Mediaeducational blog

Նախագիծ -ուսումնահայրենագիտական ճամփորդություն պատմական Հայաստան

Оставьте комментарий


Նախագիծ -ուսումնահայրենագիտական ճամփորդություն պատմական Հայաստան

Նպատակը-  մասնակցություն «Կարդում ենք Կարսում» ստուգատեսին

 

blog1Երևան- Գյումրի- Ախալքալաք-Ախալցխա-Կարս-Իգդիր-Բայազետ-Բերկրի-Վան-Խորգոմ-Աղթամար կղզի-Կտուց կղզի-Գևաշ-Վան- Արդահան-Կարս-Անի-Ախալցխա-Ախալքալաք- Գյումրի-Երևան

Ճամփորդության տևողությունը- 4 օր ( 3 գիշեր, 4 ցերեկ)

Ժամանակացույցը- 26.06- 29.06

Ճանապարհը-2400 կմ

Արժեքի մեջ ներառված են

ա) գիշերակաց որակյալ հյուրանոցներում՝երկու հոգի մեկ սենյակում հաշվարկով,
բ) հարմարավետ տրանսպորտ` ապահովված օդափոխիչով և հարմար թիկնաթոռներով, անհրաժեշտության դեպքում՝ սառնարանով (Mercedes-SprinterMinibus),
գ) սնունդ

դ) պատմա-մշակութային հաստատությունների մուտքի տոմսեր,
ե) առողջության ապահովագրություն (TravelInsurance),
զ) թուրքագետ էքսկուրսավարի ուղեկցություն,

է) մուտքի թույլտվություն (վիզա):

Հյուրանոցներ՝ Բայազետ,  ՎանԿարս:

Օր 1

Կարս քաղաք, Վարդանի կամուրջ, Չարենցի տուն, Սուրբ Առաքելոց եկեղեցի, Կարսի բերդ

Վաղ առավոտյան Երևանից կուղևորվենք  դեպի Բավրա՝ հայ-վրացական սահման: Կանցնենք Գյումրիով, ապա, հատելով սահմանը, կմտնենք Ջավախք: Շարունակելով ճանապարհը՝ կհասնենք Ախալցխա, որտեղ կարճատև հանգստից հետո կմեկնենք վրաց-թուրքական սահման: Կանցնենք Արսեան կոչվող գեղեցիկ լեռների ու անտառների միջով և կհասնենք Կարս: Կարսում շրջայց կկատարենք, կտեսնենք  «Վարդանի» միջնադարյան կամուրջը, Եղիշե Չարենցի տան ավերակների մոտ, Առաքելոց եկեղեցու բակում  և Կարսի բերդի բարձունքում կկարդանք Չարենց:

Գիշերակացը՝  Բայազետի հյուրանոցում:

Օր 2

Արարատի տեսարան, հին Բայազետ, Դարոյնքի բերդ, Իսհակ փաշայի պալատ, Վանա լիճ և քաղաք, Աղթամար կղզի, Սուրբ Խաչ եկեղեցի, Վանի Տուշպա բերդ

Առավոտյան մեր առաջ կբացվի Արարատ լեռան գեղեցիկ տեսարանը հակառակ (հարավային) կողմից: Ապա կմեկնենք հին Բայազետ, ուր կտեսնենք Արշակունյաց Դարոյնք անառիկ ամրոցը (1-5-րդ դդ.), որը ժամանակին ծառայել է որպես հարստության գանձարան և թագավորական ընտանիքի ապաստարան: Կայցելենք նաև Իսհակ փաշայի շքեղ պալատ (17-18-րդ դդ.), մի համալիր, ուր տեղ են գտել պալատներ, հրապարակներ, մզկիթներ, որոնցում միահյուսված են պարսկական, արաբական և հայկական ճարտարապետական ոճերը: Այստեղից կուղևորվենք դեպի Վան: Անցնելով Թոնդրակի լեռնանցքը (Ծաղկանց լեռնաշղթա)` մենք կհայտնվենք Վասպուրական աշխարհում: Կմտնենք Խորգոմ՝ տաղանդավոր նկարիչ Արշիլ Գորկու ծննդավայր: Վանում կայցելենք ուրարտական Տուշպա/ Վան բերդ (9-րդ դար մ.թ.ա.), ուր պահպանվել են Սարդուրի և Երևանը հիմնող Արգիշտի արքաների տպավորիչ սեպագրերը և դամբարանը: Հասնելով լիճ` կնավարկենք դեպի Աղթամար` մի գեղեցիկ կղզի փիրուզե լճում, ուր  գտնվում է իր նմանը չունեցող Սուրբ Խաչ եկեղեցին (10-րդ դար): Սուրբ Խաչը համարվում է միջնադարյան հայ և համաշխարհային հոգևոր ճարտարապետության գլուխգործոց, այն պատված է աստվածաշնչյան թեմաներին  նվիրված հրաշալի որմնաքանդակներով, իսկ ներսի կողմից` գեղեցիկ որմնանկարներով: Ուղիղ մեկ դար հետո 2010 թվականի սեպտեմբերին Սուրբ Խաչում կիրակնօրյա պատարագ մատուցվեց: Այսպիսով՝ Աղթամարի Սբ. Խաչ եկեղեցին դարձավ միակ գործող հայ եկեղեցին պատմական Հայաստանի տարածքում: Աղթամարում կհանգստանանք և կվայելենք Վանա լճում լողալու հաճույքը: Կհամտեսենք նաև հայտնի «Վանա տառեխ» ձուկը, որը լճում ապրող միակ ձուկն է:

Գիշերակացը` Վանի հյուրանոցում:

Օր 3 
Կտուց կղզի, Վարագավանք, Մհերի դուռ, Բերկրիի ջրվեժ

Առավոտյան բարձրանալով Վարագա լեռը` կհայտնվենք Վասպուրական թագավորության հոգևոր առաջնորդարան Վարագավանք համալիրում (տեղացիները կոչում են «Յեդի քիլիսե»` Յոթ եկեղեցի): Վան քաղաքի միջով անցնելիս կանգ կառնենք «Սասնա Ծռեր» էպոսի Փոքր Մհերի ժայռափոր դռան մոտ: Այնուհետև կնավարկենք Կտուց կղզի, ուր կտեսնենք Սբ. Կարապետ եկեղեցին: Այն հրաշքով մինչ օրս պահպանվել է, մի հրաշալի կառույց է՝ շարված սպիտակ և սրճագույն խլաթի քարից, իսկ  գմբեթը՝սպիտակ տուֆից: Հետո կմեկնենք Գևաշ, որտեղ գտնվում է Սուրբ Թովմասի հրաշակերտ եկեղեցին: Վանից հետո կուղևորվենք հետ դեպի Կարս: Ճանապարհին կանգ կառնենք և կհանգստանանք գեղատեսիլ Բերկրիի  (Մուրադիյե) ջրվեժի մոտ:

Գիշերակացը՝ Կարսի հյուրանոցում:

Օր 4 
Միջնադարյան մայրաքաղաք Անի (Մայր Տաճար, Սուրբ Փրկիչ  եկեղեցի, Տիգրան Հոնենց, Գագիկաշեն, Առաքելոց), Արդահան քաղաք և բերդ, վերադարձ Երևան

Առավոտյան կմեկնենք առասպելական Անի, 9-11-րդ դարերի Հայոց թագավորության հրաշալի մայրաքաղաք, որն անվանում էին «Հազար ու մի եկեղեցիների քաղաք»: Շրջելով Անիում` կտեսնենք միջնադարյան զորեղ պարիսպներ և աշտարակներ, շքեղ տաճարներ (Մայր Տաճար, Սբ. Ամենափրկիչ, Տիգրան Հոնենց, Գագիկաշեն, Սբ. Առաքելոց) և պալատներ, որոնք հազարամյակ անց կանգուն են մնացել: Վերադարձի ճանապարհին կայցելենք Արդահան քաղաք, որը գտնվում է Քուռ գետի վերին հոսանքում` պատմական Գուգարք աշխարհի համանուն գավառում: Այստեղի հինավուրց բերդը եղել է հայ, ապա վրաց Բագրատունիների տիրույթ, 16-րդ դարից անցել է օսմանցիների ձեռքը, իսկ 19- րդ դարում այն գրավել են ռուսները: Արդահանից դուրս գալով` կշարժվենք դեպի թուրք-վրացական սահման: Ախալցխայում կհանգստանանք, կշարունակենք ճանապարհը և կհատենք վրաց-հայկական սահմանը: Ապա կանցնենք Գյումրիով և երեկոյան կժամանենք Երևան:

Ճամփորդության երթուղու անիմացիոն տարբերակը տեսեք այստեղ:

 

 

 

 

 

 

 

 

Автор: Yelena Sargsyan

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s