Mediaeducational blog

Առաջադրանք- 2-րդ կիսամյակ (գրականություն)

Оставьте комментарий


Գրականություն

  1. Ո՞ր նախադասությունն է շարադրված միջին հայերենով:

1) Մեծցայ, սիրու տէր եղայ, երեսիս գոյնըն կու գընայ.

Մանկտի՛ք, ձեր արև՛ն ասեմ, որ սիրուն քարըն չի դիմնայ…

2) Ո՜հ, իմ սիրտը կտրատվում է`

Տեսնելով այսպես սեր

Դեպի թշվառ մի հայրենիք,

Որ ոտնակոխ եղած էր:

3)    -Արա՜քս, ինչո՞ւ ձըկանց հետ

Պար չես բռնում մանկական,

Դու դեռ ծովը չի հասած`

Սըգավոր ես ինձ նըման:

4) Բերանն երկթերթի, վարդն ի շրթանց կաթէր,

Լեզուինշարժողին

Քաղցր երգանայր տաւիղն…

 

  1. Ո՞ր բանաստեղծական շարքում են ամփոփված Վահան Տերյանի հայրենասիրական բանաստեղծությունները:

1)    «Երկիր Նաիրի»

2)    «Գիշեր և հուշեր»

3)    «Ոսկի հեքիաթ»

4)    «Մթնշաղի անուրջներ»

 

  1. Ինչպե՞ս են անվանված «Սասնա ծռեր» էպոսի ճյուղերը:

1)    Գլխավոր իրադարձությունների անուններով

2)    Գլխավոր հերոսների անուններով

3)    Խորհրդանիշների անուններով

4)    Վերջին իրադարձությունների անունով

 

  1. Ո՞ր շարքում են միայն Րաֆֆու վեպերը:

1)    «Ծաղկած փշալարեր», «Սամվել», «Առաքյալը»

2)    «Խորհրդավոր միաձնուհին», «Նամուս», «Երկիր Նաիրի»

3)    «Ոսկի աքաղաղ»,«Խենթը», «Կայծեր»

4)    «Նոյի ագռավը», «Դավիթ-Բեկ», «Կյորես»

  1. Ո՞վ է հետևյալ տողերի հեղինակը:

«Ի՞նչ է թագը…Սիրո արցունքով շողացող վարդե պսակ մը անկե գեղեցիկ է…Ի՞նչ է ծիրանին.  ժողովրդական արյամբ կարմրած պատանքի կտոր մը` զոր դարձյալ ժողովուրդ կը կարկտե»:

1)    Լևոն Շանթը

2)    Պետրոս Դուրյանը

3)    ԴանիելՎարուժանը

4)    Գրիգոր Զոհրապը

  1. Դանիել Վարուժանի «Ցեղին սիրտը» ժողովածուի համար ո՞ր բանաստեղծությունն է բնաբանի դեր կատարում:

5)    «Ջարդ»

6)    «Կռվի երթ»

7)    «Կարոտի նամակ»

8)    «Ձոն»

  1. Մեջբերված խոսքերից ո՞րը Միսաք Մեծարենցինը չէ:

 

1)   «Մեկդի թողունք քիչ մը անմարդկային անձնաբանությունները` բաբախելու համար Բնության սիրով. բանաստեղծը Բնության ցոլացումը պետք է ըլլա, թե ոչ բանաստեղծ չէ իսկապես»:

2)   «Գյուղի տեսարանները իմ մեծագույն ներշնչարանս կը կազմեն. կը ցավիմ, որ էապես իրենց զավակը չեմ իմ բանաստեղծությանս մեջ. այն ատեն ավելի ինքնատիպ ու ապրող կ’լլայի»:

3)   «Ամբողջ հատորը գրեթե սպասման երկարաձիգ գիշեր մըն էր»:

4)   «Մայր ըլլալ և բանաստեղծ ըլլալ միևնույն  բանն է. երկունքն ալ արյունելով կը բաժնվին և կ’անմահանան ուրիշ էակներու մեջ»:

 

  1. Հովհաննես Թումանյանի «Փարվանա» բալլադում արքայադուստրն ինչո՞ւ չի ընտրում իր համար մրցության ելած «անհաղթներից անհաղթին»:

1)   Ոչ մեկը չէր խոստանում բերել ոսկի, արծաթ կամ երկնքի աստղ:

2)   Կովկասի քաջերից ոչ մեկն իր սրտով չէր:

3)   Ոչ մեկը չէր համարձակվում գնալ անշեջ հուրը բերելու:

4)   Կարող էր «տկար լավին հաղթել մի վես տմարդի»:

 

  1. Ո՞ր ստեղծագործությունից են հետևյալ տողերը:

Եվ տիեզերքում լոկ մարդը անեղծ,

Վշտին հաղթելով` դարձավ իմաստուն:

 

1)   «Մատյան ողբերգության»(ԳրիգորՆարեկացի)

2)   «Բիբլիական» (Հովհաննես Շիրազ)

3)   «Անլռելի զանգակատուն»(Պարույր Սևակ)

4)   «Աբու-ԼալաՄահարի»(Ավետիք Իսահակյան)

10.Ո՞ւմ մասին է Ավետիք Իսահակյանը ասել. «Նա թարմացրեց հայ պոեզիայի և նյութը, և լեզուն»:

1)    Հովհաննես Թումանյանի

2)    Վահան Տերյանի

3)    Միքայել Նալբանդյանի

4)    Եղիշե Չարենցի

11.Ակ. Բակունցի ստեղծագործության վերաբերյալ տրված մտքերից որի՞ մեջ կա սխալ:

1)    Իր պատմվածքներում  Ակ. Բակունցը ստեղծել է մթնաձորյան ուրույն աշխարհի պատկերներ:

2)    Ակ.Բակունցի «Խոնարհ աղջիկը», «Միրհավը», «Ալպիական մանուշակը» պատմվածքների հիմնական թեման սիրո հոգեբանության բացահայտումն է:

3)    Ակ. Բակուցն իր մի շարք պատմվածքներում պատկերել է գաղթական հայության կարոտը կորցրած հայրենիքի հանդեպ:

4)    Ակ. Բակունցըգրելէինչպեսպատմվածքներ, այնպեսէլվեպերուվիպակներ:

12.Թվերի ո՞ր դասավորությունն է ճիշտ արտացոլում միջնադարի նշված հեղինակների ժամանակագրական հաջորդականությունը:

1)    Ներսես Շնորհալի

2)    Գրիգոր Նարեկացի

3)    Նահապետ Քուչակ

4)    Ֆրիկ

5)    Սայաթ-Նովա

1)    2,4,5,1,3

2)    2,1,4,3,5

3)    1,2,3,4,5

4)    2,1,4,5,3

 

13.Հայ գրողների ո՞ր ստեղծագործություններից են գրական լեզու մուտք գործել հետևյալ դարձվածքներն ու արտահայտությունները. բացատրեցե՛ք  դրանց արտահայտած նշանակությունները:

5)   ա)մեծապատիվ մուրացկաններ              զ ) Աբու Հասանի մաշիկներ

6)   բ) Նազարի բախտ                                       է)  տեր Թոդիկի դպրոց

7)   գ )ի խորոց սրտի                                         ը )  Կիկոսի մահը դառնալ

8)   դ)  ( մեկից) քարվան կտրող դուրս           թ) նրբացուցիչ  ( մեղմացուցիչ)

չի գա                                                              դեպք հանցանաց

10)  ե)  դառը դատել՝  դատարկ նստել          ժ)  Անբան Հուռին

14.Բացատրեցե՛ք  «Աստվածաշունչ» մատյանից առաջ եկած հետևյալ դարձվածքների  (թևավոր խոսքերի) նշանակությունը, շարադրե՛ք  համապատասխան դրվագները:

11)              ա)  ձեռքերը լվանալ                 զ)  անառակ որդի

12)              բ)  արգելված  պտուղ               է)  երեսուն արծաթ

13)              գ)  Սոդոմ և Գոմոր                    ը)  Հուդայի համբույր

14)              դ)  Նոյի ագռավ                          թ)  բաբելոնյան աշտարակաշինություն

15)              ե)  քավության նոխազ

15.Կարդալ սևակյան  « կրակ գցող» մտքերը, դրանք հիմնամիտք դարձնելով՝ գրել աշխատանք:

Վերնագրել այն և դուրս գրել հիմնաբառերը.

Ի՞նչ է սպասում այս մոլորակին,-

Ի՞նչ պատասխանեմ:

Ի՞նչ է լինելու այս աշխարհի հետ…

Ի՞նչ է բուսնելու այս թշվառ հողին,

Եվ ի՞նչ լեզվով են խոսելու այստեղ…

Կրակն եմ ընկել մտքերի ձեռքից

 

Автор: Yelena Sargsyan

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s