Mediaeducational blog

Օրերի խորհուրդը

Оставьте комментарий


1111111111Օր կա՝ տարի արժե, օր կա… Չէ´, շարունակությունը, ըստ իս. հաստատ  ո´չ գրածիս, ո´չ ներկայացնելիք օրերիս չի վերաբերում: Այդքան հագեցած օրերից յուրաքանչյուրն իրոք շատ կարևոր էին իմ և ակումբիս սովորողների համար: Բոլոր օրերի ընթացքում ինձ հետ էին նրանք՝ իմ հայրենագետ, պրպտող ու հետազոտող սովորողները (բացի նրանցից, ովքեր այդ օրերին կողքիս չէին, իմ 12-րդ դասարանցի ակումբականները, չնայած խոստացել են հետագայում ևս հնարավորության դեպքում մասնակցել ակումբի աշխատանքներին):

Ներկա  ենք  եղել սցենարիստ, գրող հրապարակախոս Վահրամ Մարտիրոսյանի հետ հանդիպմանը: «Մեկկադր, մեկհայացք» կինո-ֆոտոփառատոնիծրագրիշրջանակներումհունիսի 17-ինկրթահամալիրում էր  ռեժիսորՏիգրանԽզմալյանը, որի ֆեյսբուքյան գրառումներից շատերին ծանոթ էինք, ու հետաքրքիր էր  նրան լսելը: «Կատարսիս» ամենամյաթատերականփառատոնի ծրագրով նախատեսված աշխատանքներ, թարգմանական ստուգատեսի աշխատանքներ, այցելություն Նոր և Գեղարվեստի դպրոցներ, մասնակցություն Մանկավարժականբացակումբի առաջին պարապմունքին՝  «Ժամանակակիցևհանրամատչելիմանկավարժություն. փոխանցումևգործիքներ»: Խոստովանում եմ, այս պահին դժվար է առանձնացնել ստուգատես-փառատոներիցորևէ մեկը. ամեն մեկը հետաքրքիր է եղել, յուրօրինակ: Սովորողների հետ քննարկել ենք իրենց անհատական ուսումնական պլանները, նորից անդրադարձել բլոգային աշխատանքին, որի արդյունքում վերացվեցին ինչ-ինչ մասնակի բացթողումներ, յուրաքանչյուր սովորողի բլոգում ավելացավ նոր էջ՝ մեդիադարակ-մեդիագզրոց կամ մեդիագրադարան, որտեղ պարբերաբար կավելացվեն ամառային ընթերցանությանը վերաբերող աշխատանքները:

Մեծ էր հետաքրքրությունը, և նորից դիտել ենք «Բուն TV»-ում կրթահամալիրի տնօրենի զրույցը պատկերող տեսանյութը, քննարկել:

Վերջին օրերին միասին փորձեցինք լրացնել, ի մի բերել հաջորդ ուստարվա մեր՝ Հայերենագետ-հայրենագետ արշավականների  ակումբային գործունեության աշխատանքային ծրագիրը:

Իմ անձնական բլոգը. վարում եմ սիրով ու խնամքով:

Կարդում եմ շատ՝ թե´  էլեկտրոնային, թե´ թղթային տարբերակներ ( կա մի թուլություն, որ ինձնից վանել չեմ կարողանում):

Մասնակցել եմ Ավագ դպրոց- վարժարանի քննական կենտրոնի աշխատանքներին՝  ըստ նախապես  կազմված գրաֆիկի:

Հ.Գ. Գիտեմ՝ ինչ-որ բաներ էլի բաց թողած կլինեմ, անպայման կլրացնեմ «Իմ հաջողություններն ու ձեռքբերումները» հաշվետվություն-հոդվածում:

 

 

Автор: Yelena Sargsyan

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s