Mediaeducational blog

«Արշավականներ» ակումբի գործունեության նախագիծ • 2014-2015 ուսումնական տարի

Оставьте комментарий


logo

Կարգախոսը  —  Ճանաչենք մեր հայրենիքը, որպեսզի սիրենք այն

Նպատակը

Հայաստանը զբաղեցնում է պատմական Հայաստանի միայն մի փոքր մասը, սակայն այն չափազանց հարուստ է պատմաճարտարապետական և մշակութային կոթողներով, ազգային արժեքներով: Լայն տարածում է գտել այն կարծիքը, որ հայի ազգային արժեքային համակարգը վտանգված է սեփական մշակույթի անճանաչության պատճառով:
Մեր խմբի նպատակը հայկական պատմաճարտարապետական և ազգային մշակույթի, նյութական և հոգևոր արժեքների վերաբերյալ մեր սովորողների իրազեկության մակարդակը բարձրացնելն է: Հայաստանն ունի մեծ հնարավորություն`վերածվելու ուխտատեղիի: Մեր կարգախոսն էլ իր հերթին վկայում է, որ ստանձնում ենք  մեծ պատասխանատվություն` միասին բացահայտելու Հայաստանի բացառիկ կոթողները, նյութական և հոգևոր արժեքները, ազգայի մշակույթը ` մեր կայքի միջոցով:

Խնդիրները

Սովորողների իրազեկության բարձրացում:

Էկոլոգիական խնդիրների լուծում:

ճամփորդությունների ընթացքում կրթական ծրագրերի փոխանակում:

Ավանդապատումները, ավանդույթները, հայրենի լեռնաշխարհը և գրականությունը:

Հետազոտական աշխատանքներ կատարելու հմտությունների և կարողությունների ձևավորում:

Արդյունքների գնահատում

Ֆիլմեր, նյութեր, ֆոտոպատումներ, ցուցադրություններ

Պատանի արշավականների  գործունեությունը

Անդամները պարտավոր են մասնակցելու ամենշաբաթյա հավաքներին,հանդես գան զեկուցումներով, իրենց տպավորությունների, առաջադրված խնդիրների լուծման ժամանակ եղած դժվարությունների, նաև հաջողությունների մասին գրեն, հրապարակումներով հանդես գան կայքում, ամսագրերում, ակումբի բլոգում, իրենց աշխատանքներով մասնակցեն կազմակերպվող միջոցառումներին:

Նախատեսվում են հայրենագիտական և ուսումնական ճամփորդություններ Հայաստանում, նաև դեպի Արցախ և Արևմտյան Հայաստան:

ՏՀՏ միջոցներով կապ հաստատեն Հայաստանի, Արցախի, Ջավախքի դպրոցներում սովորող իրենց հասակակիցների հետ փորձի փոխանակման, բարեկամական կապերի հաստատման նպատակով:

  • 2014-2015 ուսումնական տարում ևս ակումբը կիրականացնի կարճաժամկետ ու երկարաժամկետ նախագծեր « Հայաստանը մերն է» խորագրով
  • Խոնարհված եկեղեցիներ, ամրոցներ, հին բնակատեղիներ, բնության ուշագավ վայրեր
  • Ուխտագնացություն պատմական Հայաստան
  • Ավանդություններ, զրույցներ
  • Ճամփորդություններ, որոնց ժամանակ կփորձենք իրականացնել «Հեքիաթասացի տոն» և «Հացապատում
  • նախագծերը

Գեղարոտի ջրվեժ

Տավուշի մարզ- Վարագավանք, Առաքելոց

Թռչկանի ջրվեժ

Հայաստանն այսօր – Վանաձոր, Գյումրի

  • «Դասարան անիվների վրա»
  • Բարձունքների նվաճում
  • Համագործակցություն այլ ակումբների հետ

Մեր  նախագծերին, երթուղիներին կարելի է ծանոթանալ  բլոգում:

Միացեք մեզ` միասին ճանաչենք մեր երկիրը:

Автор: Yelena Sargsyan

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s