թադ­րել, որ ապ­րե­լու է մա­հից հե­տո և առաջ է գնա­ցել ու հո­րի­նել է կամ հայտ­նա­գոր­ծել է, թե դա իս­կա­պես ճշ­մա­րիտ է, չնա­յած այդ ամե­նը յու­րօ­րի­նակ կեր­պով տար­բեր է քրիս­տոն­յա­նե­րի և մահ­մե­դա­կան­նե­րի, հու­դա­յա­կան­նե­րի, կոն­ֆու­ցի­ո­սա­կան­նե­րի, բուդ­դա­յա­կան­նե­րի հա­մար, և այդ­պես շա­րու­նակ, և այդ­պես ան­վերջ, ինչ­պես այն տար­բեր է առան­ձին ան­հատ­նե­րի հա­մար: Եվ իմ խորհր­դա­ծու­թյու­նը, թվում է, այն­քան էլ անձ­նա­կան չէ, այլ հան­րա­յին է և մաս է կազ­մում այն ցե­ղի, որին պատ­կա­նում եմ` կեն­դա­նա­կան, մարդ­կա­յին, հայ, Սա­րո­յան ցե­ղի, և տխուր կամ ցն­ծա­լից փաստ է, որ ոչ հայ Սա­րո­յան­ներ են հայտն­վել աշ­խար­հի մայ­թե­րին, և հա­վա­նա­կան է, որ այլևս եր­բեք այս­քան հայ Սա­րո­յան­ներ չլի­նեն: Սա­րո­յան­նե­րի կե­սից ավե­լին ամուս­նա­ցել է ան­գի­ա­ցի­նե­րի, իռ­լան­դա­ցի­նե­րի, գեր­մա­նա­ցի­նե­րի, ռուս­նե­րի, լե­հե­րի, ֆրան­սի­ա­ցի­նե­րի, իտա­լա­ցի­նե­րի, իս­պա­նա­ցի­նե­րի, հույ­նե­րի, մեք­սի­կա­ցի­նե­րի, շվեդ­նե­րի, նոր­վե­գա­ցի­նե­րի, պոր­տու­գա­լա­ցի­նե­րի, իրան­ցի­նե­րի, իրաք­ցի­նե­րի, հրե­ա­նե­րի, եգիպ­տա­ցի­նե­րի հետ, և այդ ամուս­նու­թյուն­նե­րից ծն­ված երե­խա­ներն, իրոք, գե­ղե­ցիկ են, և նույն­քան հրաշ­ա­լի են նրանց զա­վակ­նե­րը, որոնց մի­այն մեկ ու­թե­րորդ մասն է Սա­րո­յան, բայց այն հա­յե­րը, որ դեռ հիշ­ում են Հա­յաս­տա­նը, մշ­տա­պես հարց­նում են. «Հա­յաս­տա­նից ի՞նչ նո­րու­թյուն կա, Հա­յաս­տա­նը որ­տե՞ղ է, ապա և` մեր լեզ­վի հետ ի՞նչ է լի­նե­լու, իսկ մեր ար­վես­տի՞, մեր ճար­տա­րա­պե­տու­թյա՞ն, մեր մշա­կույ­թի՞, գրա­կա­նու­թյա՞ն, մեր երգ ու պա­րի՞ հետ»: Է, թող հարց­նեն, մենք էլ կհարց­նենք, պա­տաս­խա­նե­լը հեշտ է. «Ու­նենք Հա­յաս­տան, և չնա­յած ըն­դա­մե­նը մեկ տաս­նե­րորդն է այն երկ­րի, որ պետք է ու­նե­նա­յինք, ինք­ներս մեկ տաս­նե­րոր­դը չենք, շատ ավե­լի շատ ենք Հա­յաս­տա­նում, և մեր ապա­գան այն­տեղ է` մեր լեռ­նոտ, մեր ցա­մաք երկ­րա­մա­սում»:

Թարգմանությունը՝  Արամ Արսենյանի

 

 

 

Автор: Yelena Sargsyan

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s