Mediaeducational blog

Խորխե Լուիս Բորխես «Որոշ ժամանակ անց»/ Jorge Luis Borges

Оставьте комментарий


10409788_644547218949548_1548304552904778111_nՈրոշ ժամանակ անց հասկանում ես օգնության ձեռք մեկնելու և հոգին շղթայելու նուրբ տարբերությունը և սովորում ես, որ սերը չի նշանակում պառկել, ընկերակցությունը չի նշանակում ապահովություն,
և սկսում ես սովորել…
Որ համբույրները պայմանագրեր չեն և նվերները խոստումներ չեն, սկսում ես ընդունել ջախջախիչ պարտություններդ բարձր ճակատով և բաց աչքերով, սովորում ես կառուցել բոլոր ճանապարհներդ այսօր, որովհետև վաղվա հողը չափազանց անկայուն է ծրագրերի համար, և երբեմն մրգերը ժամանակից շուտ են ընկնում:
Որոշ ժամանակ անց սովորում ես ասել` բավական է, քանի դեռ արևը չի այրել իր ջերմությամբ, ինչպես նաև տնկել սեփական այգիդ և զարդարել սեփական հոգիդ, ինչ-որ մեկին սպասելու փոխարեն, ով քեզ ծաղիկներ կբերի:
Եվ սովորում ես, որ իսկապես կարող ես դիմանալ,
որ իսկապես ուժեղ ես,
որ իսկապես արժես..և սովորում ես ու սովորում ես…
և ամեն օրվա հետ սովորում ես:
Ժամանակի հետ սովորում ես, որ լինել մեկի հետ, քանի որ քեզ լավ ապագա է առաջարկում, նշանակում է` ուշ թե շուտ կցանկանաս վերադառնալ անցյալ:
Ժամանակի հետ հասկանում ես, որ միայն նա, ով ընդունակ է սիրել քեզ քո թերություններով և առանց ձգտելու քեզ փոխել, կարող է քեզ տալ ցանկացածդ ողջ երջանկությունը:
Ժամանակի հետ քեզ հաշիվ ես տալիս, որ եթե այդ մարդու կողքին ես միայն մենությունդ ուղեկցելու համար, դա անխուսափելիորեն կավարտվի նրան այլևս չտեսնելու ցանկությամբ:
Ժամանակի հետ հասկանում ես, որ իսկական ընկերները հաշված են, և նա, ով չի պայքարում նրանց համար, վաղ թե ուշ իրեն կտեսնի շրջապատված կեղծ ընկերներություններով:
Ժամանակի հետ սովորում ես, որ զայրույթի պահին ասված բառերը կարող են շարունակել ողջ կյանքի ընթացքում խոցել նրան, ում վիրավորեցիր:
Ժամանակի հետ սովորում ես, որ յուրաքանչյուրը կարող է ներողամիտ գտնվել, բայց ներելը միայն վեհ հոգիներինն է:
Ժամանակի հետ հասկանում ես, որ եթե դառնորեն վիրավորել ես ընկերոջդ, շատ հավանական է` ընկերությունը էլ երբեք նույնը չլինի:
Ժամանակի հետ քեզ հաշիվ ես տալիս, որ չնայած երջանիկ լինես ընկերներիդ հետ, մի օր լացելու ես նրանց համար, ում թողել ես, որ հեռանան:
Ժամանակի հետ քեզ հաշիվ կտաս, որ յուրաքանչյուր մարդու հետ ապրած յուրաքանչյուր փորձություն անհամեմատելի է:
Ժամանակի հետ քեզ հաշիվ կտաս, որ նա, ով նվաստացնում կամ արհամարում է ինչ որ մարդու, վաղ թե ուշ կզգա նույն նվաստացումներն ու արհամարհանքը բարձրացրած քառակուսի:
Ժամանակի հետ հասկանում ես, որ դեպքերն արագացնելը կամ ստիպելը, որ շուտ պատահեն, կհանգեցնեն, որ վերջում չի լինի քո սպասածի պես:
Ժամանակի հետ քեզ հաշիվ ես տալիս, որ իրականում լավագույնը ապագան չէր, այլ այն պահը, որ ապրում էիր այդ վայրկյանին:
Ժամանակի հետ կտեսնես, որ չնայած երջանիկ կլինես նրանց հետ, ովքեր կողքիդ են, անասելի կկարոտես նրանց, ովքեր երեկ քեզ հետ էին և հիմա հեռացել են:
Ժամանակի հետ կսովորես, որ փորձել ներել կամ ներողություն խնդրել, ասել, որ սիրում ես, ասել, որ կարոտում ես, ասել, որ կարիքն ունես, ասել, որ ուզում ես ընկեր լինել, .., . մի շիրմի առաջ, արդեն ոչ մի իմաստ չունի:
Բայց, դժբախտաբար, միայն Ժամանակի հետ…….
© Թարգմանություն ` Մերի Զոհրաբյան

Автор: Yelena Sargsyan

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s