Mediaeducational blog

ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ-11-րդ դասարան (քերականություն-ընտրությամբ դասընթաց)

Оставьте комментарий


Խնդիրները

  • բանավոր և գրավոր խոսք կառուցելու կարողությունների մշակում
  • լեզվաքերականական գիտելիքները խոսքի կառուցման ընթացքում կիրառելու հմտության ձևավորում
  • կարդացածը պատմելու, քննարկելու, տարբեր թեմաներով զրույցներ անցկացնելու, երկխոսություններ կառուցելու միջոցով սովորողների  բանավոր խոսքի զարգացում
  • խորացնել նյութի ընտրություն կատարելու, հետազոտելու, վերլուծելու, կարծիք հայտնելու, եզրակացության հանգելու կարությունները
  • զարգացնել ստեղծագործական կարողությունները
  • խորացնել և ընդհանրացնել հայերենի գործառական ոճերի իմացությունը,կարողանալ գործնականում օգտվել դրանցից
  • զարգացնել լեզվագործածության հմտություններն ու կարողությունները
  • ամրապնդել հայերենի կետադրության իմացությունը
  •  խորացնել նախադասությունների հաղորդակցական տեսակները տեղին և ըստ ոճական նպատակադրության կիրառելու հմտությունները

Ուսումնական գործունեությունը

Անհատական, խմբային

  • ընթերցել միջին հայերենով և բարբառներով գրված արձակ և չափածո ստեղծագործություններից  նմուշներ
  •  ընթերցել և վերլուծել արևմտահայերեն  բնագրեր, համեմատություններ կատարել արևելահայերենի հետ
  • հանրագիտարանից և այլ աղբյուրներից օգտվելով`հաղորդումներ և զեկուցումներ պատրաստել
  • ընթերցել բնագրեր հին ուղղագրությամբ`պահպանելով արտասանական կանոնները
  • թեստային աշխատանքներ
  • աշխատանք բնագրի վրա
  •  գիտական բնագրերի կազմում- ռեֆերատ, զեկուցում, հաղորդում, հոդված
  •   կազմել մասնագիտական տերմինների բառարան ըստ ուսումնասիրվող առարկաների
  • խմբագրական աշխատանք
  • կայքի համար նյութերի ստեղծում
  • թարգմանություններ

Սովորողների հետազոտական աշխատանքներ

Ուսումնական տեսանյութերի, տեսահոլովակների, ուսումնական նյութերի ստեղծում, պրեզենտացիաներ պատրաստում, տեսադարանների պատրաստում, փաստերի հավաքագրում, ամփոփում: Առաջադրանքների ստեղծում:

Բովանդակությունը

1.Միջին հայերեն,  լեզվական առանձնահատկությունները

Միջին գրական հայերենը որպես  Կիլիկյան պետության պետական լեզու

2.Գրական լեզու և բարբառներ, նրանց փոխհարաբերությունը

3.Աշխարհաբարի զարգացման ընթացքը, ժամանակակից  գրական հայերենի տարբերակները

4.Արևելահայերենի և արևմտահայերենի հիմնական հնչյունական, բառապաշարային, ձևաբանական տարբերությունները

Հայ և օտարազգի անվանի հայագետներ

Ուղղագրություն

Հայերենի ուղղագրության հիմունքները` հնչյունային, ձևաբանական կամ բառակազմական, ավանդական

Հին և նոր ուղղագրության տարբերությունները

 Ձևաբանություն

Քերականական իմաստ և քերականական ձև

Ձևույթը` որպես ձևաիմաստային նվազագույն միավոր

Բառակազմական և քերականական ձևույթներ

Հայերենի խոսքի մասերի համակարգը. նյութական իմաստ ունեցող և սպասարկու խոսքի մասերի դերը նախադասությունների կառուցվածքում

Գոյականի և բայի հարացույցները` բառերի ձևափոխությունները և նրանց կիրառությունը խոսքում

Գոյականի քերականական կարգերը — հոլով, թիվ

Բայի քերականական կարգերը — ժամանակ, եղանակ, սեռ

Գոյականի, ածականի և մակբայի հոմանիշային շարքերը, ոճական արժեքը,կիրառությունը խոսքում

 

Շարահյուսություն

Շարահյուսական հոմանիշներ բարդ բառ և բառակապակցություն, հոլովաձև և կապական կառույց, դերբայական դարձված և երկրորդական նախադասություն, ուղղակի և անուղղակի խոսք, ներգործական և կրավորական կառույցներ

 Նախադասությունների հաղորդակցական տեսակները, նրանց հնչերանգը և կետադրությունը 

Հայերենի կետադրությունը

Ինքնաստուգում և ստուգումներ:

Գիտական տեքստ

Գիտական ոճին բնորոշ առանձնահատկությունները` խոսքի ճշգրտություն, անտրամադրվածություն, հետևողականություն, գիտական տերմինաբանության կիրառում

Ուսումնական գրականություն

Դ.Գյուրջինյան—գործնական աշխատանքների ձեռնարկ

Պ. Բեդիրյան—50 հարցարան

Լ.Եզեկյան – Հայոց լեզու

Ս. Մարկոսյան – գործնական քերականություն

Համացանց, էլեկտրոնային այլ ռեսուրսներ

 

Автор: Yelena Sargsyan

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s