Mediaeducational blog

Պետական ավարտական, միասնական քննություններին պատրաստվելը սովորողի ինքնուրույն անհատական աշխատանքն է

Оставьте комментарий


աաաաաաաա

Մտահոգություն

Տեղեկատվական բազմաբնույթ միջոցներն անասելի մեծ հնարավորություններ են բացում երեխայի առջև, և այսօր դժվար կլինի բավարարել նրա հետաքրքրությունները, եթե կազմակերպվող ուսումնական գործունեությունը չքայլի ժամանակին համընթաց: Այլ պարագայում այն կվերածվի ուղղակի ձանձրալի գործընթացի: Իսկ ավագ դպրոցում սովորողի դեպքում այս ամենին գումարվում է նաև իր ընտրած մասնագիտական կրթությանը պատրաստվելու կամ արդեն այդ մասնագիտությունը սովորելու (եթե ավագ դպրոցում կա դրա հնարավորությունը) խնդիրը: Բուհ ընդունվել ցանկացող սովորողի համար 12-ամյա դպրոցի 12-րդ դասարանը, ինչպես արդեն երկար ժամանակ 10-ամյա դպրոցի 10-րդ դասարանն էր, վերածվել է սովորողի ուսումնական աշխատանքից, ընդհանրապես դպրոցական առօրյայից դուրս մի շրջանի, որտեղ նրա օրվա մեջ դպրոցն իրականում չկա (չի հաճախում, ձևական է հաճախում, չի սովորում, եթե պարապում է կրկնուսույցի մոտ, չի հասցնում շփվել դասընկերների հետ, եթե չի պարապում, զբաղվում է այլ հետաքրքրություններով և հանգիստ կարող է նաև այլ շրջապատում հայտնվել): Այս վիճակը սովորողին վարժեցնում է անտարբերության, մյուս կողմից` իրականում ծուլացնում և անպատասխանատու է դարձնում, քանի որ գիտելիքի, իր ուսումնական աշխատանքի, իր ժամանակի, իր ապագայի համար պատասխանատու է համարում կրկնուսույցին, ծնողին, այլոց, բայց ոչ իրեն:  Անհեթեթ վիճակ. «պարապող» 12-րդ դասարանցին կտրվում  է դպրոցի առօրյայից, հասարակական-մշակութային, անգամ ընտանեկան հարաբերություններից: Մեկուսանում է, փոխանակ ակտիվ ապրի, առավելագույն չափով ինքնուրույն լինի, սովորի նախատեսել, ծրագրել (անելիքը, ժամանակը), պատասխան տալ:

Այնինչ  հայաստանյան բուհական շեմերը հաղթահարելը տարեցտարի դառնում է ավելի հեշտ:

Իսկ արտաքին աշխարհում կենսական հեռանկարներ և ինքնիրացման հնարավորություն գտնելու համար, ընտրություն կատարել կարողանալու համար սովորողը պիտի ակտիվ ապրի, առավելագույն չափով ինքնուրույն լինի, սովորի նախատեսել, ծրագրել (անելիքը, ժամանակը), պատասխան տալ:

Չկա՞ն սովորողներ, որ ընկալում են այս իրողությունը: Իհարկե կան, և նրանք քիչ չեն: Ավարտական դասարանի սովորողները բաժանվում են 3 խմբի.  մի մասը կրկնուսույցների մոտ «ինքնամոռաց» պարապողների խումբն է, մյուս մասը` ընկերների (սոցիալական միջավայրի) համար իր կյանքի հերթական տարին դպրոցում անցկացնող,  ուսումնական  աշխատանքից խուսափող սովորողներ, մի մասն էլ` սովորողներ, որ լիարժեք ապրում են իրենց կյանքն ու կոնկրետ օրը` առավելագույն չափով ներառվելով կրթահամալիրի կյանքում, նախագծերում և ստուգատեսներում, ճամփորդություններում, ակտիվ շփվելով, և բարեխիղճ յուրացնում ընտրած մասնագիտական-նախամասնագիտական դասընթացները, ինքնուրույն պատրաստվում ավարտել-ընդունվելուն:

Խնդիրներ

Ավագ դպրոցում սովորողի գործունեությունից մեծապես կախված են նրա մասնագիտական ճիշտ կողմնորոշումը և հետագա ուսումնառության հաջողությունը: Գուցե առաջին խնդիրն այն է, որ սովորողն անտեսում է մասնագիտության ընտրության համար կարևորագույն աշխատանքը, այն է` աշխատանքի շուկայի ուսումնասիրություն, իր ընտրած մասնագիտական կրթության շրջանավարտների գործունեությունը, սոցիալական և հասարակական դիրքը, իր ընտրած մասնագիտության ոլորտի վիճակը, առաջնորդվում է հնացած կարծրատիպերով, գնում ծնողների կամ այլ հեղինակությունների նշած ճանապարհով: Այնինչ  լեզվական գործունեության միջոցով պետք է ապահովել ինքնուրույն գործունեության (ընտրություն, սեփական ընտրության և արարքի համար պատասխանատվություն, սեփական կյանքի բարելավում, սեփական ուսումնական հետագծի որոշում և խմբագրում) հմտությունների զարգացում։

Մյուս խնդիրն այն է, որ կապի նորագույն միջոցներով, հարուստ տեղեկատվությամբ, համակարգչային հմտություններով, համացանցից, էլեկտրոնային փոստից օգտվելու կարողությամբ մեր սովորողը, թվում է, բոլոր հնարավորություններն ունի այլ տիպի սովորող ու շրջանավարտ, այլ տիպի համալսարանական ու մասնագետ դառնալու, բայց դպրոցում և կրկնուսույցի մոտ, ցավոք, հիմնականում տեսնում ենք անկամ-կրավորական, անհետաքրքիր երիտասարդ մարդկանց:

Եվ վերջապես՝ հանրակրթության պետական չափորոշիչը սնհմանում է շրջանավարին ներկայացվող պահանջները, դրան համապատասխան` հայոց լեզվի, գրականության առարկայական ծրագրերը (ոչ միայն հեղինակային կրթական ծրագրի) գիտելիք, կարողություն, հմտություն ինքնուրույն ձեռքբերելու կարողության, խոսքի զարգացման և շարունակական մշակման պահանջ են դնում, բայց, ցավոք, ստուգվում է միայն վարժանքի արդյունք գիտելիքի պատրանքը, որը, պատանուն պետք է լինում միայն թեստային առաջադրանքները կատարելու, որոշակի դրական միավոր վաստակելու և  որևէ բուհի ուսանող դառնալու համար…

Ինչո՞ւ  չի վերանում կրկնուսուցման համակարգը

Մեզանում չափազանց տարածված մի երևույթ` դպրոցական ուսումնառության վերջին տարիներին բուհական ընդունելության համար նախատեսվող առարկաները կրկնուսույցների հետ պարապելը, թվում էր, պետք է վերանար ավագ դպրոցների ներդրմամբ, բայց ինչպես պարզվում է` ոչ միայն չի վերանում, այլև շահում է հավելյալ ժամանակ: Ծնողների գերակշիռ մասը, չբավարարվելով դպրոցում իրենց երեխաների ստացած գիտելիքներով, դիմում են կրկնուսույցներին` մասնավոր պարապմունքների արդյունքում բուհական ընդունելության շրջանում ակնկալելով բարձր գնահատականներ: Կրկնուսույցների մոտ մի քանի առարկայի ծանրաբեռնված ուսուցման հետևանքով սովորողը պատշաճ ուշադրություն չի դարձնում դպրոցում ուսումնական պլանով նախատեսված մյուս առարկաներին, նաև` հաճախակի բացակայում է պարապմունքներից, իսկ մասնավոր դասուսույցները տալիս են սպասված արդյունքը, որ ամենակարևորն է ծնողի համար: Այնինչ` «մասնավոր» պարապմունքներով սովորողը գիտելիք չի ստանում: Նա և  իր կրկնուսույցը ընդամենը կատարում են ծնողի պատվերը, պատրաստվում են ընդունելության քննությունների:Մնում է միայն մեկ կամ երկու տարվա դառը հիշողությունը՝  հայոց լեզվի քերականականհամակարգը  անգիր սերտելու տանջանքը:

Համակարգը չի փոխվում, գործում է. ինչո՞ւ. որովհետև դժվար է փոխվում մարդը, որովհետև համակարգի պահպանումը ձեռնտու է կրկնուսույցներին (հավելյալ եկամուտ է ապահովում), ծնողներին (դրսևորում են իրենց հոգատարությունը, հանուն երեխայի զոհողություն անելու պատրաստակամությունը), թույլ-ծույլ սովորողին (օտարում են իրենից պատասխանատվությունը):

Բայց չէ՞ որ բերված երեք պատճառներն էլ պիտի որ նեղացնեին-վիրավորեին սովորողին…

Ի՞նչ անենք

Պետք է նախ` իրար կողքի դնել թվերը` վերջին տարիներին հայաստանյան դպրոցների շրջանավարտների և հայաստանյան բուհերի ընդունելության տեղերի, վերջապես, ընդունվածների, և հետևություն անել: Կարելի է հարցում անել ավագ տարիքի ուսանողերի շրջանում և պարզել, թե ինչպես են գնահատում ռեպետիտորի հետ անցկացրած իրենց ժամանակը, ինչքան է արդարացված եղել ծնողի և սովորողի ակնկալիքը «պարապելուց»: Դա կօգնի, որ սովորողները կարևորեն իրենց ժամանակը:

Պետք է սովորողները վերջապես հասկանան և ընդունեն, որ թեսթային առաջադրանքները իրենք կարող են հիմնականում անել առանց հատուկ պատրաստության` կողմնորոշվելով լեզվի իրենց նախնական իմացությամբ, ստուգելով արդյունքները բառարանների օգնությամբ: Կարևորը` կարողանան համացանցը իր ամբողջ հզորությամբ օգտագործել և´ որպես տեղեկությունների աղբյուր, և´ որպես աշխատանքը (թեկուզ սերտում կամ վարժանք) արագացնելու անփոխարինելի գործիք: Ցավոք, նույնիսկ բլոգեր և սոցցանցերում հայտնի սովորողները դեռ չեն հայտնաբերել իրենց համար համացանցային բառարաններն ու տեղեկատու գրականությունը` որպես թեստային աշխատանք սպասարկողներ:

Պետք է անհատականացվի նաև թեսթային աշխատանքին վարժվելը, քանի որ տարբեր սովորողներ տարբեր խնդիրներ ունեն, տարբեր կետերում են դժվարանում: Դրա համար ընդամենը «պարապելն» սկսելուց առաջ ուղղակի պետք է մի քանի թեսթ անել և ստուգել: Սովորողներից յուրաքանչյուրը պիտի իր առաջադրանքը ունենա, որը նա կամավոր է ստանձնում:

Կարելի է շտեմարանները ևս անհատական-խմբային հետազոտական աշխատանքի առարկա դարձնել, որի արդյունքում կստեղծվի դիմորդի մեդիագրադարանը`

  • հղումներ` շտեմարանների, տեղեկատու գրականության,
  • առանձին բաժինների համար հատուկ կազմած ստուգողական թեսթեր ինքնաստուգման համար,
  • տարբեր շտեմարանների տարբեր բաժիններից հանված ծուղակ-հարցերը:

Ուսուցչի բլոգում պետք է գործի խորհրդատվության` սովորողի հարցերի և դրանց պատասխանների բաժինը:

 

Автор: Yelena Sargsyan

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s